< ԿԵՆՍԱՀՈՒՄՈՒՍԸ ՀՈՂԻ ԲԵՐՐԻՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՆ Է
12.04.2016 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐՈՒՄ ՏԱՐԱԾՎԱԾ ԿՈԿՑԻԴՆԵՐԻ (ՎԱՀԱՆԱԿԻՐՆԵՐԻ) ԴԵՄ

Արարատյան հարթավայրում բազմամյա տնկարկներին և խաղողի վազերին մեծ վնաս են հասցնում վահանակիրների մի շարք տեսակներ: Առավել տարածված և վնասակար են` Ալոճենու կեղծ, Հայկական ստորակետանման և Կալիֆորնյան վահանակիրները: -Ալոճենու կեղծ վահանակիրը ձմեռում է ձվի փուլում մահացած էգի խիստ կարծրացած մարմնի տակ: Ձմեռած ձվերից թափառողների դուրս գալը համընկնում է խնձորենիների ծաղկաբողբոջների բացման հետ: Սնվելու համար թափառողները ամրանում են դեռևս փոքր տերևների վրա: Երկրորդ անգամ մաշկափոխվելով` էգերը անցնում են ճյուղերի վրա, երկար ժամանակ այնտեղ սնվելով, սկսում են ձվադրել: Դնում են շուրջ 850-1250 ձու: Ալոճենու կեղծ վահանակիրը տալիս է մեկ սերունդ: -Պայքարի աշխատանքները-վաղ գարնանը մինչև բողբոջների բացվելը կատարել ծառերի վահանակիրներով վարակված կիսաչոր և չորացած ճյուղերի էտ ու այրում: Կեղծ վահանակիրների թափառողների և տերևների վրա ամրացած առաջին հասակի նիմֆաների դեմ վեգետացիայի շրջանում, ծաղկումից հետո, մայիսի երկրորդ տասնօրյակում ծառերը սրսկել դեցիսի, տալստարի կամ բուլդոգի 0,1 %-ոց կամ սումիտյոնի կամ բազուդինի 0,15 %-ոց լուծույթներից որևէ մեկով: Կեղծ վահանակիրների ձվադրման ժամանակ, էգերի դեմ`հուլիսի երկրորդ տասնօրյակում սրսկել կոմֆիդորի կամ կարատեի 0,1 % լուծույթներից որևէ մեկով: - Հայկական ստորակետանման վահանակիր- ձմեռում է ձվի փուլում մահացած էգի վահանների տակ: Ձմեռած ձվերից թափառողների դուրս գալը սկսվում է, երբ օդի ջերմաստիճանը բարձր է 150 C–ից , մեկ էգը կարող է դնել մինչև 95 ձու: Վահանակիրը տարեկան տալիս է երկու սերունդ: -Պայքարի աշխատանքներ- վաղ գարնանը, մինչև բողբոջների բացվելը, կատարել ծառերի վահանակիրներով վարակված կիսաչոր և չորացած ճյուղերի հեռացում ու այրում: Վահանակիրների առաջին սերնդի թափառողների առաջին հասակի նիմֆաների դեմ, մայիսի երկրորդ տասնօրյակում, ծաղկաթափից հետո`ծառերը սրսկել կոմֆիդորի, բազուդինի, նուրելլ Դ-ի 0,1 %- ոց պեստիցիդներից որևէ մեկով:       Վահանակիրների երկրորդ սերնդի թափառողների դեմ բուժումը կատարել հուլիսի երկրորդ տասնօրյակին` վերը նշված պրեպարատներից որևէ մեկով: -Կալիֆորնյան վահանակիր-ձմեռում է բոլոր հասակներում: Տարեկան տալիս է երկու սերունդ: Առաջին սերունդի դեպքում դնում է մինչև` 120, երկրորդ սերունդի դեպքում մինչև 80 ձու: -Պայքարի աշխատանքներ-ձմեռած ձվերի դեմ, վաղ գարնանը, մինչև բողբոջների բացվելը կամ աշնանը տերևաթափից հետո հեռացնել վահանկրով վարակված ճյուղերը և այրել: Ծառերը սրսկել կարատեի 0,3%-ոց լուծույթով: Վահանակիրների թափառողների դեմ վեգետացիայի ընթացքում հունիսի երրորդ տասնօրյակում ծառերը սրսկել կարատեի, բազուդինի, տալստարի 0,1%-ոց լուծույթներից որևէ մեկով: Այն կրկնել սրսկումից 6-7 օր հետո: Երկրորդ սերնդի թափառողների դեմ` վեգետացիայի վերջում, բերքահավաքից հետո ծառերը սրսկել բազուդին 600-ի 0,2 %-ոց լուծույթով:



To top