< ԿՐԾՈՂՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
02.11.2016 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԾԱՌԵՐԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԽՆԱՄՔ

Տերևաթափի նախօրյակին կատարել սրսկումներ Բորդոյան հեղուկի 3%-ոց լուծույթով /10լ ջրին 300գ պղնձարջրասպ և 300գ չհանգած կիր/` ծակոտկեն բծավորության, մունիլյալ այրվածք հիվանդությունների դեմ: Ծառերի բների աշնանային սպիտակեցումը բացի իր բուն պայքարի նշանակությունից` վնասատուների և սնկային հիվանդություներ դեմ, պահպանում է նաև ցերեկվա և գիշերվա ջերմաստիճանների տատանումներից, որի հետևանքով ծառերի բները և կմախքային ճյուղերը, հատկապես հարավային կողմից, այրվածքներ են ստանում: Դրանք կանխելու նպատակով ծառերի բները մաքրել չոր կիսապոկ կեղևներից և քսել կրակաթ: Կրակաթի լուծույթը ստանում են 10լ ջրին խառնելով 2կգ չհանգած կիր, ցանկալի է ավելացնել նաև 100գ պղնձարջասպ, որը սնկասպան պատրաստուկ է, այնուհետև 30-40գ որևէ միջատասպան պատրաստուկ, իսկ կրակաթի կպչողականությունը բարձրացնելու համար խառնել կավահող կամ թարմ գոմաղբ /ցանկալի է ձիու գոմաղբ, որի հոտից մկները խուսափում են մոտենալ ծառերին/, կարելի է նաև ավելացնել սև օճառ /քերած/: Կարևոր պայման է հանդիսանում նաև լուծույթի պատրաստումը երկաթե դույլի մեջ: Այդ աշխատանքը նպատակահարմար է կատարել աշնանը ծառի բնի կեղևը վնասված մասերից մաքրելուց հետո , իսկ գարնանը կատարել թարմացում: Ծառերի բների և ճյուղերի վրա վերքեր հայտնաբերելիս անհրաժեշտ է վերքերը մաքրել, այնուհետև մշակել այգու մածիկով:



To top