< Սխտորի մշակությունը
13.10.2016 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՀԱՅՏԱՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ)

ՓՈՔՐ ՖԵՐՄԵՐՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ Հայտամրցույթի համարը` No 6534-01/2015/GenV/15-L&R/2016 Ավստրիական զարգացման գործակալությունը (ԱԶԳ) Եվրոպական միության և ԱԶԳ-ի ֆինանսական աջակցությամբ Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը խթանելու նպատակով դիմումներ է ընդունում ՕԳԱՆ ծրագրի հայտամրցույթի մասնակցության համար: Սիրով հրավիրում ենք օրգանական գյուղատնտեսական մթերքի արտադրությամբ հետաքրքրվող փոքր ֆերմերներին և փոքրածավալ գյուղատնտեսական մթերք վերամշակողներին, ովքեր ունեն գործող ֆերմերային տնտեսություն, և/կամ մշակում են հող, զբաղվում են վայրի խոտաբույսերի և հատապտուղների հավաքմամբ և/կամ գյուղատնտեսական/մեղվաբուծական արտադրանքի արտադրությամբ և վերամշակմամբ, դիմելու Փոքր ֆերմերների աջակցության ծրագրին: Հրավերի նպատակն է խրախուսել և աջակցել փոքր ֆերմերներին և փոքրածավալ վերամշակողներին ավանդականից անցում կատարել օրգանական գյուղատնտեսության և/կամ զարգացնել իրենց՝ արդեն իսկ գոյություն ունեցող օրգանական արտադրության և վերամշակման կարողությունները:   Հայտադիմումների ձևին, նախնական պայմաններին և դիմելու գործընթացին կարող եք ծանոթանալ հետևյալ կայքէջից. www.entwicklung.at/ada/calls-auftraege/ Հարցերի, պարզաբանումների կամ խորհրդատվություն ստանալու համար խնդրում ենք ուղարկել էլ. նամակ oasi@ada.gv.at և hasmik.altunyan@ada.gv.at էլ. հասցեներին, զանգահարել +374 60 650 286 հեռախոսահամարով, կամ այցելել Ավստրիայի Հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության գրասենյակ Էրեբունի Պլազա բիզնես կենտրոն, 7-րդ հարկ, սեն. 714 – 716 ՀՀ, ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1   Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2016թ.-ի հոկտեմբերի 24-ը, տեղական ժամանակով մինչև ժամը 16:00: Հայտադիմումները պետք է ուղարկվեն փակ և կնքված և/կամ ստորագրված ծրարով: Ձեռագիր գրված և վերջնաժամկետից հետո ներկայացված հայտադիմումները չեն ընդունվում: Հայտադիմումները գնահատվելու են նախապես սահմանված չափորոշիչներով և մեթոդոլոգիայով: Ծրագիրը կապ կհաստատի միայն ընտրված դիմորդների հետ: Հարգանքով՝ ՕԳԱՆ ծրագրի աշխատակազմ



To top