< ՀԱՅՏԱՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ)
17.10.2016 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Բնակչությանը տարվա մեծ մասում բանջարեղենով ապահովելու համար դեռևս վաղ գարնանից պետք է սկսել ջերմոցային տնտեսության կազմակերպումը։ Ինպես Արարատյան դաշտում, այնպես էլ նախալեռնային գոտում պոմիդորի, տաքդեղի, և բադրիջանի սածիլները աճեցնում են ` ինչպես տաքացվող, այնպես էլ արևային ջերմոցներում ու բաց գրունտում։ Ջերմոցները լինում են մի քանի տեսակի` միաթեք գետնափոր, միաթեք վերերկրյա և երկթեք։ Հայաստանում առավել տարածված են միաթեք գետնափոր ջերմոցները բիոլոգիական տաքացումով։ Տարածված են նաև արևային ջերմոցները։ Միաթեք ջերմոցի համար փոսի լայնությունը պետք է լինի 1.5մ, իսկ երկարությունը` մինչև 20-22մ։ Պետք է լինեն համապատասխան քանակի շրջանակներ 106*160սմ չափի։ Ջերմոցները տաքացնելու համար բիոլոգիական վառելանյութերից լավագույնը ձիու թարմ գոմաղբն է, որը քայքայվելուց առաջացնում է մեծ քանակությամբ ջերմություն։ Սակայն ձիու գոմաղբ չլինելու պատճառով օգտագործում են մեծ մասամբ տավարի գոմաղբ, որը համեմատաբար քիչ ջերմություն է արձակում։ Նպատակահարմար է տավարի գոմաղբին խառնել 1/3-1/2 մաս ձիու գոմաղբ, ինչպես նաև նույն հարաբերությամբ ոչխարի աղբ։ Որպեսզի մինչև ջերմոցների աշխատանքները սկսվելը գոմաղբը չայրվի և չքայքայվի , այն պետք է կույտ անել 1.5-1.7 մետր բարձրությամբ և լավ նստեցնել, տրորել։ Գարնանը գոմաղբը ջերմոցների մեջ պետք է լցնել հավասար շերտով։ Տավարի գոմաղբը ջերմոցներում օգտագործելու ժամանակ գոմաղբի ծակոտկենությունն ու օդաթափանցիկությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է խոռնել որևէ մեծածավալ նյութ` փայտի սղոցված թեփ, դարման, ծղոտ կամ ձիու ու ոչխարի գոմաղբ։ Միջին խտությունը ջերմոցներում /50սմ/ մեկ շրջանակի տակ օգտագործվում են 0.5 տոննա բիոլոգիական վառելանյութ։ Որպես կանոն ջերմոցներում օգտագործում են արհեստական հողախառնուրդներ` բաղկացած բուսահողից, տորֆից, և ճմահողից կամ խամ հողից։ Հողախառնուրդը ավելի որակով է ստացվում, երբ խառնուրդի մեջ մտնող նյութերը պատրաստվում են կոմպոստացման եղանակով, որի համար գարնանից կազմում են կոմպոտակույտ ` շեր-շերտ իրար վրա դարսելով տորֆը, գոմաղբը, ճմահողը, պարարտանյութերը, կույտի բարձրությունը հասցնելով 1-1.2մ-ի, հաճախակի խոնավացնելով այն և շուռ տալ։ Ջերմոցային յուրաքանչյուր շրջանակի համար պահանջվում է 0.25մ3 հողախառնուրդ, երբ նրա հաստությունը պետք է լինի 15-18սմ։ Գարնանը գոմաղբը ջերոցի մեջ պետք է լցնել հավասար շերտով մինչև փոսի բերանը, այնուհետև ծածկել շրջանակներով և ծածկոցներով թողնել 1-2 օր , որից հետո պետք է գոմաղբը նստեցնել` տրորել, օդի ներթափանցումը չափավորելու և այրման պրոցեսը դանդաղեցնելու համար։ Տրորելուց հետո նորից ծածկել շրջանակներով և 1-2 օր հետո նոր լցնել հողը այնպես, որ շրջանակալը ծածկելուց հետո հողի մակերեսի և ապակու միջև հարավային մասում մնա 12-15 սմ տարածություն։ Դրանից ցածր լինելու դեպքում բույսերը կձգվեն դեպի լույսը, կերակրեն և կնվազեն։ Հողը լցնելուց 1-2 օր հետո կարելի է ցանք կատարել, ջերմոցի հողի այդ ժամանակ պետք է լինի 20-20 տաքությամբ։ Ցանելուց հետո սերմերը ծածկել 0.5-1 սմ հաստությամբ հողաշերտով։ Մեկ հեկտարին պահանջվող սածիլների համար հարկավոր է 80-100 շրջանակ և հետևյալ քանակությամբ սերմեր. • վաղահաս կաղամբի 300-500գր • պոմիդորի 800-1000գր • տաքդեղի 1000-1200գր • բադրիջանի 1200-1400գր այսինքն մեկ շրջանակի տակ պետք է ցանել 3-5 գր վաղահաս կաղամբի, 8-10գր պոմիդորի, 10-12գր տաքդեղի և 12-15 գր բադրիջանի սերմ։ Ցանելուց հետո ջրել և ծածկել շրջանակներով և ծածկույթներով։ Մինչև սերմերի ծլելը ջերմոցներում ջերմությունը պետք է պահպանել 22-24 աստիճանի սահմաններում։ Ծիլերը երևալուց հետո, մինչև իսկական տերևների առաջանալը ջերմաստիճանը ցերեկը և գիշերը պետք է իջեցնել 12-150-ի, իսկ առաջին տերևները երևալուց հետո մինչև սածիլի դաշտ տեղափոխելը ցերեկները ջերմությունը պետք է պահպանել 22-240-ի , իսկ գիշերները իջեցնել մինչև 12-150-ի ։ Ցերեկվա ընթացքում ջերմոցները բաց պահել, ամեն օր պարտադիր օդափոոխել , շրջանակները բարձացնել քամու հակառակ կողմից։ Սերմերը ծլելուց և տերևները երևալուց հետո պետք է սկսել սածիլների նոսրացումը այնպես, որ բույսը բույսից գտնվի 4-5 սմ հեռավորության վրա, այսինքն մեկ շրջանակի տակ պետք է լինի 350-450 բույս։ Հանած բույսերը պետք է վերատնկել մի այլ ջերմոցում, իսկ տեղում մնացած բույսերի վրա թեթև հողախառնուրդ մաղել և ջրել, որը կնպաստի ցողունի ծածկած մասից մազարմատների առաջացմանը։ Սածիլները կարելի է սնուցել թռչնաղբով և հանքային պարարտանյութերով։ Թռչնաղբը լցնում են տակառի կեսից, մյուս կեսը ջուր ավելացնում, թողնում 4-6 օր, որից հետո մաքուր ջրով ջրել, որպեսզի տերևների վրա այրվածքներ չառաջանան։ Առաջին սնուցումից 14-15 օր հետո 1 դույլ ջրին խառնել 20-25 գր սելիտրա, 50-60գր սուպերֆոսֆատ և 15-20գր կալիումական աղ և սնուցել, վրայից նորից ջրել մաքուր ջրով։ Խորհուրդ է տրվում սածիլները դաշտ տեղափոխելուց 8-10 օր առաջ տալ գոմաղբով սնուցում։ Գոմաղբով սնուցում տալու համար պետք է 1 դույլ այդ լուծույթից։ Այս դեպքում գոմաղբահեղուկի նշանակությունը կայանում է նրանում, որ բացի բույսերը սնելուց նա հողին տալիս է կպչողականություն և ապահովում է սածիլները հողագնդով դաշտ տեղափոխելուց 4-5 ժամ առաջ ջերմոցները պետք է լավ ջրել, որպեսզի բույսերը հողագնդով դուրս գան։ Սածիլը ջերմոցից պետք է հանել տախտակի փոքր կտորի օգնությամբ։ Չի թույլատրվում սածիլը քաշելով հանել, քանի որ ընկնում է նրա կպչողականությունը։



To top