< Միջոցառումներ Սեպտեմբեր ամսին գյուղ մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի
06.09.2016 Կատեգորիա Խորհրդատվական նյութեր (Արմավիրի ԳԱՄԿ), ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԲԱՆՋԱՐԱՆՈՑԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Մեր հանրապետության աշխարհագրական դիրքը և կլիմայական պայմանները բավականին նպաստավոր են ջերմատներում բանջարային բույսերի լիարժեք մշակության և բարձր բերքի ստացման համար: Հայաստանում, ըստ կառուցվածքային առանձնահատկությունների, կան երկու տիպի` անգարային (երկթեք) և բլոկային (բազմաերկթեք) ջերմատներ: Ըստ օգտագործման ժամանակաշրջանի, ջերմատները լինում են ձմեռային (ջեռուցվող), որոնց շահագործումը տարվում է կլոր տարին և գարնանային, որոնք շահագործվում են վաղ գարնանը: Ջերմատնային ծածկը, համապատասխանաբար, լինում է ապակեպատ, սինթետիկ և թաղանթապատ: Ջերմատնային պայմաններում ամբողջ վեգետացիայի ընթացքում կարգավորվում է բույսերի պահանջը` ջերմության, լույսի, խոնավության, սննդատարրերի և օդի նկատմամբ: Նշված գործոններից յուրաքանչյուրը հավասարապես կարևոր է և անհրաժեշտ: Ջերմատներում բույսերի մշակության համար բոլոր անհրաժեշտ գործոնները կարգավորվում են արհեստական ճանապարհով: Ընդ որում, խոշոր ջերմատնային տնտեսություններում դրանք իրականացվում են ավտոմատ` համակարգիչների միջոցով: Ջերմային ռեժիմ Բույսերի աճմանը և զարգացմանն անհրաժեշտ առաջնային գործոններից է ջերմային ռեժիմը: Ջերմատներում այն կարգավորվում է ջեռուցող համակարգի միջոցով, որը նպատակահարմար և արդյունավետ է տեղադրել գրունտի մակերեսի վրա: Ջերմատներում ջերմային ռեժիմը համարվում է լավագույն, երբ գիշերվա ջերմաստիճանը 15-180C է, ցերեկը և ամպամած օրերին` 20-250C, իսկ պայծառ արևոտ օրերին` 25-300C: Ջերմության նշված սահմանների խախտումները հանգեցնում են օդի հարաբերական խոնավության փոփոխությունների, որը բացասաբար է ազդում բույսերի բնական զարգացման վրա: Գիշերվա և ցերեկվա ջերմաստիճանների կտրուկ տատանումները նպաստում են ոչ ապրանքային, տձև պտուղների ձևավորմանը և մի շարք հիվանդությունների տարածմանը (արմատային փտում, ալրացող և այլն): Մեր պայմաններում, ձմեռային ջերմատներում սածիլման ժամանակ (օգոստոս), ինչպես և վեգետացիայի վերջին շրջանում (հունիս, հուլիս), արևի բարձր էներգիան նպաստում է ջերմատան օդի ջերմաստիճանի բարձրացմանը` մինչև 35-400C և ավելի: Չափից ավելի լուսավորությունը (27 հազ. լյուքսից ավելի) և օդի բարձր ջերմաստիճանը վեգետացիայի այդ հատվածում բացասաբար են անդրադառնում բույսերի աճի, զարգացման և բերքատվության վրա: Այդ պատճառով, նշված ամիսներին, օդի ջերմաստիճանն իջեցնելու նպատակով ջերմատների տանիքը և կողային ապակիների արտաքին կողմը սպիտակեցնում են կավիճի լուծույթով կամ օգտագործում ստվերածածկման հատուկ համակարգ, որը մոտ 7-90C-ով իջեցնում է ջերմատան օդի ջերմաստիճանը: Ջերմատներում մշակվող բույսերի բնականոն աճի և զարգացման համար կարևոր նշանակություն ունի նաև հողի ջերմաստիճանը: Արմատների բնականոն զարգացման համար 25-30 սմ խորության շերտում պետք է պահպանել նվազագույնը 170C ջերմություն: Լուսային ռեժիմ Ջերմատներում լուսավորվածության ռեժիմը կախված է տեղի ընտրությունից, ծածկի անկյան թեքությունից, ապակու որակից, բույսի տեղադրությունից և սնման մակերեսից: Բանջարային մշակաբույսերի աճի և զարգացման համար նվազագույնը պահանջվում է 10-12 ժամ օրվա տևողություն և 8 հազար լյուքս լույսի պայծառություն: Հանրապետության նախալեռնային գոտու ջերմատներում լույսի քանակությունը արևոտ օրերին տատանվում է 10-27 հազար լյուքսի սահմաններում, նվազագույնը լինում է հունվար ամսին: Խոնավության ռեժիմ Ջերմատնային պայմաններում բանջարային մշակաբույսերի մշակության կարևորագույն խնդիրներից է խոնավության ռեժիմի կարգավորումը: Օդի և հողի խոնավությունը ջերմատներում կարգավորվում է ջրման միջոցով: Ջերմատնային տնտեսությունները տարվա բոլոր ամիսներին պետք է ապահովված լինեն ջրամատակարարմամբ: Ոռոգման համար օգտագործվող ջուրը չպետք է պարունակի բույսերի համար վնասակար նյութեր` քլոր (50 մգ/լ ոչ ավելի), նատրիում (30 մգ/լ ոչ ավելի) և այլն: Ջերմատներում կիրառվում են ոռոգման ակոսային (ռետինե խողովակների միջոցով), անձրևացման և կաթիլային եղանակները: Արդյունավետ է կիրառել ոռոգման կաթիլային եղանակը, որը նպաստում է ոռոգելի ջրի տնտեսմանը (2-3 անգամ), բույսերի աճման և զարգացման ընթացքի ինտենսիվացմանն ու բերքի քանակի ավելացմանը (18,3-60,3 %-ով): Անձրևացման և կաթիլային ոռոգման դեպքերում կարելի է լիովին ավտոմատացնել խոնավության կարգավորման ռեժիմը: Ոռոգման համակարգն օգտագործվում է նաև պարարտանյութերով սնուցումներ իրականացնելու համար, այսինքն` միաժամանակ կատարվում է բույսերի թե’ ոռոգում, և թե’ սնուցում: Բանջարային մշակաբույսերի պահանջն օդի և հողի հարաբերական խոնավության նկատմամբ տարբեր է: Լավագույն է համարվում վարունգի մշակաբույսի համար 85-90, պոմիդորի` 50-60, տաքդեղի` 70% օդի հարաբերական խոնավությունը: Հողի խոնավությունը վարունգի համար, մինչև պտղակալման սկիզբը, պետք է լինի հողի սահմանային խոնավության 65-75 %-ը, պոմիդորի պտղակալման շրջանում` 85-90 % և տաքդեղի համար համապատասխանաբար` 65-70, 75-80 և 70-75, 75-80 %: Օդի հարաբերական խոնավությունն իջեցնելու համար հարկավոր է բացել ջերմատան պատուհանները և վերևի օդանցքերը: Ձմեռային ամիսներին կարճ ժամանակով կարելի է բացել միայն ջերմատան վերևի օդանցքերը: Ավելի արդյունավետ է կիրառել ավտոմատ կար•ավորող համակարգեր, որոնց ժամանակ կարգավորվում են ջերմատան ջերմային և խոնավության ռեժիմները: Օդի և հողի խոնավության կտրուկ տատանումները բացասաբար են ազդում բույսերի աճի և զարգացման վրա, նաև նպաստում հիվանդությունների առաջացմանը: Հողախառնուրդի պատրաստումը Կարևոր նշանակություն ունի նաև ջերմատնային գրունտի հողախառնուրդների ճիշտ ընտրությունը: Ջերմատներում բույսերն աճեցվում են արհեստական եղանակով պատրաստված հողախառնուրդում: Ջերմատան հողախառնուրդը հիմնականում պատրաստում են ճմահողից կամ դաշտային հողից (30-50%), բուսահողից (20-30%) և տորֆից (40-80%): Պետք է նշել, որ յուրաքանչյուրի քանակական հարաբերությունը պայմանական է և կարող է փոփոխվել` կախված տեղի պայմաններից և տնտեսության հնարավորություններից: Նպատակահարմար է հողախառնուրդի զանգվածին ավելացնել նաև 3-10մմ ծավալով հրաբխային խարամ: Ջերմատնային հողախառնուրդի պատրաստման ժամանակ բաղադրամասերի ընտրությունը, ջրաթափանց ենթահողային շերտի առկայությունը (դրենաժ), մշակվող բույսերի սնման համակարգի օգտագործումը և գրունտի պարբերաբար թեթև թարմացումը հնարավորություն են ստեղծում երկարացնելու ջերմատնային հողախառնուրդի օգտագործման ժամանակահատվածը: Սածիլների աճեցում Ջերմատներում բանջարեղենի բարձր բերք ստանալու համար կարևոր նշանակություն ունեն մշակաբույսի տեսակի և սորտերի ընտրությունը, բարձրորակ տնկանյութի օգտագործումը, մշակման տեխնոլոգիայի կիրառումը: Ջերմատանը սածիլներն աճեցվում են թաղարային եղանակով: Բոլոր մշակաբույսերի ցանքը անհրաժեշտ է կատարել սորտային լավորակ զտված, ստուգված և ախտահանված սերմերով: Ախտահանված սերմերը կարելի է և նպատակահարմար է ցանել տորֆով կամ հողախառնուրդով ( 7 մաս տորֆ, 2 մաս բուսահող, 1 մաս ճմահող) լցված պոլիէթիլենային խոռոչիկներում: Սածիլների աճեցման սկզբնական շրջանում ջերմաստիճանը պետք է պահպանել 24-250C սահմաններում, որպեսզի շատ չձգվեն: Սածիլների մշակության ընթացքում ջրումները կատարվում են սննդարար լուծույթով, որը 1 լ ջրում պարունակում է` N-200, P-80, K-160, Ca-280, Mg-50 մ•, ինչպես նաև միկրոտարրերով` Fe-4; B-0,5, Mn-0,5, Zn-0,05, Cu-0,05 մգ/լ: Երբ սածիլները հասնում են 7-10 սմ բարձրության, դրանք պետք է վերատնկել տորֆով կամ հողախառնուրդով լցված պլաստիկ բաժակների մեջ: Աճման սածիլային շրջանում բույսերը համարյա ամեն օր պետք է ջրվեն: Վերատնկումից 20-25 օր հետո, անհրաժեշտ լուսավորություն ապահովելու համար, բույսերն իրարից հեռացվում են, 10-15 բույս` քառ.մ-ի վրա: Պոմիդորի` 40-45, տաքդեղի` 55-60 և վարունգի` 30-35 օրական սածիլները հարկ է տեղափոխել նախօրոք ախտահանված և պարարտացված ջերմատան գրունտ:     Սորտերի ընտրություն Ջերմատնային պայմաններում բանջարային մշակաբույսերի բերքատվության բարձրացման կարևոր պայմաններից մեկը` համապատասխան սորտերի և հիբրիդների ընտրությունն է: Արդյունավետ է մշակել վարունգի պարթենոկարպիկ, իսկ պոմիդորի` ինդետերմինանտ հիբրիդները: Կուլտուրաշրջանառություն Կուլտուրաշրջանառության մեջ ընդգրկվում են մի քանի մշակաբույսեր: Մեկ մշակաբույսի զբաղեցրած ժամանակաշրջանը կոչվում է շրջապտույտ: Կախված տարվա ժամանակից, մշակաբույսի շրջապտույտը լինում է աշնանային, ձմեռ-գարնանային և փոխանցվող (օգոստոսից մինչև հաջորդ տարվա հուլիսը): Կուլտուրաշրջանառության ժամանակ առաջնային նշանակություն ունի ոչ միային մշակաբույսի, այլև` սորտի ընտրությունը: Սորտը պետք է համապատասխանի տվյալ շրջապտույտին: Հաշվի առնելով մեր հանրապետության լուսային պայմանների առանձնահատկությունները, կարելի է առաջարկել կուլտուրաշրջանառության հետևյալ տարբերակները` պոմիդորի և տաքդեղի համար` ձմեռ-գարնանային և փոխանցվող, իսկ վարունգինը` աշնանային և ձմեռ-գարնանային:



To top