< ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մարզի գյուղացիական տնտեսություններին
04.08.2016 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Միջոցառումներ Օգոստոս ամսին գյուղ մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի

Խաղող Օիդումի /սև/ դեմ օգտագործել Բայլետոնի 0.07% /10լ ջրին 7գ/ կամ Տոպազի 0.05% /10լ ջրին 5մլ/ կամ Զատոի 0.04% /10լ ջրին 4գ/ լուծույթները: Ողկուզակերի 3-րդ սերնդի թրթուռների դեմ օգտագործել Դեցիսի 0.06% /10լ ջրին 6մլ/ կամ Արրիվոյի 0.06% /10լ ջրին 6մլ/ լուծույթերը: Առաջարկվում է բուժանյութերը օգտագործել համատեղ: Տանձենի, խնձորենի, սերկևիլենի, ընկուզենի 1-ին տասնօրյակում ծառերը խնձորենու ալրացողի դեմ սրսկել Բայլետոնի կամ Տոպազի 0.05% /10լ ջրին 5գ կամ 5մլ/ լուծույթով: 15օր հետո պտղակերի 3-րդ սերնդի թրթուռների և լվիճների դեմ սրսկել Արրիվոյի կամ Կարատեի 0.07% /10լ ջրին 7մլ/ լուծույթով: Տզերի դեմ առաջարկվում է օգտագործել Օմայթի 0.2% /10լ ջրին 20մլ/ կամ Նեորոնի 0.1% /10լ ջրին 10մլ/ լուծույթը: Առաջարկվում է տզերի դեմ պայքարը արդյունավետ դարձնելու համար այն կրկնել 7-10 օր հետո: Բանջար, բոստան Վեգետացիայի ընթացքում բակտերիոզ և կեղծ ալրացողային հիվանդությունների դեմ օգտագործել պղինձ պարունակող պրեպարատներ. Պղնձի քլորօքսիդ 0.6%-ոց /10լ ջրին 60գ/ լուծույթ, Ֆունգուրանի 0,25 %(10 լ. ջրին 25 գր.) կամ Կուպրօքսատի 0.5%-ոց /10լ ջրին 50մլ/ լուծույթ: Իսկական ալրացողային հիվանդության դեմ օգտագործել Զատոյի 0.04% /10լ ջրին 4գ/ լուծույթը: Վնասատուների դեմ օգտագործել Կոնֆիդորի 0.07%-ոց /10լ ջրին 7մլ/ կամ Դեցիսի 0.07% /10լ ջրին 7մլ/ լուծույթըները: Տզերի դեմ օգտագործել Ավիրմեկի 0.1% /10լ ջրին 10մլ/ լուծույթը կամ Վերտիմեկի 0.1% /10լ ջրին 10մլ/ լուծույթը:



To top