< Գերխոնավ պայմաններում գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ առկա հիվանդությունների ու վնասատուների դեմ արդյունավետ քիմիական պայքարի կազմակերպման միջոցառումներ
31.05.2016 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Մշակվող սորտերը։ Հանրապետությունում մշակվող սորտերն են էկենդորֆ դեղին, Բարրես,կիսաշաքարային սպիտակ: Կենսաբանական առանձնահատկությունները: Կերի ճակնդեղը երկամյա բույս է: Սերմերով ցանքի դեպքում կյանքիառաջին տարում կազմակերպում է տերևային վարդակը և արմատապտուղը:Կյանքի երկրորդ տարում հողում տնկված արմատապտուղը կազմակերպում էծաղկատու ցողուններ: Ճակնդեղը փոշոտվում է խաչաձև: Սերմերը գտնվում են կնձիկներում, ըստ որումյուրաքանչյուրում լինում է 2-6 սերմ: Կերի ճակնդեղի սերմերի ծլումը սկսվում է 3-40 ջերմության պայմաններում,իսկ ծիլերը դիմանում են կարճատև -3-40 ցրտերին: Կերի ճակնդեղի աճման ու զարգացման համարամենաբարենպաստ ջերմությունը համարվում է 15-200: Աշնանը փրերը 1-20 ցրտերից մահանում են: Կերիճակնդեղը խոնավասեր բույս է: Խոնավության նկատմամբ նրա պահանջը հատկապես բարձր է աճման սկզբնականշրջանում, բայց շարունակվում է ամբողջ վեգետացիայի ընթացքում: Երաշտադիմացկունությամբ զիջում էշաքարի ճակնդեղին: Ջրովի պայմաններում կերի ճակնդեղի բերքատվությունը զգալիորեն բարձրանում է մինչև500-600 ց/հա:Կերի ճակնդեղը պահանջում է հզոր վարելաշերտ ունեցող, օդաթափանց և ջրաթափանց հողեր: Այն հատկապեսլավ է աճում սևահողերում, ավազակավային և կավավազային հողերում: Կերի ճակնդեղը բարձր բերք է տալիս,երբ վարելաշերտում գտնվում են անհրաժեշտ քանակությամբ սննդանյութեր: Բավարար սննդարարությանդեպքում բույսերը կազմավորում են ավելի մեծ արմատապտուղներ և բերքը զգալիորեն բարձրանում է: Ազոտինկատմամբ պահանջը ավելի մեծ է աճման ու զարգացման առաջին շրջանում, կալիումի նկատմամբվեգետացիայի երկրորդ շրջանում` արմատապտղի ձևավորման և օրգանական նյութերի կուտակման ժամանակ,իսկ ֆոսֆորի նկատմամբ նրա պահանջը հավասար չափով արտահայտվում է ամբողջ վեգետացիայի շրջանում: 100ց արմատապտղի հետ ճակնդեղը հողից դուրս է հանում 35կգ ազոտ, 12կգ ֆոսֆոր, 50կգ կալիում, 30կգկալցիում:Կերի ճակնդեղի տարբեր սորտերի վեգետացիայի շրջանը տատանվում է 120-160 օրվա սահմաններում, այսինքնշաքարի ճակնդեղի համեմատությամբ շուրջ մեկ ամսով ավելի վաղահաս է: Այն սորտերը, որոնց արմատապտուղը հողից դուրս ուժեղ զարգացած է, խոնավության նկատմամբ ավելիպահանջկոտ են և արմատապտուղների բերքահավաքը ավելի հեշտ է կատարվում:   Մշակության առանձնահատկությունները ։Նախորդները: Լավ նախորդներ են հանդիսանում հատիկաընդեղեն, շարահեկ մշակաբույսերը, աշնանացանցորենը: Ինքը լավագույն նախորդ է գարնանացան մշակաբույսերի համար: Կերի ճակնդեղին հատկացվող հողամասերում աշնանը հողը պետք է վարել 25-30սմ խորությամբ, իսկ վաղ գարնանը փոցխել ևկոլտիվատորներով մշակել:Աշնանը ցրտահերկի ժամանակ պետք է հող մտցնել 30-40տ/հ գոմաղբ, իսկ հանքային պարարտանյութերը` P45-60, K45-60 կգ/հա նորմաներով: Ազոտական պարարտանյութերը N45-60կգ/հ նորմայով պետք է հող մտցնելգարնանը` նախացանքային կուլտիվացիայի ժամանակ:Ցանքի համար պետք է օգտագործել համահավասար մեծության, տեսակավորված և ախտահանված սերմեր:Կերի ճակնդեղի ցանքը կատարվում է, երբ հողը տաքացել է մինչև 6-70: Կերի ճակնդեղը ցանվում է լայնաշարք` 45սմ կամ 60սմ միջշարքերով: Ցանքի նորման սահմանվում է 16-18 կգ/հա, իսկ հարավային շրջաններում այնհասցվում է 20-24 կգ/հա: Ճակնդեղի կնձիկները ցանում են 2.5-4 սմ խորությամբ:Կերի ճակնդեղի բերքատվությունը բարձրանում է, երբ ցանքի ժամանակ սերմերի հետ միասին շարային պարարտացման եղանակով հող է մտցվում հատիկավորված սուպերֆոսֆատ` 10-20 կգ/հա P2O5-ի հաշվով:Ցանքից հետո առաջացող հողի կեղևը վերացնելու համար ցանքերը փոցխում են թեթև փոցխերով: Ճակնդեղիշարքերը նշմարվելու շրջանում կատարվում է միջշարքային տարածությունների առաջին մշակությունը, որըանվանվում է շարովկա:Կարևոր նշանակություն ունի նոսրացման աշխատանքի ժամանակին ու ճիշտ կատարումը:Նոսրացման միջոցով միջբույսային տարածությունները սահմանվում են 20-22սմ, 1հ գտնվող բույսերիխտությունը 90-100 հազար: Նոսրացումը կատարվում է 1-2 զույգ իսկական տերևների առաջացման շրջանում:Ճակնդեղի միածիլ սորտերի մշակության դեպքում բազմասերմ կնձիկներով սորտերի համեմատությամբկրճատվում են նոսրացման, ինչպես նաև բերքահավաքի ժամանակ կատարվող աշխատանքային ծախսումները:Նոսրացումը զգալիորեն հեշտացվում է, երբ ցանքը կատարվում է ճշգրիտ կետգծային եղանակով /ցանքի նորման10-14 կգ/հա/:Կերի ճակնդեղի հետագա խնամքը հանդիսանում է միջշարքային տարածությունների մշակությունը:Նոսրացումից հետո մինչև շարքերի միանալը 2-3 կուլտիվացիա:Վեգետացիայի ընթացքում տրվում է 1-2 սնուցում` առաջին և երկրորդ կուլտիվացիայի ժամանակ: Կերի ճակնդեղի արմատապտղի աճը և չոր նյութերի կուտակումը շարունակվում է բավարար ջերմությանպայմաններում:Այդ պատճառով բերքահավաքը պետք է սկսել, երբ օդի ջերմաստիճանը 60-ից իջնում է, ներքևի տերևներըչորանում են, իսկ վերևի տերևները դեղնում: Եթե տնտեսությունում մշակվում են կերի ճակնդեղի մի քանի սորտեր,ապա սկզբում պետք է հավաքել այն սորտերը, որոնց արմատապտուղները ավելի մեծ չափով են հողից դուրսգտնվում:Բերքահավաքը կատարվում է ճակնդեղահան մեքենաներով, որից հետո դանակով հեռացնում են փրերը:Կերի ճակնդեղի արմատապտուղները ձմռանը օգտագործելու համար կարելի է պահպանել նկուղներում,հորերում, խրամատներում և բուրտերում` 1-30 ջերմաստիճանի պայմաններում:Պահպանման ընթացքում ճակնդեղի շերտի բարձրությունը պետք է կազմի 1.5-2մ:



To top