< ՊՈԼԻԷԹԻԼԵՆԱՅԻՆ ՋԵՐՄԱՏՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑՈՒՄ ԱՃԵՑՎՈՂ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
24.02.2016 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐԻ ԷՏ և ՁևԱՎՈՐՈՒՄ

Պտղատու ծառերի էտի և ձևավորման աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է հաշվի առնել պատվաստակալը, սորտը, տնկման խտությունը, մշակության, պարարտացման, ոռոգման, հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի միջոցառումները: Ծառերը պետք է ձևավորել` թողնելով 5-7 ամուր կմախքային ճյուղեր, որը պետք է համապատասխանի պտղատեսակի և սորտի կենսաբանական առանձնահատկություններին և մոտ լինի նրա բնական կառուցվածքին: Ծառերի սաղարթի բնական ձևերի և չափերի վերակառուցումը սկսվում է այգու տնկման առաջին տարվանից և ավարտվում 4-5-րդ տարում: Ծառերի ձևավորման ժամանակ անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները. կենտրոնական ուղեկցողի հետ սուր անկյուն կազմող ճյուղերը էտել` պահպանելով ուղեկցողի իշխող դերը: Խորհուրդ է տրվում կիրառել ծառերի ձևավորման հետևյալ եղանակները` • նոսր հարկային սաղարթ - ձևավորել խնձորենու, տանձենու, ծիրանենու և կեռասենու ծառերը • բարելավված բաժակաձև սաղարթ - ձևավորել դեղձենին • կիսատափակ սաղարթ - ձևավորել սալորենու, դեղձենու և խնձորենու թույլաճ ծառերը: Էտը և ձևավորումը նպատակային այն միջոցառումն է, որը անմիջապես ներգործում է ծառի վրա և հնարավորություն է տալիս 1. Սննդանյութերի նպատակահարմար բաշխումը ծառի աճող և պտղաբերող օր•անների միջև: 2. Ուժեղացնել երիտասարդ ծառերի աճակալող ճյուղիկների և պտղա•ոյացումների զար•ացումը, արագացնել նրանց անցումը ապրանքային բերքատվության շրջանը: 3. Ակտիվ վիճակում պահպանել ծառերի աճեցողությունը ու բերքատվությունը: Գոյություն ունեն էտի մի քանի ձևեր - շիվերի կարճացում, նոսրացում, սաղարթի իջեցում և երիտասարդացում, որոնք կարող են կիրառվել առանձին և միաժամանակ: Շիվերի կարճացումը լինում է թույլ /1/4-1/3/, միջակ /1/3-1/2/ և ուժեղ /1/2-2/3/: Ուժեղ կարճացման դեպքում աճը ուժեղանում է, սակայն տեղի է ունենում բերքի կորուստ: Նոսրացմամբ կարգավորվում է ճյուղերի համաչափ դասավորվածությունը և բարելավվում է սաղարթի կենտրոնական մասի լուսավորությունը: Ընդ որում, սնկային հիվանդությունները թույլ են զար•անում, պտուղները ունենում են նորմալ մեծություն և սորտին համապատասխան •ունավորում և որակ: Էտը, ըստ կատարման ժամկետի, լինում է ձմեռային և ամառային: Ձմեռային էտը կատարում են այն շրջաններում, որտեղ խիստ ցրտեր չեն լինում կամ էտը կատարում են ուժեղ ցրտերից հետո: Ամառային էտի նպատակն է կարճացնել և նոսրացնել կանաչ շվերը և հոռաշիվերը: Էտը պետք է կատարել սուր գործիքներով, բողբոջից 1-1.5 սմ ներքև, իսկ վերքերին քսել այ•ու մածիկ` խուսափելով բութակներից: Վերջերս արտադրության մեջ օգտագործվում է շպալերային այգի հասկացողությունը, որը կիրառում են ցածրաաճ պատվաստակալների վրա աճող պտղատու /խնձորենի/ ծառերի նկատմամբ: Փորձը ցույց է տվել, որ ցածրաաճ պատվաստակալների վրա հիմնված տնկարկները տնտեսապես օգտակար են, քանի որ միավոր տարածությունից ավելի արա• և առատ բերք է ստացվում: Այդպիսի այգիներում ծառերը խիտ տնկելիս սաղարթն ունենում է 2.5-3,0 մ տրամա•իծ, որով և հեշտանում են մշակության և բերքահավաքի աշխատանքները: Այսպիսի ծառերը ձևավորել առաջին տարին, տնկին էտել 70-75 սմ բարձրությամբ, որից առաջացած 6-8 շիվերից երկրորդ տարվա գարնանը հեռացվում են կենտրոնական ուղեկցողը և դեպի վեր ձգվող շիվերը, մնացածները կարճեցվում են 30-33սմ: Երրորդ տարում, եթե կենտրոնական մասում կա ուժեղ աճող շիվ, ապա այն դարձյալ հեռացվում է, մնացած ուժեղ աճող շիվերը` կարճեցվում: Այդ տարում ստացվում է առաջին բերքը: 4-րդ տարում կանոնավորվում են աճն ու պտղաբերումը: Այսպիսով, 5-6 տարում ստացվում են հավաքված, թփաձև, 2,0-2,2 մ բարձրությամբ և 1,5-2,0մ տրամագիծ ունեցող ծառեր: Առանձին ծառատեսակներ պահանջում են յուրահատուկ էտ և ձևավորում. օրինակ, դեղձենին պտղաբերման է անցնում 4-5 տարում, սակայն երկարակյաց չէ: 10-12 տարեկան ծառերը կարելի է թույլ երիտասարդացնել, 2-3 տարեկան ճյուղերը /բնափայտը/ և խիտ սաղարթը նոսրացնել: Ծիրանենին պետք է ավելի խորը էտել, երիտասարդացնել, հեռացնելով նույնիսկ 8-10 տարեկան ճյուղերը, բայց ոչ այնքան, որ բոլորովին զրկվի տերևային մակերեսից: Տարիքավոր կեռասենու նկատմամբ, որի աճը շատ թույլ է, կիրառել երիտասարդեցնող էտ, հեռացնելով նույնիսկ լավ ճյուղավորված 2-3 տարվա շիվերը: Բալենու մեծահասակ թփաձև ծառերը թեթև երիտասարդեցնել:



To top