< ԽԱՂՈՂԻ ՎԱԶԻ ԷՏԸ ԵՎ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ
07.04.2016 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՊՏՂԱՏՈՒՆԵՐԻ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐ և ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՊԱՅՔԱՐԸ ԴՐԱՆՑ ԴԵՄ

Գարնանը վնասատուներն ու հիվանդությունները դեռ գտնվում են ձմեռման մեջ և պտղատուներին առանձնապես չեն վնասում: Այս շրջանում նրանք տեղաբաշխված են լինում թափված տերևների վրա, կիսապոկ կեղևների տակ, բողբոջների թեփուկների տակ և հողի վերևի շերտում: Այդ իսկ պատճառով վաղ գարնանը այգում կատարվող աշխատանքները պետք է ուղղված լինեն ձմեռած վնասատուների ու հիվանդությունների ոչնչացմանը և արևային այրվածքներից պտղատուների պաշտպանմանը: Մինչև բողբոջների ուռչելը 1.Բուժել բների և կմախքային ճյուղերի վրայի վերքերը ու փչակները, որոնք կարող են առաջացած լինել կրծողների հասցրած վնասներից, ցրտահարություններից, արևային այրվածքներից, ճյուղերի ջարդվելուց, մեխանիկական վնասվածքներից և սնկային հիվանդություններից (սև քաղցկեղ, ցիտոսպորոզ, խեժահոսություն և այլն): Այսպիսի վերքերը մաքրվում են սուր քերիչ-դանակների օգնությամբ, մինչև առողջ կեղևին հասնելը և ախտահանվում պղնձարջասպի (30գ-1 լ ջրին) լուծույթով ու պատվում այգու մածիկով, ավելի խորը և խոշոր խոռոչները փակել 1 բաժին կավահողի և 1 բաժին թարմ գոմաղբի թանձր շաղախով և փաթաթել շորով: 2.Կտրել և հեռացնել այգու տարածքից չորացած, հիվանդ, ցիտոսպորոզով, վահանակիրներով և կեղևակերներով վարակված ճյուղերը: 3.Մաքրել ցողունների (բների) և կմախքային ճյուղերի հիմքերի վրայի մահացած, կիսապոկ կեղևները, նախքան կեղևների քերել-մաքրելը, պտղատուների տակ փռել պոլիէթիլենային թաղանթ կամ սավան և քերելուց առաջացած քերվածքը հավաքել ու այրել: Մաքրած ցողունների (բների) և կմախքային ճյուղերի հիմքերը սպիտակեցնել չհանգած կրի 20%-ոց լուծույթով (2 կգ չհանգած կիր` 8լ ջրին), այս լուծույթին կպչողականություն հաղորդելու համար խառնել նաև մեկ բահի չափ թարմ գոմաղբ: Միջոցառումը անհրաժեշտ է կեղևի տակ ձմեռած վնասատուներին ոչնչացնելու և պտղատուների բները ցրտահարու¬թյունից և արևահարություններից պաշտպանելու համար: 4. Ճյուղերի վրայից հեռացնել ձմեռած թրթուրների բները և ոչնչացնել: 5.Հավաքել և ոչնչացնել (վառել, կոմպոստացնել, թաղել կամ օգտագործել կենսահումուս ստանալու համար) թափված տերևները` նրանց վրա պահպանված հիվանդությունների վարակները (քոս, ծակոտկեն բծավորություն) և ձմեռած վնասատուները ոչնչացնելու համար: 6.Հավաքել, ոչնչացնել պտղատուների վրայի չորացած, մոխրացած, փտում հիվանդությունով վարակված պտուղները: 7.Վաղ գարնանը մերձբնային տարածությունները անհրաժեշտ է փխրեցնել 10-15սմ խորությամբ, իսկ վեգետացիայի ընթացքում` 3-5 փխրեցում 6-8սմ խորությամբ, հողը միշտ պահելով փուխր և մոլախոտերից զերծ, այն նպաստում է նաև հողաբնակ վնասատուների ոչնչացմանը: 8. Գարնանը` ազոտական պարարտացման նորմաները կախված են ծառի հասակից. Երիտասարդ ծառերին /1-2-ամյա ծառեր/ տալ 70գ, 3-4-ամյաներին` 130 գ, 5-6-ամյաներին` 280 գ, 7-8-ամյաներին` 470 գ, 9 և ավելի հասակ ունեցող ծառերին` 660 գ: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է պարարտացնել գոմաղբով,     կենսահումուսով կամ կոմպոստով, համապա¬տասխանաբար` 10-15 կգ, 30-35 կգ, 40-50 կգ, 60-80 կգ, 80-100 կգ: Բողբոջների ուռչելու շրջանում 1. Վաղ առավոտյան, երբ ջերմաստիճանը 10աստիճան բարձր չէ, նախապես պտղատուների տակ փռած սավաների վրա թափահարելով թափ տալ ճյուղերի վրա կպած խնձորենու ծաղկակեր, բալենու երկարակնճիթ, կազարկա և բուկարկա կոչվող երկարակնճիթ բզեզներին: Թափված բզեզները անմիջապես հավաքել և լցնել ջրով լցված դույլի մեջ, որի մեջ պետք է նախապես ավելացված լինի նաև նավթ, այլապես նրանք կտաքանան և կթռչեն: Այս աշխատանքները, մինչև կոկոնակալման սկիզբը, 3-4 անգամ կրկնել: 2. Խնձորենու ծաղկակերներին որսալու համար, բների հիմքերի վրա փաթաթել նախապես Ակտարա պատրաստուկի մեջ թաթախած կպչուն գոտիներ, որոնք ծաղկաթափից հետո պետք է հեռացնել կամ ծառերի ճյուղերից կախել մինչև 1/3 չափով քաղցրահամ ջուր լցրած տարաներ: Դրանք կարող են լինել զանազան դատարկ, կապրոնե շշեր, որոնց կափարիչի մասը պետք է մի քիչ ել բացել: Բողբոջների բացման սկզբում (կանաչ կոկոնի փուլ) Քոս, ծակոտկեն բծավորություն, մոնիլիալ այրվածք և գանգրոտություն հիվանդություններով վարակված պտղատուները բուժել Բորդոյան հեղուկի 3%-ոց (300գ Պղնձարջասպ + 400 գ չհանգած կիր - 10լ ջրին), կամ 0,7 %-ոց Կուպրոքսատ (70գ-10լ ջրին), կամ 0,4 % Սուպեր-Կուպեր (40գ-10լ ջրին) լուծույթներից որևէ մեկով, ավելի արդյունավետ է Բորդոյան հեղուկով բուժումը: Եթե պտղատուները բացի վերոհիշյալ հիվանդություններից վարակված են նաև ալրացողով և տերևները վնասող վնասատուներով (թրթուրներ, տզեր, պսիլաներ, լվիճներ), ապա կատարել կամ առանձին բուժում` այդ հիվանդությունների ու վնասատուների դեմ, կամ Կուպրօքսատով և Սուպեր-Կուպեր բուժում կատարելիս, խառնել նաև 10գ Ֆուֆանոն, կամ 30 գ Վալսոատ, կամ 15գ Վալսարել ավելացնելով նաև 5գ Վալսատոն կամ 3 գ Պենոպազ: Կոկոնների անջատման սկզբում ( վարդագույն կոկոնի փուլ) Քոս, մոնիլիալ այրվածք, ծակոտկեն բծավորություն, գանգրոտություն հիվանդու-թյունների դեմ սրսկել Բորդոյան հեղուկի 1%-ոց (100գ Պղնձարջասպ + 100գ չհանգած կիր – 10 լ ջրին), 0,7 %-ոց Կուպրօքսատի (70գ -10լ ջրին) կամ 0,4%-ոց Պղինձի օքսիքլորիդի (40գ-10լ ջրին) կամ 25 գ Ցի Բլյուի լուծույթներից որևէ մեկով: Եթե պտղատուները բացի վերոհիշյալ հիվանդություններից վարակված են նաև ալրացողով և տերևները վնասող վնասատուներով (թրթուրներ, տզեր, պսիլաներ, լվիճներ), ապա կատարել կամ առանձին բուժում այդ հիվանդության ու վնասատուների դեմ, կամ Կուպրօքսատով և Սուպեր-Կուպեր բուժում կատարելիս, խառնել նաև 10գ Ֆուֆանոն, կամ 30գ Վալսոատ, կամ 15գ Վալսարել ավելացնելով, նաև 5գ Վալսատոն, կամ 3 գ Պենոպազ:



To top