< Խորհուրդներ Կրծողների դեմ պայքարի նպատակով «Ռոդիֆակում Ս» պատրաստուկի օգտագործման վերաբերյալ
15.11.2016 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Խ.Ե.Ա. արյան մակաբուծային հիվանդությունների նկատմամբ պայքարի միջոցառումները

Խ.Ե.Ա. արյան մակաբուծային հիվանդությունները սուր կամ ենթասուր հիվանդություններ են,որոնց բնորոշ են տենդը,սակավարյունությունը,մաշկի և տեսանելի լորձաթաղանթների դեղնությունը,հեմոլոբինուրիան, ինչպես նաև կենտրոնական նյարդային և սրտանոթային համակարգերի ու ստամոքսային ուղու գործունեության խանգրումները: Այս հիվանդությունների յուրահատուկ փոխանցող են հանդիսանում արոտավայրային կամ իքսոդային տզերը: Պիրոպլազմոզները անասնապահությանը հասցնում են զգալի տնտեսական վնասներ, որը առաջանում է` 1.Կենդանիների անկումներից(մահացությունը մինչև 40-80 %) 2.Վիժումներից ու անպտղությունից 3.Կաթնատվության ու քաշաճների նվազումից 4.սպանդային մթերքի խոտանումից Պիրոպլազմիդոզները ախտորոշում են համալիր եղանակով, հաշվի առնելով հեևյալը` 1. Համաճարակաբանական տվյալները 2. Ախտաբանաանատոմիական փոփոխությունները 3. Կլինիկական նշանները 4. Լաբորատոր հետզոտությունների արդյունքները ՊԻրոպլազմոզը արոտային հիվանդություն է: Հիվանդության առաջին դեպքերը գրանցվում են կենդանիներին արոտավայր տեղափոխելուց 10-15 օր անց: 1-ին բռնկումը սովորաբար գրանցվում է մարտ-ապրիլ ամիսներին 2-րդ բռնկոմը մայիսին 3-րդ բռնկումը հունիս-հուլիս ամիսներին 4-րդ բռնկում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Խ.Ե.Ա. պիրոպլազմոզը գրեթե չի գրանցվում բարեկարգված արոտավայրերում և մսուրային պահվածքի դեպքում: Առավել բնորոշ կլինիկական նշաններն են` տենդը, ախորժակի բացակայությունը, որը շատ արագ փոխարինվում է դեղնախտով, կենդանին արագ հյուծվում է, հնարավոր են նյարդային երևույթներ, փորլուծ կամ փորկապություն: Գաղտնի շրջանը տևում է 8-12 օր: Հղի կովերը վիժում են, խիստ նվազում է կաթնատվությունը: Արտադրող ցուլկի մոտ զարագնում է սեռական անկարողություն: Ախտաբանաանատոմիական փոփոխությունները-դիակները լինում են հյուծված, տեսանելի լորձաթաղանթները և մկանները դեղին գույնի, փայծաղը 2-4 անգամ մեծացած, լյարդը մուգ դարչնագույն, խտաստիճանը պինդ, լեղապարկը ծավալով մեծացած, մեկը կարմիր գույնի: Բուժումը-ազիդին ( 3,5 մգ/կգ ներմկանային միանվագ) տրիպոնիլ(3,5 մգ/կգ ներմկանային միանվագ) նոզոմիլ(3,5գմ/կգ ներմկանային մինվագ) Խ.Ե.Ա. թեյլերիոզը սուր կամ խրոնիկ ընթացք ունեցող հիվանդություն է, որին բնորոշ են`տենդը,սակավարյունությունը,ավշային հան•ույցների մեծացումը: Սա Խ.Ե.Ա. ամենավտանգավոր արյան մակաբուծային հիվանդությունն է: Մահացությունը թեյլերիոզի դեպքում կարող է հասնել 80%-ի: Համաճարակաբանական տվյալները-հիվանդությունը հանդիպում է գլխավորապես արոտային շրջանում և տարվա ընթացքում ունենում է մեկ բռնկում: Երբեմն գրանցվում է նաև մսուրային շրջանում: Յուրահատուկ փոխանցողներն են Hyalomma anantolicum իքսոդային տզերը: Հիմնականում հանդիպում է չոր շրջաններում: Առավել ծանր հիվանդանում են մինչև 6ամսեկան մատղաշը: Հայաստանի պայմաններում թեյլերիոզը հաճախակի ընթանում է խառը վարակի ձևով`պիրոպլազմոզի և անապլազմոզմոզի հետ: Ախտանիշները- գաղտնի շրջանը տևում է 9-15 օր: Առավել բնորոշ կլինիկական նշաններն են`ավշային հանուգյցների մեծացում, տենդ, ախորժակի բացակայություն, արյունազեղումներ: Ախտաբանաանատոմիական փոփոխություններ-դիակները լինում են, հյուծված,մաշկը,լորձաթաղանթները և մկանները լինում են թունդ դեղնավուն երանգով: Ավշային հանգույցները ծավալով մեծացած են, փայծաղը ծավալով 1,5-2 անգամ մեծացած է: Բուժումը-բոտաչեն 50 (1մլ/20կգ ներմկանային միանվագ), տրիպոնիլ(3,5մգ/կգ ներմկանային միանվագ), նողոմիլ (3,5գմ/կգ ներմկանային միանվագ կամ երկնվագ ) Հակատզային միջոցառումներ-Կենդանիների վրա տզերի վերացման համար օգտագործել-կրեոլին-x պատրաստուկ 0,2 %լուծույթ, կրկնել 7-10 օր անց, նեոցիդոլ-մակցիդալ-դիազինոն-0,1. լուծույթ, կրկնում են 10-14 օր անց, իվերմեկ-1մլ/50 կգ դեղաչափով, կրկնել 10-14 օր անց:



To top