< ՀՆԴԱՎՈՐ ՊՏՂԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԸ ԴՐԱՆՑ ԴԵՄ
22.04.2016 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԾՆԵԲԵԿԻ ՄՇԱԿՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ

Գարնանը հայաստանյան շուկաներում վաճառվում են միայն վայրի աճող ծնեբեկի ցողուններ, որոնք որակական, սննդային հատկանիշներով զիջում են մշակության մեջ հայտնի, բարձր բերքատու սորտերին: Ծնեբեկը բազմամյա բույս է, սննդի մեջ օգտագործում են դրա կոճղարմատների բողբոջներից յուրաքանչյուր գարուն առաջացող հյութալի, շատ սննդարար ու մատղաշ ցողուններ, որոնք հարուստ են հանքային աղերով: Սպիտակուցները կազմում են 1.7 տոկոս, ճարպերը` 0.14 տոկոս, շաքարները` 0.48 տոկոս: Ծնեբեկի ամենամեծ արժանիքը գերվող աճող բանջարեղեն լինելն է, և օգտագործվում է վաղ գարնանը, երբ թարմ բանջարեղեն քիչ կա: Տեղական ծնեբեկի սորտատիպ է, ընտրված հայկական տեղական վայրի ձևերից, ցողունները մուգ կանաչ են, գրեթե մուգ շա գանակագույնին մոտ, ցողունի միջուկը նուրբ է, օգտագործվում է հիմնականում կանաչ ցողուններ ստանալու համար: Ցողունները սննդի համար պիտանի են վեգետացիայի երրորդ տարվանից հետո, երբ հասնում են 15-20 սմ երկարության և մինչև 20 գ քաշի: Բերքահավաքը կատարում են մայիս ամսին: Ծնեբեկ Արժենտելյան: Արտասահմանյան ծագում ունեցող սորտ է, վաղահաս /45-60 օր/: Բազմամյա բույս է, մեկ վեգետացիոն տարում ծաղկացողունները հասնում են մինչև 145-170 սմ բարձրության: Ցողունները խոշոր են, շատ թույլ արտահայտված թելերով, սպիտակ վարդագույն գլխիկներով: Վերգետնյա ցողունները երանգավորված են կանաչ-մանուշակագույն գույնով: Տնտեսական պիտանելիության փուլում գտնվող ցողունները հասնում են 1-1.5 սմ տրամագծի: Ցողունի միջուկը սպիտակ է, իսկ ցողունի երկայնքով ունի կանաչ գույն, նուրբ է,գերազանց համով: Ակտիվ աճը սկսում է ապրիլի 2-րդ տասնօրյակից: Մեկ բույսի բերքատվությունը հասնում է 250 գրամի: Տեխնոլոգիայի նկարագրությունը: Գարնանը ծնեբեկի դաշտը փոցխում կամ կուլտիվացնում են այնպես, որ բույսերը չվնասվեն: Այնուհետև բույսերի բարձրանալուց հետո ակոսների փոս մնացած մասը աստիճանաբար լցնում են հողով, հավասարեցնում հողի մակերեսին, ըստ կարիքի ջրում, քաղհանում, փխրեցնում, ամբողջ ժամանակ դաշտը պահում մաքուր ու փխրուն վիճակում: Ամռանը ծնեբեկի բույսերն առաջացնում են վերգետնյա կանաչ զագված և փարթամ կոճղարմատային համակարգ: Աշնանը բույսերի վերգետնյա մասերը հեռացնելուց հետո տնկած շարքերում կատարում են թեթև բուկլից և հողը ծածկում 5 սմ փտած գոմաղբաշերտով: Հաջորդ տարվա գարնանը միջշարքերում մտցնում են 200-300 տ փտած գոմաղբ, կատարում խոր կուլտիվացիա և խնամում սովորական ձևով` քաղհանում, ջրում, փխրեցնում, աշնանը նորից կատարում բուկլից` 15-20 սմ խորությամբ, վրայից ծածկում 10 սմ բուսահողով: Երրորդ տարվա վաղ գարնանը ծնեբեկի շարքերը ծածկող հողաշերտը փխրեցնում են եղաններով կամ բահերով: Այդ աշխատանքը պետք է կատարել շատ մեծ խնամքով ու զգուշությամբ, որպեսզի մատղաշ ընձյուղները չվնասվեն: Փխրեցված հողաշերտով կատարում են բուկլից` հողաշերտի հաստությունը կոճղարմատների վրա հասցնելով 20-25 սմ-ի: Ծնեբեկի առաջին բերքը հավաքում են սածիլի տնկման երրորդ տարվա գարնանը: Ծնեբեկի վաղահաս սորտերի ընձյուղները սկսում են աճել հողում 8 աստիճան C պայմաններում, իսկ ուշահաս սորտերինը` 12-15 աստիճան C պայմաններում: Երբ ընձյուղները աճելով հասնում են հողի մակերեսին, բուկլից արած հողի մակերեսին առաջանում են ճաքեր, և երևում է պատրաստի ընձյուղների տեղը: Հատուկ դանակով այդ մասի հողը մի կողմ են տալիս, կտրում հողի տակ աճած սպիտակ ընձյուղը արմատավզիկից 3-4 սմ բարձրության վրա և առաջացած փոսիկը նորից լցնում հողով: Ծնեբեկը պետք է հավաքել ամեն օր, իսկ շատ ուժեղ աճի դեպքում` օրական 2 անգամ, որպեսզի ընձյուղները հողի տակից դուրս չգան, չկանաչեն ու որակազերծ չլինեն: Բերքը հավաքելիս պետք է կտրել այդ օրը հաունացած բոլոր ընձյուղները և չթողնել վաղվան: Հավաքած ընձյուղները, որոնց երկարությունը 25 սմ է, ըստ հաստության տեսակավորում են 3 խմբի` առաջինը 2 սմ և ավելի, երկրորդինը` 1.5-2 սմ և երորրդինը` 1.5 սմ տրամագծով: Այնուհետև տեսակավորված ընձյուղները կապում են խրձերով` 0.5-1 կգ կշռով, և մինչև վաճառքի ուղարկելը պահում մութ ու ցուրտ պայմաններում: Ծնեբեկը բարձր բերք է տալիս տնկման 3-րդ, 4-րդ տարիներին և շարունակում է մինչև 10-րդ տարին, ապա աստիճանաբար նվազում: Արարատյան դաշտավայրում ծնեբեկի բերքահավաքը սկսվում է մարտի 2-րդ կեսից և շարունակվում մինչև հունիսի կեսը: Դրանից հետո թողնում են, որ ծնեբեկը փարթամ վերգետնյա կանաչ զանգված կազմակերպի և մինչև աշուն հզոր կոճղարմատներ առաջացնի: Աշնանը վեգետատիվ զանգվածը հնձում են և շարքերը ծածկում գոմաղբով` հեկտարին 40-60 տ հաշվով: Գարնանը այդ գոմաղբը ետ են տալիս միջշարքերի մեջ և կուլտիվատորներով խառնում հողին: Այսպիսով, յուրաքանչյուր տարի բերքահավաքի ավարտից հետո դաշտը պարարտացնում են 40-60 տ գոմաղբով և հանքային պարարտանյութերով: Ծնեբեկի մեկ հեկտարից ստացվում է 20-50 ց բերք: Թե քանի ցողուն կարելի է հավաքել, առանց վնասելու բույսի հետագա բերքատվությանը, որոշում են` ելնելով հետևյալ սկզբունքից` բույսը պետք է այնքան չթուլացնել, որ փշատերևային փուլում սննդանյութերը կուտակելու ժամանակ չունենա: Բերքահավաքի առաջին տարում /կյանքի 3-4 տարի/ ցողունների հավաքը կարող է տևել 3-4, երկրորդ տարում` 6 շաբաթ: Որքան երկար է փշատերևային փուլը, այնքան բարձր է ծնեբեկի բերքատվությունը: Փշատերևային փուլի 65-70 օր տևողության դեպքում միջին հաշվով մեկ բույսից ստացվում է 8-10 ցողուն /450-500 գ/, որի դեպքում բերքատվությունը կհասնի 75 ց/հա: Ամենաարդյունավետ ժամկետը բույսի կյանքի մինչև 8-10-րդ տարին, որից հետո անկում է:



To top