< ԲԱՆՋԱՐԱՆՈՑԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
14.09.2016 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՏԱՎԱՐԻ ԿԵՐԱԿՐՈՒՄ

Կովերի կաթնային մթերատվության վրա ազդում են բազմաթիվ գործոններ: Դրանցից առավել կարևորներն են կենդանիների ժառանգական հնարավորությունները, նրանց պահվածքի պայմանները, կենդանիների կերակրումն ու խնամքը: Ֆերմերները, ունենալով բարձր մթերատվությամբ օժտված ցեղի կովեր, խնամում և կերակրում են կենդանիներին, արդյունքում ապահովում են կաթնատվության որոշակի մակարդակ: Այսինքն առավել կարևորվում է կենդանիների կերակրման դերը, քանի որ լավ կերակրման դեպքում երբեմն փոխհատուցվում է մյուս գործոնների բացակայությունը: Կովերի կաթնային մթերատվությունը ուղիղ համեմատական է որակյալ և սննդարար կերերով կերակրման մակարդակին: Դա նշանակում է, որ կովերի մթերատվությունը կարելի է ցեղին բնորոշ բարձր մակարդակի վրա պահել և ունենալ որոշակի շահույթ` կիրառելով լավ և նորմավորված կերակրման սկզբունքը ինչպես արոտային պահվածքի ողջ շրջանում, այնպես էլ նրա վերջում: Կենդանիների կերակրումը կատարում են նորմավորված, այսինքն կազմում են կերաբաժիններ, որտեղ հաշվի է առնվում կենդանիների օրգանիզմի մի քանի կարևոր առանձնահատկություններ: Կերաբաժիններ կազմելիս պետք է հաշվի առնել, որ նրանց օրգանիզմի ֆիզիոլոգիական գոյատևման համար անհրաժեշտ է էներգիայի որոշակի քանակություն, որը համարվում է որպես կենսապահ կեր: Կենդանիների ցեղին բնորոշ մթերատվությունն ապահովելու համար ծախսում են մթերատու կեր: Կովը պահանջում է որոշակի քանակությամբ էներգիա ներարգանդային շրջանում հորթի աճի ու զար•ացման համար. այլ կերպ ասած պահանջում է հղիության կեր: Կերաբաժինները կազմելու համար առաջնորդվում են կենդանիների մթերատվության մակարդակով, կաթի յուղայնությամբ, նրանց կենդանի զանգվածով և այլ ցուցանիշներով: Կենդանիների կերաբաժինները կազմելիս պետք է հաշվի առնել կերերի սննդարարությունը, այսինքն անհրաժեշտ նյութերի քանակությունը, ապա նրանում պարունակվող չոր նյութերի և վիտամինների քանակները: Կերաբաժիններ կազմելը բավականին բարդ գործընթաց է և պահանջում է մեծ հմտություններ ու գիտական կարողություն: Սակայն այն պետք է կատարել, եթե ցանկանում ենք ստանալ որոշակի շահույթ: Օրինակ 450 կգ կենդանի զանգվծով և օրական 15 կգ կաթնատվություն ապահովող կովկասյան գորշ ցեղի կովը պետք է օրական ուտի մոտավորապես 13 կգ չոր նյութ, իսկ դրանում սպիտակուցների անհրաժեշտ քանակությունը պետք է լինի 2 կգ: Այս դեպքում կովն իրեն կուշտ կզգա և կապահովի նախատեսված մթերատվությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչով են կերակրվում մեր կաթնատու կովերը, և որքանով է բավարարվում չոր նյութի և սպիտակուցների քանակությունը, կատարվել են որոշակի հաշվարկներ: Հուլիս և օգոստոս ամիսներին ուշ արոտում կովերը դժվարությամբ կարող են ուտել մոտ 13 կգ արոտավայրի խոտ, այսինքն եթե ընդունենք, որ կերել են այդ չափաբաժինը, ապա այդ քանակությամբ արոտավայրի խոտը պարունակում է մոտ 1.3 կգ սպիտակուց, անհրաժեշտ 2 կգ-ի փոխարեն: Երբեմն որոշակի պատճառներով ուշացվում է դաշտային կամ լեռնային խոտի հունձը կամ հնձելուց հետո այն ուշ է տեղափոխվում ծածկի տակ ու պահպանվում` առանց հաշվի առնելու, որ այն որակազրկվում է, կորցնում իր սննդարարությունը և դառնում քիչ պիտանի կաթնատու կովերի կերակրման համար: Կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ 13 կգ ուշ հնձած չոր խոտը պարունակում է 0.91 կգ սպիտակուց, այսինքն մոտ 2 անգամ պակաս կովի մթերատվությունն ապահովող անհրաժեշտ նորմայից: Ծղոտը, որն իրականում պետք է օգտագործվի որպես ցամքար, շատ հաճախ կիրառվում է կաթնատու տավարին կերակրելու նպատակով: Այդ ընթացքում ակնկալվում է ստանալ որոշակի մթերատվություն: Սակայն այն պարունակում է շատ ավելի քիչ սննդարար նյութեր: Օրինակ 13 կգ ծղոտը պարունակում է 0.5 կգ սպիտակուց: Այսինքն միայն ծղոտով կերակրելու դեպքում մոտ 4 անգամ ավելի քիչ քանակությամբ սպիտակուց ենք տալիս կովին, քան ահրաժեշտ է նրան: Երբեմն կաթնատու տավարին կերակրում են չոր խոտով, տալիս են ծղոտ և համակցված կեր: Այդ դեպքում էլ չի բավարարվում կենդանուն անհրաժեշտ սպիտակուցների քանակությունը: Առվույտի խոտը աչքի է ընկնում սպիտակուցների բարձր պարունակությամբ, ուստի այն կարելի է աճեցնել և օգտագործել որպես լավագույն կեր կենդանիների կերակրման համար: Առվույտը կարելի է համատեղ օգտագործել այլ կերաբույսերի հետ: Օրինակ արոտից վերադառնալուց հետո երբեմն կենդանիներին կարելի է տալ առվույտի խոտի որոշակի քանակություն: Առվույտը կարելի է օգտագործել նաև գարու հետ համատեղ` կովին տալով 10 կգ առվույտի խոտ և 3 կգ գարի: Այս դեպքում ստացված կերախառնուրդում սպիտակուցների քանակությունը կազմում է 2.15 կգ: Այսինքն` կովն ապահովում է նախատեսված 15 կգ կաթնատվությունը



To top