< ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԽԱՂՈՂԻ ՎԱԶԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻ ԴԵՄ
12.07.2016 Կատեգորիա Խորհրդատվական նյութեր (Արմավիրի ԳԱՄԿ)

ԿԱՐԿՏԱՀԱՐՎԱԾ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ԽՆԱՄՔԸ

Հանրապետության տարածքում հաճախակի դիտվող կարկտահարությունները մեծ վնաս են հասցնում պտղատու այգիներին: Կարկտահարության պատճառով ստեղծված բացասական հետևանքները հնարավոր է վերացնել կամ թուլացնել, եթե ժամանակին կիրառվեն համապատասխան ագրոտեխնիկական միջոցառումներ, որոնք պայմանավորված են պտղատու մասերին պատճառած վնասվածության բնույթով ու աստիճանով, որը լինում է` թույլ, միջակ, ուժեղ և շատ ուժեղ: Կարկտահարությունից անմիջապես հետո անհրաժեշտ է ծառերը սրսկել 1%-անոց բորդոյան հեղուկով /վերքերը աղտահանելու և վերականգնողական գործընթացին նպաստելու համար/: Սրսկումից անմիջապես հետո անհրաժեշտ է ծառերը պարարտացնել օրգանական և հանքային պարարտանյութերով: Ընդ որում գոմաղբը պետք է լինի քայքայված կամ կիսաքայքայված վիճակում, միաժամանակ պետք է տալ ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութեր: Երիտասարդ այգիներում 1մ2 տարածությանը պետք է տալ 5-6կգ գոմաղբ, 20-30գ կալիումական աղ, 40-60գ սուպեր սոսֆոր: Պտղաբերող այգիներին` 8-10կգ գոմաղբ, 80-100գ սուպերֆոսֆատ, 40-50գ կալիումական աղ: Պարարտացումը պետք է զուգակցել լիարժեք ջրումով: Կարևոր միջոցառում է կարկտահարված ծառերի էտը, որի կատարումը այմանավորված է ծառերի հասակով, ինչպես նաև կարկտահարության ժամանակով և վնասվածության աստիճանով: Քանի որ վնասվածության աստիճանը միատեսակ չի լինում, ուստի պահանջվում է տարբեր մոտեցում 1-3 տարեկան այգիներում: Եթե ուժեղ վնասված են տերևները, շվերը, ճյուղերը անհրաժեշտ է կիրառել խորը էտ: Այս միջոցառումը դրական արդյունք է տալիս հատկապես դեղձենու մոտ, որին բնորոշ է վերականգնման, ինչպես նաև աճման ու զարգացման բարձր ունակություն: Մեծահասակ ծառերի մոտ, եթե կարկտահարության վնասը առանձնապես ուժեղ չէ, հնարավորության սահմաններում պետք է պահպանել ասիմիլիացիոն մակերեսը, որը կնպաստի վնասված մակերեսի վերականգնմանը, այնուհետև անհրաժեշտ է հիմքից հեռացնել ջարդված, կախ ընկած ճյուղերը: Խորհուրդ է տրվում բնի և հաստ ճյուղերի կեղևի վնասված մասերը ծածկել կրակաթով կամ գոմաղբի և կավի խառնուրդով: Եթե վերքերը շատ են, արդյունավետ կլինի վնասված ճյուղերը ծածկել ամբողջ երկարությամբ: Մինչև 3 տարեկան երիտասարդ ծառերը պետք չէ պատել նշված պատրաստուկով: Երիտասարդ էտի կիրառման աստիճանը պայամանավորված է ինչպես վնասվածության չափով, այնպես էլ պտղատեսակով: Կորիզավոր պտղատեսակների երիտասարդացումը պետք է կատարել ավելի թույլ, իսկ հնդավորներինը` համեմատաբար ավելի ուժեղ: Պետք է հիշացնել, որ պտղատու ծառերի երիտասարդացումը բարդ և ծանր աշխատանք է, որին անպայման պետք է զուգակցել այգիների բարձր ագրոտեխնիկական, հատկապես պարարտացմանը: Ոռոգման աշխատանքները պետք է կատարել բարձր մակարդակով, հակառակ դեպքում կարկտահարված ծառերի երիտասարդացումը կունենա ոչ թե դրական, այլ խիստ բացասական հետևանք: Հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի աշխատանքները անհրաժեշտ է կազմակերպել առանձնահատուկ խնամքով, որպեսզի մինչև վեգետացիայի վերջը տերևային մակերեսը և պտուղները պահվեն անվնաս ու առողջ:



To top