< ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐԻ ԷՏ և ՁևԱՎՈՐՈՒՄ
26.02.2016 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Ընկուզեղենի տեսակների առանձնահատկությունները

Բուժիչ նամակներ Անցած դարի 70-ական թվականներին եվրոպացի և ԱՄՆ սննդաբանները հայտարարեցին, որ ընկուզեղենը նպաստում է գիրանալուն և սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը, քանի որ դրանց էներգետիկ արժեքը շատ բարձր է։ Դարի վերջում ընկուզաֆոբիայի ալիքը մարեց, գիտնականներն ապացուցեցին, որ ընկույզները չեն կարող գիրացնել, քանի որ դրանց մեջ քիչ է ածխաջրերի պարունակությունը, իսկ ճարպերն իջեցնում են վատ խոլեստերինի մակարդակը, քանի որ հիմնականում բաղկացած են բազմաչհագեցած ճարպաթթուներից։ Պարզվել է նաև, որ ընկուզեղենի մեջ կան ֆոլատներ և արգինին, որոնցից առաջինն ունի բարերար ազդեցություն՝ սրտի, իսկ երկրորդը` արյունատար համակարգի և ուղեղի վրա։   Ընկուզեղենը վիտամինների, միկրո, մակրոտարրերի և սպիտակուցների կարևորագույն աղբյուր է. խորհուրդ է տրվում ուտել օրը 30-50 գրամ, իսկ ոչ մսակերներին` 100-150 գ։ Ընկույզների տեսականին մեծ է, ես կպատմեմ դրանցից մի քանիսի առանձնահատկությունների մասին։   Կեշյու Հայրենիքը Հարավային Ամերիկան է։ Թարգմանաբար կեշյու նշանակում է` «դեղին պտուղ», որի գագաթի վրա հասունանում է քաղցրահամ միջուկ և մուգ, ամուր արտաքին թաղանթ ունեցող ընկույզը։ Միջուկը, ինչպես պնդուկի դեպքում, միացված չի արտաքին թաղանթին և այդ իսկ պատճառով այս երկու տեսակներն անվանում են ընկույզների թագավորության արքաներ։   Կեշյուի միջուկը հարուստ է հատկապես ամինաթթուներով և երկաթով, այն հրաշալի ձևով կարգավորում է նյութափոխանակության գործընթացն օրգանիզմում, լավ է համակցվում տապակած բանջարեղենի, բրնձով պատրաստված ուտեստների, սպիտակ գինու հետ։   Պնդուկ Հայրենիքը Փոքր Ասիան է։ Պտուղն աչքի է ընկնում յուրահատուկ բուրմունքով։ Հնագույն ժամանակներից բարձր են գնահատվել պնդուկենու տարբեր մասերի բուժիչ հատկությունները և պտղից ստացվող յուղը։ Պնդուկի միջուկը հարուստ է ֆոսֆորով և կալիումով։ Հատկապես օգտակար է երեխաներին և տարեց մարդկանց` ամրացնում է ոսկորները, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, նպաստում է վնասակար նյութերի հեռացմանը։ Լավ է համակցվում սև թեյի հետ, անփոխարինելի ուտեստ է ցուրտ միջավայրում աշխատող մարդկանց համար։ Նուշ Հայրենիքը Փոքր Ասիան է` Միջերկրածովյան ավազանին կից որոշ այլ տարածքներ։ Պատկանում է վարդածաղկավորների ընտանիքին, մոտակա «ազգականներն» են դեղձը և ծիրանը, որոնք կորիզապտուղներ են։ (Տե՛ս Ջ. Սահակյան, «Մոգական բուժարարներ», թ. 3 գրքույկ, Երևան, 2014թ.)։   Նուշը հնագույն ժամանակներից համարվում է ամենաէլիտար ընկույզներից մեկը, սա այն դեպքն է, երբ ավանդույթի ուժն ավելի մեծ է, քան ժամանակակից գիտական դասակարգումը։   Նուշն աչքի է ընկնում կալցիումի և E վիտամինի առատությամբ, յուղը մեծ կիրառում ունի գեղարարությունում։ Հրաշալի կերպով է համակցվում բաց գույնի գարեջրի հետ։ Սննդաբանները խորհուրդ են տալիս ետճաշիկին ուտել մի քանի նշի միջուկ, որոնք կզսպեն քաղցը մինչև ընթրիքը։   Magic nuts Այդպես են կոչել և կոչում պիստակը, քանի որ այն նպաստում է ֆիզիկական և մտավոր ուժերի արագ վերականգնմանը։ Պիստակը հարուստ է բնական հակաօքսիդանտ նյութերով, որոնք երիտասարդացնում են օրգանիզմը։   Պիստակենու տերևները հարուստ են եթերային յուղերով, իսկ ճյուղերը` խեժով, որոնց արտադրությունը գիշերային ժամերին ժամանակավորապես դադարում և միայն այդ ընթացքում են հավաքում պիստակենու հասունացած մոգական ընկույզները։ Բոված ընկույզներն ավելի համեղ են դառնում, եթե դրանք ցայեք կիտրոնի հյութով, և լավ են համակցվում կոնյակի հետ։   Հողի ընկույզը Զարմանալի ճակատագրի է արժանացել արախիսը` պատկանում է լոբազգիների ընտանիքին, իսկ դասվում է ընկուզեղենի թվին, քանի որ արախիսի սննդային արժեքը շատ բարձր է։   araxis-boby-rastushhie-pod-zemlejԱրախիսը պարունակում է ռեսվերատոլ, որը կա նաև կարմիր խաղողից ստացվող գինիներում։ Այդ հակաօքսիդանտ նյութը կանխարգելում է բազմաթիվ հիվանդությունների զարգացումը, ամրացնում է օրգանիզմի նյարդային համակարգը։   Հողի ընկույզից ստացվող յուղը հարուստ է վիտամիններով։ Արախիսի համային նուրբ երանգներն առավել լավ են ընդգծում խնձորի, անանասի, այլ մրգերի հյութերը և չոր սպիտակ գինին։   Բերտոլեցի. Սելենի մատակարար ընկույզ Ինչպես և արախիսը, բրազիլական ծագում ունի։ Բերտոլեցիի սպիտակ ծաղիկները բուսաճական շրջանում խտանում և մեծանում են, հրաշալի ձևով վերածվում կաշվեպատ երկարավուն պարկերի, որոնց քաշը հասնում է 1500 գ։ Այդ պարկերի մեջ կան սպիտակ միջուկ և կոշտ թաղանթ ունեցող սերմեր, որոնք բաժանվում են իրարից, ինչպես նարնջի դիլիմները։ Սերմերն անվանում են բրազիլական ընկույզ։ Բրազիլական ընկույզը հարուստ է սելենով, որն անհրաժեշտ է մեր օրգանիզմի բոլոր բջիջներին։ Այս քիմիական տարրն ունի համակարգային կարևորություն` ինչպես ջուրը և օդը (տե՛ս Ջ. Սահակյան, «Մոգական բուժարարներ», թ. 4 գրքույկ, Երևան, 2014թ.)։   Ամենաթանկարժեք ընկույզը Անհիշելի ժամանակներից Ավստրալիայում պաշտել են մի բույս, որի պտուղը բուժում է միգրենը, ոսկորների հիվանդությունը և ավիտամինոզը։ Բույսը հետաքրքրել է շոտլանդացի գիտնական Ջոն Մակադամին, ով սկսել է մշակել և տարածել այն։   Բույսի պտուղը կոչվել է ի պատիվ գիտնականի` «Մակադամի ընկույզ»։ Ընկույզից ստացվող արժեքավոր յուղը մեծ կիրառում ունի գեղարարության մեջ` որպես մաշկը սնուցող և խոնավացնող միջոց։   Մակադամի ընկույզի միջուկի անջատումն արտաքին թաղանթից շատ աշխատատար է, ինչը բարձրացնում է պտղի և յուղի գները։ Հետաքրքիր է, որ ավստրալիական ընկույզի համը գրեթե անհնարին է տարբերել պնդուկից, սակայն առաջինի էներգետիկ արժեքը մոտ 10-15 % բարձր է։   Աֆրոդիզիակ ընկույզներ Սիբիրյան մայրի տեսակի ծառատեսակի փոքր ընկույզները հնուց անվանվել են «սիրո սերմեր»։ Ժամանակակից «էրոտիկ» խոհանոցում մայրու ընկույզի միջուկը գնահատվում է` որպես սեռական ուժն ակտիվացնող բաղադրամաս։ Այս ընկույզը սննդային արժեքով գերազանցում է նույնիսկ միսը և կաթը։ Շատ լավ է համակցվում թռչնի մսի, մեղրի, ցիտրուսների, սպիտակ գինու հետ։



To top