< Տ Ա Ք Դ Ե ՂԻ ԵՎ ԲԱԴՐԻՋԱՆԻ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ԱԳՐՈՏԵԽՆԻԿԱՆ
23.06.2016 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Ձմերուկի մշակության ագրոտեխնիկան

Հողի ընտրությունը և նախապատրաստումը: Ձմերուկը լավ է աճում ավազակավային և կավաավազային օրգանական նյութերով հարուստ հողերում, ինչպես նաև սևահողերում: Նրա համար լավագույնը խամ ու խոպան հողերն են: Ամռան հերկից հետո պետք է կատարել աշնան ցրտահերկ` 25-30սմ ոչ պակաս խորությամբ: Աշնան խոր վարը մեծ նշանակություն ունի ձմերուկի հաջող մշակության համար: Մինչև ցրտահերկը պետք է կատարել հիմնական պարարտացում 40-45տ/հա օրգանական պարարտանյութ, 250-600կգ հատիկավորված սուպերֆոսֆատ և 200-300կգ կալիումական աղ: Ցրտահերկը վաղ գարնանը պետք է փոցխել վարին ուղղահայաց ուղղությամբ և ցանքից 5-7 օր առաջ կատարել չիզելում, իսկ եթե ցրտահերկը նստել է և ամրացել` 15-18սմ խորությամբ կրկնավար: Ձմերուկի ցանքը և հետագա խնամքը: Ձմերուկի ցանքի լավագուն ժամկետը մայիս ամիսն է, երբ հողում ջերմությունը հասնում է 12-130C: Գերվաղ ցանքերը նպատակահարմար չեն: Ձմերուկի թմբերի լայնությունը պետք է լինի 2.8մ, իսկ բույսերի հեռավորությունը միմյանցից կախված սորտից 70-90սմ: Կախված սորտերի չափսերից ձմերուկի ցանքի նորման է 2.5-5կգ/հա, ըստ որում թմբերի վրա մշակելիս ցանում են քեշի եկած հողում նախօրոք տեսակավորված, թրջած կամ ծլեցրած սերմերը: Հարթ մարգերով մշակելիս` չոր սերմերով: Ցանքից հետո հողաբնակ վնասատուների դեմ պայքարում են միջշարքային տարածություններում շաղ տալով սումցիդինի 0.3կգ/հա կամ արիվոյի 0.2կգ/հա և համակցված կերի 1:20 հարաբերությամբ պատրաստված գրավչանյութը: Բվիկների դեմ կարելի է սրսկել ամբուշի կամ ցիմբուշի 0.2% պրեպարատով: Լավագույն արդյունք են տալիս սերմերի նախացանքային մշակումը մանգանի միկրոտարի 0.1% լուծույթում 24 ժամ տևողությամբ: Խորհուրդ է տրվում ցանքի ժամանակ, որպես օրգանական պարարտանյութ, օգտագործել կենսահումուսը 3տ/հա չափաքանակով: Ձմերուկի առաջին իսկական տերևների առաջացումից հետո կատարվում է առաջին նոսրացումը, բնում թողնելով 2 բույս: 4-5 տերևի առաջացման դեպքում դաշտը ջրում են, հողի քեշի գալուց հետո կատարում երկրորդ նոսրացումը, ապա կատարում խոր բուկլից: Այս աշխատանքի ժամանակ ջրակոսը խորացնում են 40-50սմ և վերցրած հողը երկու կողմից լցնում բույսերի ցողունների վրա: Առհասարակ պետք է մինչև ծաղկելը ձմերուկը քիչ ջրել, իսկ եթե հնարավոր է բոլորովին չջրել: Հետագայում դաշտը ջրել պտղակալման սկզբում և յուրաքանչյուր բերքահավաքից հետո: Վեգետացիայի ընթացքում ձմերուկը սնուցում են 2-3 անգամ` 100-120կգ/հա ամոնիակային սելիտրայով և սուպերֆոսֆատի 150-200կգ/հա նորմայով:   Պայքար վնասատուների և հիվանդությունների դեմ: Բոստանացման շրջաններում հիմնականում հանդիպում են ֆուզարիոզը և իսկական ալրացող հիվանդությունները, որոնք առաջանում են հիմնականում օդի գերխոնավության ժամանակ: Ֆուզարիոզի ի հայտ գալուց պետք է առաջին հերթին բույսերը սնուցել 0.5%-ոց ծծմբաթթվային կալիումով: Կեղծ ալրացողային հիվանդությունների դեմ լիրառել ֆունգուրանի 2,5 կգ/հա կամ ռիդոմիլգոլդի 2,5 կգ հա կամ բորդոյան հեղուկի 1 %-ոց կամ կուպրոքսատի 5կգ/հա պրեպարատներից որևէ մեկով: Իսկակակն ալրացողային հիվանդությունների դեմ կրառել պոպազի 0,5 լ/հա կամ բայլետոնի 1կգ/հա կամ կոլոյի ծծումբի 5կգ/հա լուծույթներից որևէ մեկով: Ձմերուկի ցանքատարածություններին վնասատուներից մեծ վնաս են հասցնում լվիճը, տիզը: Ուժեղ վարակի դեպքում սրսկել արիվո` 0.2լ/հա, սումի-ալֆա` 0.2լ/հա, դեցիս` 0.15լ/հա, կարատե` 0.1լ/հա և բուլդոկ` 0.25լ/հա: Տզերի դեմ սրսկել վերտիմեկի 1լ/հա կամ ավիրմեկի 1լ/հա պրեպարատներից որևէ մեկով: Բերքահավաք: Կախված սորտային առանձնահատկություններից ձմերուկի պտուղները սկսում են հասունանալ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Հասուն ձմերուկի կեղևը դառնում է փայլուն, գծագրությունը ստանում է պարզ պատկեր, պտղակոթի մոտ բեղիկը չորանում և հեշտությամբ անջատվում է պտղակոթից: Ձմերուկի բերքը հավաքում են պարբերաբար, ըստ պտուղների հասունացման` վաղ առավոտյան կամ երեկոյան:



To top