< ԱՅԾԵՐԻ ԾԱՂԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
10.02.2017 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Տեղեկատվություն <<Ազոֆոբակտերին>> բիոպարարտանյութի մասին

1. Ազոֆոբակտերին բիոպարարտանյութը 2 ձևի է 1. «Ազոֆո-ԱՖ» արմատային սնուցման համար է, պարունակում է ազոտ ֆիկսող բակտերիաներ Առավելությունը մյուս ձևերի նկատմամբ կայանում է հեշտ օգտագործելիությունը, էլ ավելի հեշտ տեղափոխումը (5լ մեկ հեկտարի համար), հող է մտցվում սերմերի հետ միասին, հանելով գյուղտեխնիկայի կիրառման հետ կապված ծախսերը: 2. «ԱՖ» արտարմատային/տերևային սնուցման համար է, պարունակում է ազոտ ֆիկսող բակտերիաների կողմից արտադրված բիոլոգիական ակտիվ նյութեր, սննդատարրեր: Առավելությունը արագ և ակնառու ազդեցությունն է, բույսի համար հեշտ է յուրացվում, մեծ տարածքների համար կարելի է օգտագործել ավիացիոն տեխնիկա:   2. Աֆ (տերևային սնուցման) և Ազոֆո-ԱՖ (արմատային սնուցման) կենսապարարտանյութերը արտադրվում են մեր կողմից, Հայաստանի Հանրապետությունում, ամբողջովին տեղական հումքից, ապահովում են բացարձակ էկոլոգիական մաքուր բերք, զգալի ավելացնելով մշակաբուսյերի բերքատվությունը, համեմատած ընդհանուր տարածում գտած քիմիական (ազոտական սելիտրա, NPK և այլ) պարարտանյութերի հետ: Նշված ԱՖ և Ազոֆո-ԱՖ պարարտանյութերով հնարավոր չէ ստանալ նիտրատների և նիտրիտների ավելցուկ բերքի մեջ, քանի որ պարարտանյութի հիմքում ընկած մանրէների գործունեության ընթացքում գործում են բնական ինքնակարգավորման մեխանիզմեր: Հողում բույսի համար մատչելի ազոտի քանակի բարձրացման դեպքում, մանէները դադարում են իրենց կենսագործունեությունը, պահելով ազոտի քանակը թույլատրելի սահմանում:   3. ԱՖ և Ազոֆո-ԱՖ կենսապարարտանյութերը գրանցված են Հայաստանի Հանրապետությունում: Գրանցման համարներ 0555 և 0556:   4. Վերը նշված պարարտանյութերը 2014, 2015, 2016 թթ փորձարկվել են ՀՀ տարբեր մարզերում, տարբեր բնակլիմայական պայմաններում, բազմաթիվ մշակաբույսերի վրա: Փորձարկումները կատարվել են ԳԱՄԿերի հսկողության տակ գտնվող ֆերմերների և տնային տնտեսություններում, Գյուղատնտեսության նախարարության գիտահետազոտական կենտրոններում: Մշակաբույսերի արժանավույն մշակման և պարարտանյութերի ճիշտ օգտագործան դեպքերում, վերը նշված կազմակերպությունները տվել են հետևյալ համեմատական արդյունքները տրադիցիոն ընդունված քիմիական պարարտանյութերի (ազոտական սելիտրա, NPK և այլ) հետ ՝ Մշակաբույս Համեմատական արդյունք Կարտոֆիլ +25-30% Ցորեն +25-30% Գարի +25-30% Լոլիկ +25-30% Վարունգ +15-35% Վարսակ +21% Կաղամբ +20-30% Լոբի +20-30% Ռեհան +30% Եգիպտացորեն +25-30% Ելակ +10-25% Սոխ +25-30% Տաքդեղ +25-30% Խաղող +10-25% Ձմերուկ +15%       5. Կցանկանայինք նշել, որ ԱՖ և Ազոֆո-ԱՖ պարարտանյութերի հավելյալ կիրառումը, ինչպես ընդունված է քիմիականների դեպքում (որոշ տվյալներով տնտեսվարողների կողմից քիմիական պարարտանյութերի կիրառումը գերազանցում է թույլատրելի նորման մի քանի անգամ) չի առաջացնում բերքի հավելաճ նախատեսված նորմայի կիրառման հետ համեմատ, դրան զուգորդող նիտրատների և նիտրիտների քանակի ավելացմամբ:Այս ամենին զուգահեռ, հետազոտությունների ընթացքում նկատվել է բերքի հավելաճ, անգամ քիմիական պարարտայութերի գերդոզավորման հետ համեմատած: 6. Ներկայացնում ենք ԱՖ և Ազոֆո-ԱՖ կենսապարարտանյութերի կիրառման Ձևերը Ազոֆո ԱՖ (արմատային սնուցման) Կենսապարարտանյութի օգտագործման ձևը Օգտագործելիս նպատակն է նյութում եղած մանրէների ներմուծումը պարարտացվող հողի մեջ, որը կնպաստի բույսերի արմատային սնուցմանը: Ցանկալի է կիրառել վաղ գարնանը, հողի ջերմաստիճանը +10 ըստ C և ավել լինելուց հետո: Վաղ գարնանը կիրառումը նպաստում է բույսի համաչափ սնուցմանը ամբողջ վեգետացիայի ընթացքում, բերելով էկոլոգիապես մաքուր հնարավորինս բարձր բերքի, ի տարբերություն քիմիականների, որոնք գործում են էպիզոդիկ՝ նրանք ազդում են օգտագործման օրվանից մի քանի օր: Կարելի է օգտագործել մի քանի եղանակով 1. Սերմերի հետ Դրա համար 5լ պրեպարատը խառնել (1:20-1:50) ջրի հետ, այդ ջրով թրջել 1 հա համար նախատեսված սերմը և ցանել: (Սերմերի ախտահանումը կատարել առնվազն մեկ օր առաջ մինչև Ազոֆո-Աֆ պրեպարատով մշակումը) 2. Ջրելու հետ Դրա համար 5լ պրեպարատը խառնել ջրի հետ և այդ ջրով ջրել 1 հա հողատարածքը: 3. Կաթիլային սնուցման ժամանակ 5լ պրեպարատը խառնել այն քանակի ջրի հետ, որը նախատեսված է 1 հա տարածքի համար և ջրել: 4. Սածիլների և կտրոնների արմատների մշակումը Բիոպարարտանյութը խառնել (1:50) ջրի հետ, այդ ջրով ջրել սածիլները, թրջել կտրոնների արմատները տնկելուց առաջ: Հ. Գ. Նոսրացրած պրեպարատը օգտագործել 24 ժամվա ընթացքում: ԱՖ (տերևային սնուցման) Կենսապարարտանյութի օգտագործման ձևը Նպատակն է նյութում եղած, մանրէների կողմից արտադրված, կենսաբանական ակտիվ նյութերը, մակրո-միկրոտարրերը հասցնել բույսի կանաչ զանգվածին: Համատեղելի է բոլոր ագրոքիմիկատների հետ: Պրեպարատը նոսրացնել (1:500 – 1: 1000) ջրի հետ, ստացված լուծույթով ցողել բույսերի կանաչ, արտարմատային զանգվածը: Աշխատանքների խնայման նպատակով կարելի է խառնել ցանկացած այլ ագրոքիմիկատի հետ, պահպանելով նոսրացման հարաբերությունը: Վեգետացիայի ընթացքում կարելի է կիրառել մի քանի անգամ, լավագույն արդյունքը ստացվում է առնվազն 4 անգամ կիրառելու դեպքում: Հ. Գ. Նոսրացրած պրեպարատը օգտագործել 24 ժամվա ընթացքում:   7. Մակրո և միկրոտնտեսական առավելության մասին հաշվարկ Համեմատությունը կատարվել է լայն տարածում գտած և գնային առումով ամենաէժան ազոտական սելիտրայի հետ: Հաշվարկերը կատարվել են մեկ հա և մեկ վեգետացիոն ցիկլի (1 տարի )համար: Ազոտական սելիտրայի արժեքը պայմանական վերցված է 6000 դրամ մեկ պարկի համար, որ զգալի քիչ է իրական՝ 7500-8000 դրամ արժեքից: Միկրոտնտեսական (ֆերմերային տնտեսության մակարդակով) 1. Արժեքը ՝ Ազոֆո-ԱՖ և ԱՖ 34000 դրամ, սելիտրա 36000 դրամ, խնայողությունը 2000 դրամ 2. Պակասում է գյուղ տեխնիկայի կիրառումը, արմատային սնուցման համար Ազոֆո-ԱՖ և ԱՖ հող են մտցվում սերմի հետ, կամ մեկ անգամ վաղ գարնանը, բակտերիաները պարարտացնում են ամբողջ տարին սելիտրայի դեպքում առնվազն 2 անգամ կատարվում է պարարտացում (8000 դրամ տեխնիկայի վարձակալություն, 5000 դրամ վառելիք) խնայողությունը 2000-15000 դրամ: տերևային սնուցումը համատեղելի է բուժիչ թունաքիմիկատների հետ, կիրառվում է միաժամանակ, որով նվազում է տերևային սնուցման համար տեխնիկայի կիրառումը խնայողությունը 2000 – 15000 դրամ: 3. Բերքատվության բարձրացումը բերում է եկամտի ավելացման, որի շնորհիվ շահութաբերությունը բարձրանում է 15 – 30%, կախված մշակաբույսից: 4. Բարձրացնելով բույսերի կայունությունը եղանակային անբարենպաստ պայամանների և հիվանդությունների նկատմամբ, նվազեցնում է ռիսկայնությունը: Գնային առումով ֆերմերային տնտեսությունը կամ հողօգտագործողը խնայում է առնվազն 14000 դրամ մեկ հա համար: Մակրոտնտեսական 1. Նվազում է ներկրումը, դրա փոխարեն մոտ ապագայում մեծ հավանական է կազմակերպել զգալի ծավալների արտահանում, նպաստելով արտահանում/ներկրում սալդոյի փոփոխությանը ի նպաստ ՀՀ-ի: 2. Գյուղատնտեսական ծախսերի նվազումը և բերքատվության բարձրացումը կնպաստի գյուղատնտեսական ապրանքների ինքնարժեքի նվազմանը, գյուղատնտեսությունը դարձնելով ավելի էֆֆեկտիվ և մրցունակ: 3. Փոքր ծավալի շնորհիվ տեղափոխման ծախսերը նվազում են (7 լ մեկ հեկտարի համար 300կգ և ավել սելիտրայի փոխարեն): 4. Գյուղմթերքի որակային հատկանիշների բարելավումը կբերի այդ ապրանքի արտահանման շատ խնդիրների վերացման կամ նվազման: 5. Լայն կիրառման դեպքում արտադրության և բաշխման կազմակերպումը կբերի լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման: 6. ԱՖ և Ազոֆո-ԱՖ կիրառումը կնպաստի օրգանական գյուղատնտեսության ավելի մեծ թափով զարգացմանը ՀՀ-ում:   Առավելությունների օրինակներ առավել շատ տարածված մշակաբույսերի դեպքում Հացահատիկ և կարտոֆիլ Կիրառվում են «Ազոֆո-ԱՖ» և «ԱՖ» ձևերը: Պարարտանյութի ընդհանուր արժեքը կազմում է 34000 դրամ/հա: Խնայողությունը ազոտական սելիտրայի համեմատ 2000 դրամ: Քանի որ պարարտանյութը մտցվում է հողի մեջ անմիջապես ցանքսից առաջ սերմի թրջելու եղանակով, խնայվում են պարարտացման համար կիրավող գյուղ տեխնիկայի ծախսերը՝ 12000 դրամ: Հնարավորություն է ստեղծվում հերբիցիդների հետ միաժամանակ տերևային սնուցման օգտագործումը, որը բերում է բույսի դիմադրողականության բարձրացմանը, բերքի քանակի և որակի զգալի լավացմանը: Խնայողությունը առնվազն 14000 դրամ մեկ հա համար: Խաղող և պտղատու այգիներ Կիրառվում են «Ազոֆո-ԱՖ» և «ԱՖ» ձևերը: Պարարտանյութի ընդհանուր արժեքը կազմում է 34000 դրամ:Խնայողությունը ազոտական սելիտրայի համեմատ 2000 դրամ: Պարարտացման համար արմատային տեսակը հող է մտցվում մեկ անգամ, հնարավոր է կիրառել նաև կաթիլային սնուցման ժամանակ, դրա շնորհիվ նվազում կամ վերանում է պարարտացման համար կիրառվող տեխնիկայի ծախսերը ՝ 12000-24000 դրամ: Խնայողությունը` առնվազն 14000դրամ մեկ հա համար:   8. Առողջապահական և բնապահպանական առավելություններ Առողջապահական 1. Ազոֆոբակտերին տիպի պարարտանյութի կիրառումը հանդիսանում է բացարձակ օրգանական, բերքի-սննդի մեջ բացակայում են, կամ թույլատրելի սահմաններում(զգալի քիչ քանակով քիմիական պարարտանյութեր համատեղելիս) են նիտրատների և նիտրիտների քանակները, բերելով դրանց հետ կապված հիվանդությունների՝ չարորակ ուռուցքների, ալլերգիաների, իմունոդեֆիցիտային վիճակների զգալի նվազեցմանը Բնապահպանական 1. Քիմիական նյութերի ներմուծումը հող բացակայում է կամ զգալի նվազում, որով բացառում է հողի դեգրադացումը 2. Ազոֆոբակտերին պարարտանյութի մեջ կիրառվող մանրէները բնական ճանապարհով հարստացնում են հողը ազոտական միացություններով, սննդատարրերով 3. Տևականա կիրառման ժամանակ նպաստում են բերրի հողերի պահպանմանը, իսկ ծանր ու կպչուն, կավահողերի, աղուտների ստրուկտուրան լավացնելով, նպաստում են կիրառելի հողատարածքների շատացմանը 4. Քիմիական ծագման ագրոքիմիկատների կիրառման հետևանքով դեգրադացված հողատարածքների վերականգնում



To top