< Խ.Ե.Ա. արյան մակաբուծային հիվանդությունների նկատմամբ պայքարի միջոցառումները
17.11.2016 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Խորհուրդներ կրծողների դեմ պայքարի նպատակով քիմիական վանող նյութերի միջոցով

Հոտառությունը կենսական դեր է խաղում կրծողների սնվելու վարքագծում. այդպիսի փորձերից էր քիմիական վանող նյութերի կիրառումը: Դժբախտաբար, կրծողները կարող են հասնել իրենց կողմից սիրված կերակուրին` անտեսելով քիմիական վանող նյութերը: Նրանց բերանի անատոմիան հնարավորություն է տալիս թունաքիմիկատով մշակված ծառի բնից առանց վտանգի ենթարկվելու հեռացնել անհամ կամ թունավորված շերտերը և ագահաբար կուլ տալ տակի շերտը: Քիմիական հատիկների շաղ տալը նույնպես չի կարող պաշտպանել ծառերը դաշտային մկների հարձակումներից: Դաշտամկների դեմ արդյունավետ քիմիական պայքար կարելի է կազմակերպել գարնանը և աշնանը, երբ դաշտերը զերծ են փարթամ բուսականությունից և բնանցքերը տեսանելի են: Դաշտամկների դեմ պայքար իրականացվում է մկնասպան թունանյութերով /էթիլֆենացին կամ ցինկի ֆոսֆիդ, կամ բրոմոդիոլոն և այլն/ թունավորված գրավչանյութով: Ստորև ներկայացվում է ցինկի ֆոսֆիդով պայքարի տեխնոլոգիան:   Թունանյութի նկարագրությունը- ազդող նյութը ցինկի ֆոսֆիդն է, որի պարունակությունը պատրաստուկում կազմում է 80%, մուգ մոխրագույն, յուրահատուկ հոտով փոշի է: Այն դասվում է ուժեղ թունունակ, արագ ազդող մկնասպան պատրաստուկների խմբին:   Թունավորված գրավչանյութի պատրաստման տեխնոլոգիան- 1 կգ թունավորված գրավչանյութ պատրաստելու համար օգտագործվում է 25գ ցինկի ֆոսֆիդ, 15-20գ բուսական յուղ կամ ավտոլ և 1կգ ցորեն, գարի կամ վարսակ: Հատիկին նախօրոք ավելացվում է բուսական յուղ կամ ավտոլ, այնուհետև ցինկի ֆոսֆիդ և խառնվում այնքան, մինչև բոլոր հատիկները հավասարապես ծածկվում են թունանյութով: 1 հեկտարի համար օգտագործվում է 5կգ թունավորված գրավչանյութ: Գրավչանյութը պատրաստելիս և օգտագործելիս անհրաժեշտ է ճշտորեն կիրառել նախազգուշական և անվտանգության միջոցառումնր: Գրավչանյութի հետ աշխատողները պետք է ապահովված լինեն համապատասխան արտահագուստով, պաշտպանիչ դնչակալով, ռետինե ձեռնոցներով, որոնք կբացառեն գրավչանյութի շփումը մաշկի հետ: Գրավչանյութը պետք է պատրաստել կենտրոնացված կարգով, մասնագետի հսկողությամբ, հատուկ հարթակերի վրա կամ բաց տարաների մեջ: Գյուղացիական և ֆերմերային տնտեսությունները պայքարի աշխատանքները սկսելուց առաջ տեղեկացնում են համայնքի ղեկավարությանը, ինչպես նաև պարտավոր են հայտարարությունների ձևով և լրատվական միջոցներով իրազեկել ազգաբնակչությանը պայքարի միջոցառումների իրականացման մասին: Թունավորված գրավչանյութերով մշակված տարածքներում 20 օր արգելվում է անասունների արածեցումը:



To top