< Սեխի մշակության տեխնոլոգիան
06.07.2016 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Միջոցառումներ հուլիս ամսին գյուղ մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի

Խաղող Հուլիսի սկզբին առաջարկվում է միլդիուի /չոռ/ դեմ սրսկել Ֆունգուրանի 0.25% /10լ ջրին 25գ/ կամ Անտրակոլի` 0.25% /10լ ջրին 25գ/ կամ Տատուի` 0.25% /10լ ջրին 25գ/ լուծույթով: Օիդումի /սև/ դեմ օգտագործել Բայլետոնի 0.03 % /10լ ջրին 3գ/ կամ Տոպազի 0.03 % /10լ ջրին 3մլ/կամ Զատոի 0.02 % /10լ ջրին 2գ/ լուծույթները: Ողկուզակերի 2-րդ սերնդի թրթուռների դեմ օգտագործել Դեցիսի 0.06% /10լ ջրին 6մլ/ կամ Արրիվոյի 0.05% /10լ ջրին 5մլ/ լուծույթները: Առաջարկվում է բուժանյութերը օգտագործել համատեղ: Տանձենի, խնձորենի, սերկևիլենի, ընկուզենի 1-ին տասնօրյակում ծառերը խնձորենու ալրացողի դեմ սրսկել Բայլետոնի /10լ ջրին 5գ/ կամ Տոպազի 0.05% /10լ ջրին 5մլ/ լուծույթով` համատեղելով Արրիվոյի կամ Կարատեի 0.07% /10լ ջրին 7մլ/ լուծույթով: Բանջար, բոստան Վեգետացիայի ընթացքում բակտերիոզ և կեղծ ալրացողային հիվանդությունների դեմ օգտագործել պղինձ պարունակող պրեպարատներ. Պղնձի քլորօքսիդ 0.6%-ոց /10լ ջրին 60գ/ լուծույթ կամ Կուպրօքսատի 0.5%-ոց /10լ ջրին 50մլ/ լուծույթ: Իսկական ալրացողային հիվանդության դեմ օգտագործել Բայլետոնի 0.07% /10լ ջրին 7գ/ լուծույթները: Վնասատուների դեմ օգտագործել Կոնֆիդորի 0.07%-ոց /10լ ջրին 7մլ/ կամ Դեցիսի 0.07% /10լ ջրին 7մլ/ լուծույթները: Տզերի դեմ օգտագործել Ավիրմեկի 0.1 % /10լ ջրին 10մլ/ լուծույթը:



To top