< ԾՆԵԲԵԿԻ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ
22.04.2016 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ (ENPARD/ԵՀԳԳԶԾ) ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԾՐԱԳԻՐ   Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և իրականացվում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից: Ծրագրի աջակցությունը   Գյուղատնտեսական լավագույն փորձի ներդրման և տարածման նպատակով ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնել ցուցադրական տնտեսություններ ՀՀ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում` հետևյալ ուղղություններով՝   Հակակարկտային ցանցեր Կկիրառվեն այն համայնքներում, որոնք առավել հաճախ են տուժում կարկուտից՝ հետևյալ այգիների պաշտպանության նպատակով՝ • խաղողի տեխնիկական սորտեր (շպալերային), • խաղողի սեղանի սորտեր (թարմային), • խնձորի այգիներ, • ծիրանի այգիներ, • դեղձի այգիներ: Ոռոգման համակարգերի տեղադրում և ոռոգման պլանավորման ցուցադրություն • կաթիլային, անձրևացմամբ կամ շիթային ոռոգման համակարգերի տեղադրում:   Յուրաքանչյուր ցուցադրական տնտեսություն նախատեսվում է հիմնել 0.5 հա տարածության վրա: Հնարավոր է նույն տնտեսությունում միառժամանակ ցուցադրել և՛ հակակարկտային ցանց, և՛ ոռոգման համակարգ:   Շահառու ֆերմերների ընտրության համար առաջադրվող նվազագույն պահանջները   Ընտրված ֆերմերները պետք է • ունենան մասնագիտական համապատասխան գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև առնվազն 5 տարվա փորձ՝ գյուղատնտեսական արտադրության բնագավառում, • լինեն պատրաստակամ ՝ մասնակցելու ծրագրի շրջանակներում կազմակերպվող տեսական և գործնական ուսուցումներին, ինչպես նաև սեփական հողատարածքում հյուրընկալելու դասընթացների մասնակիցներին, • լինեն պատրաստակամ՝ փորձարկելու, կիրառելու և դրական արդյունքի դեպքում տարածելու ներկայացվող նոր տեխնոլոգիաները, • լինեն հաջողակ և բանիմաց, բարձր հեղինակություն վայելեն համայնքում, • պատրաստ լինեն ներդրում կատարել, • անձամբ ղեկավարեն կամ իրականացնեն տնտեսության աշխատանքները:   Ընտրված փորձացուցադրական տարածքը պետք է • լինի տեսանելի վայրում` բնակավայրից, ճանապարհից ոչ հեռու, • լինի ապահով և վերահսկելի՝ կանխելու տեղադրվող սարք (ավորումներ)ի վնասման հնարավորությունը, • լինի ներկայացուցչական տվյալ տարածաշրջանի համար, աչքի ընկնի տարածաշրջանին բնորոշ հողային և կլիմայական պայմաններով, • ապահովված լինի շուրջօրյա անխափան ոռոգման ջրի աղբյուրով, էլեկտրականությամբ, • տեխնիկապես հարմար լինի փորձացուցադրական աշխատանքների իրականացման համար: Ֆերմերների կողմից ակնկալվող համաֆինանսավորման չափը Ֆերմերները կարող են՝ ա/ կատարել ֆինանսական ներդրում ցուցադրական տնտեսության հիմնման ծախսերի առնվազն 20%-ի չափով: (20%-ը գերազանցող ներդրումը խրախուսվում է: Ներդրումը կարող է լինել միայն ֆինանսական տեսքով),   կամ բ/ իրենց պատկանող նույն հողատարածքում, ծրագրի կողմից հիմնվող ցուցադրական տեղամասին զուգահեռ, սեփական միջոցներով կամ օգտագործելով ՀՀ բանկային համակարգում առկա վարկային պրոդուկտները     (օրինակ՝ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ կամ այլ բանկեր), ինչպես նաև գյուղատնտեսական ապրանքների, ծառայությունների շուկայում առկա ռեսուրսները համապատասխանաբար տեղադրել հակակարկտային ցանց կամ ոռոգման ժամանակակից համակարգ՝ կախված ցուցադրական տնտեսության տիպից: Դիմումի ներկայացման կարգը Հայտադիմումի ձևաթղթերը հասանելի են ENPARD/ԵՀԳԳԶԾ ծրագրի Երևանյան գրասենյակում, Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Արագածոտնի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններում: Այն կարելի ներբեռնել Միավորված ազգերի կազմակերպության ինտերնետային կայքից՝ հետևյալ հղումովhttp://www.un.am/en/procurement/163 կամ ծրագրի ֆեյսբուքյան էջից` ENPARD-Armenia.   Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2016 թ.ի մայիսի 4-ն է։ Հայտատուները կընտրվեն սահմանված չափանիշներին համաձայն: Կապ կհաստատվի միայն ընտրված հայտատուների հետ:   Հայտադիմումը պետք է ներկայացնել ENPARD/ԵՀԳԳԶԾ ծրագրի գրասենյակ կամ ուղարկել էլեկտրոնային եղանակով:   Հասցեն՝ Երևան 0010, Տիգրան Մեծի պողոտա 4/6: Հեռ. 060-757507; 099-992010 Էլ. փոստ՝ ani.grigoryan@fao.org   Հայտատուների ընտրությունը կկատարվի սահմանված չափորոշիչների համաձայն: Ծրագիրը կապ կհաստատի միայն ընտրված ֆերմերնե



To top