< Հունիսի 11-ին Երևանում կվերաբացվի Կասյանի գյուղատնտեսական տոնավաճառը
10.06.2016 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Տ Ա Ք Դ Ե ՂԻ ԵՎ ԲԱԴՐԻՋԱՆԻ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ԱԳՐՈՏԵԽՆԻԿԱՆ

Ցանքաշրջանառություն: Ցանքաշրջանառության մեջ տաքդեղի և բադրիջանի համար լավագույն նախորդներն են ` բազմամյա խոտաբույսերը, բոստանային մշակաբույսերը, կաղամբը, վարունգը և ընդեղենները, աշնանացան սպանախը, ոլոռը, արմատապտուղները, սոխը, և շուռ տված ճմահողը: Ցանքից առաջ կատարել հողի նախացանքային մշակում` կուլտիվացիա, չիզելում 10-12 սմ խորությամբ և հետո նոր փոցխում, հող մտցնելով 9-12ց ամոնիումի սուլֆատ, որը բարձրացնում է բույսերի դիմադրողականությունը թառանման նկատմամբ, ֆոսֆորական (3-4ց/հա) և կալիումական պարարտանյութեր (1,5-2.0ց/հա): Տաքդեղը և բադրիջանը մշակվում է լայնաշարք ակոսների եղանակով, ակոսները պատրաստվում են կուլտիվատորներով կամ մարգոցներով 70x70սմ, հեռավորությամբ: Ակոսների երկարությունը ու ուղղությունը այնպես պետք է վերցնել, որ ջուրը հավասար և դանդաղ հոսի և ջրելու ժամանակ դժվարություններ չստեղծվի: Ակոսները պետք է հնարավորին չափ խորը հանել, նրանց գագաթին էլ տնկում են սածիլները իրարից 30 սմ հեռավորությամբ: Բնացան տաքդեղի և բադրիջանի մշակությունը Բնացան կատարում են թրջած և կոփած սերմերով, երբ հողը տաքանում է 16-180C: Ցանքի նորման է 1-1,5 կգ -1հա-ին, որին ավելացվում է 300-500գ նշանացույցային որևէ մի մշակաբույս, օրինակ` սալաթ, ամսաբողկ, սպանախ: Ցանքը կատարել 2-3սմ խորությամբ: Ցանքի սխեման նույնն է ինչ սածիլով աճեցնելու ժամանակ / 70+70/2 սմ/: Ցանքից անմիջապես հետո բույսերը ջրվում են , հողին տալով գրավչանյութ` հողաբնակ վնասատուների դեմ պայքարելու համար: Առաջին նոսրացումը կատարում են 3-4 տերևի փուլում, և թողնում բույսը բույսից 8-10 սմ հեռավորության վրա, իսկ երկրորդ նոսրացման ժամանակ` 20-25 սմ հեռավորության վրա: Հետագա խնամքի աշխատանքները նույնն են ինչ սածիլով աճեցման ժամանակ: Խնամքի աշխատանքները Սկզբնական շրջանում տաքդեղը և բադրիջանը պետք է ջրել չափավոր և հաճախակի փխրեցնել, իսկ հետագայում հուլիս- օգոստոս ամիսներին բույսերի փարթամ աճեցողության և ու պտղատվության շրջանում ջրելու կարիքն ավելանում է և դաշտը ջրվում է 5-7 օրը մեկ: Մշակության գործում կարևոր նշանակություն ունի ժամանակին կատարած քաղհանն ու փխրեցումները, ըստ որում վեգետացիայի ամբողջ ընթացքում տաքդեղը և բադրիջանը քաղհանվում և փխրեցվում է է 3-4 անգամ: Բարձր բերք ստանալու համար կարևոր նշանակություն ունի բույսերի սնուցումը վեգետացիայի ընթացքում: Առաջին սնեցումը անհրաժեշտ է տալ սածիլումից 15-20 օր հետո : Մեկ հեկտարին տալով 1-1.5ց ազոտական, 1.5-2ց ֆոսֆորական և 0.5ց կալիումական պարարտանյութ: Երկրորդ սնուցումը կարելի է տալ առաջին սնեցումից 20-25 օր հետո`ծաղկելուց առաջ կամ ծաղկման սկզբին: Երրորդ սնեցումը բուռն պտղակալման փուլում: Պտղատվության շրջանում, երբ նկատվում է աճման պրոցեսների դանդաղում բարձր բերք ստանալու նպատակով կարելի է սնուցել ամեն 2 բերքահավաքը մեկ :



To top