< ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.05.2016 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՄԱՅԻՍ ԱՄՍԻՆ ԳՅՈՒՂՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Խաղող   1. Մայիսի առաջին տասնօրյակին խաղողի այգիներում կատարել պայքարի պրոֆիլակտիկ միջոցառումներ` միլդիու հիվանդության, խաղողի տրիպս և այգու ոստայնատիզ վնասատուների դեմ` Ֆունգուրանի 0,25% կամ Կուպրոկսատի 0,5% կամ Ռիդոմիլ գոլդի 0,25% կամ Սարմանի 0,25 % պատրաստուկներից որևէ մեկը համատեղելով` Կառատեի 0,05 % կամ Դեցիսի 0,05 % կամ Տալստարի 0,1 % կամ Նուրել Դ-ի 0,15 %-ոց պատրաստուկներից որևէ մեկի հետ: 2. Ծաղկումից մեկ շաբաթ առաջ` մայիսի 3-րդ տասնօրյակում կատարել բուժում Արիվոյի կամ Կարատեի կամ Դեցիսի` 0.05 %-ոց կամ Տալստարի 0,1 % կամ Նուրել Դ-ի 0,15%-ոց լուծույթներից որևէ մեկը համատեղելով սնկասպան` Ռիդոմիլ Գոլդի կամ Մալոնի կամ Սարմանի 0,25%-ոց պատրաստուկներից որևէ մեկի հետ` խաղողի ողկուզակերի առաջին սերնդի թրթուռների և միլդիու հիվանդության դեմ: ԿՈՐԻԶԱՎՈՐՆԵՐ / ծիրանենի, սալորենի, դեղձենի, կեռասենի/   Մայիսի առաջին տասնօրյակին կորիզավորների ծակոտկեն բծավորության, լվիճների և վահանակրերի դեմ պայքարը կազմակերպել Սկորի 0.02%, Տոպազի 0.05% և Կոնֆիդորի 0.07%-ոց համատեղ լուծույթով: Ծակոտկեն բծավորությանը նպաստում է օդի բարձր հարաբերական խոնավությունը և 18-200 C ջերմաստիճանը: Անհրաժեշտության դեպքում, եթե օդի հարաբերական խոնավությունը բարձր է 80%-ից, անհրաժեշտ է 15 օր հետո կրկնել պայքարի աշխատանքները նույն պրեպարատների նույն չափաբաժիններով:   ՀՆԴԱՎՈՐՆԵՐ /տանձենի, խնձորենի, սերկևիլենի/   Մայիսի 3-րդ տասնօրյակում պտուղների կազմավորման շրջանում խնձորենու պտղակերի 1-ին սերնդի թրթուրների, ալրացող և քոս հիվանդությունների դեմ ծառերը սրսկել` Կոնֆիդորի 0.07%-ոց կամ Տալստարի 0,1%-ոց լուծույթներից որևէ մեկը համատեղելով Սկորի 0.02 %-ոց կամ Խորուսի 0,03%-ոց լուծույթներից որևէ մեկի հետ : Վիրուսային հիվանդությունների դեմ պայքարել Ֆունգուրանի 0,25%-ոց լուծութով:     ԲԱՆՋԱՐԱՆՈՑԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐ /պոմիդոր, վարունգ/•   Ջերմատներում վեգետացիայի ընթացքում բակտերիոզ, անտրակնոզ և կեղծ ալրացողային հիվանդությունների դեմ օգտագործել պղինձ պարունակող պրեպարատներ` Պղնձի քլորօքսիդ 0.6 %-ոց կամ Կուպրօքսատ 0.5 %-ոց կամ Ֆունգուրան 0,25 % -ոց լուծույթներից որևէ մեկը: Իսկական ալրացողային հիվանդությունների դեմ պայքարել Բայլետոնի կամ Տոպազի 0,05%-ոց լուծույթներից որևէ մեկով: Վնասատուների դեմ օգտագործել Կոնֆիդորի 0.07%-ոց լուծույթը: Բաց դաշտում, սածիլների սև ոտիկ հիվանդության դեմ կիրառել Տիլտի 0,05 % կամ Տիլտ պրեմիումի 0,03%-ոց լուծույթներից որևէ մեկը:   ԿԱՐՏՈՖԻԼ   Բարձր հարաբերական խոնավության պայմաններում կարտոֆիլի ցանքատարածություններում ֆիտոֆտորա հիվանդույթուների դեմ պայքարել Տատուի 0,25%-ոց կամ Ռիդոմիլ Գոլդի 0,25%-ոց լուծույթով: Կոլորադյան բզեզի դեմ օգտագործել Կոնֆիդորի կամ Դեցիսի 0,05 %-ոց լուծույթներից որևէ մեկը



To top