< ԽԱՂՈՂԻ ԿԱՐԿՏԱՀԱՐՎԱԾ ԱՅԳԻՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
14.07.2016 Կատեգորիա Խորհրդատվական նյութեր (Արմավիրի ԳԱՄԿ)

ՀՐԱՏԱՊ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿԱՐԿՏԱՀԱՐՎԱԾ ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻՆԵՐՈՒՄ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՒՈՆՆԵՐԻ ՈՒ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ

Որպես կանոն ամռանը տեղի ունեցած կարկտահարության դեպքում և բարձր ջերմաստիճանային պայմաններում խաղողի վնասված վազերի վրա արագ կերպով զարգանում են նեխման, փտման, իսկական ալրացողային (օիդիում, սև) սնկերի սպորները, որոնք հետագայում անցնում են խաղողի առողջ ողկույզների հատիկների վրա և մի քանի օրում ամբողջությամբ վնասում են ոչ միայն ողկույզները, այլև նոր առաջացած նուրբ շվերը: Այգում վերականգնողական բոլոր աշխատանքները(էտ, կանաչ հատումներ, ծերատում, մնացորդների հեռացում, սնուցում, ոռոգում և այլն) կատարելուց հետո անհարաժեշտ է կարճ ժամանակահատվածում կազմակերպել պայքարի աշխատանքներ հիվանդությունների և վնասատուների դեմ: Վերը նշված հիվանդությունների դեմ առաջարկվում է օգտագործել ` - Բոտրան - 1,5 կգ/հա - Տելդոր - 1 կգ/հա - Սումիլեքս - 2 կգ/հա - Զատո - 0,4 կգ/հա - Տասպա - 0,3 լ/հա - Դելան - 0,7 կգ/հա   պրեպարատները(ֆունգիցիտները) նշված չափաբաժիններով   Վնասված այգիններում կենտրոնանում են նաև վարակներ տարածող բազմաթիվ վնասատուների տեսակներ(միջատներ, մլուկներ, ցիկատներ և այլմ), որոնց դեմ պայքարի միջոցառումները կազմակերպել ստորև նշված պրեպարատներից որևէ մեկով:   - Կարատե - 0,5 լ/հա - Կոնֆիդոր - 0,7 լ/հա - Դեցիս - 0,5 լ/հա չափաքանակներով   Գյուղացիական տնտեսություններին խորհուրդ է տրվում նշված հիվանդությւոնների և վնասատուների դեմ կազմակերպել պայքարի համատեղ միջոցառումներ` համատեղելով վերը նշված սնկասպան(ֆունգիցիտ) որևէ մեկ և միջատասպան(ինսեկտիցիդ) որևէ մել պրեպարատները: Հաշվի առնելով վերը նշված սնկերի զարգացման առանձնահատկությունները , անհրաժեշտության դեպքում միջոցառումները կրկնել 7-10 ընդմիջումով:



To top