<  ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՈՉ ԼԻԱՐԺԵՔ ԿԵՐԱԿՐՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
16.02.2016 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՁՄԵՌԱՅԻՆ ՊԱՏՎԱՍՏ

Պատվաստի այս ձևը կիրառում են ձմռանը` որպես պատվաստակալ օգտագործելով սերմնաբույսերի արմատները: Պատվաստում են նկուղներում, իսկ գարնանը վերատնկում են տնկարանի առաջին դաշտում կամ օգտագործում են երկրորդ դաշտի լրացումների համար: Ձմեռային պատվաստի համար օգտագործում են 1-3 տարեկան պատվաստակալներ, որոնք ունեն փարթամ զարգացած արմատներ և մինչև 6մմ հաստության հիմքով բուն: Պատվաստի այդ եղանակը կիրառելիս պատվաստակալների վերերկրյա մասերը արմատավզիկներից 8-10սմ վերևէտում են, իսկ արմատները թողնում են 12-15սմ երկարությամբ: Մինչև պատվաստելը պատվաստակալները պետք է պահել ոչ ցուրտ նկուղներում, խոնավ ավազի մեջ, իսկ պատվաստացու կտրոնները մթերել այնպես, ինչպես պատվաստի մնացած ձևերի դեպքում: Ձմեռային պատվաստը կատարում են ձմռան վերջերին, մինչև գարուն` տնկելուց առնվազն մեկ ամիս առաջ: Այն նկուղներում, ուր կատարվում է այդ աշխատանքը, ջերմությունը պետք է լինի 8-10o C: Ձմեռային պատվաստի ամենատարածված ձևը բարելավված կտրոնապատվաստն է կամ դնումով պատվաստը` եթե պատվաստակալի կամ պատվաստացուի տրամագծերը չեն համընկում: Պատվաստած բույսերը կարելի է տեղավորել արկղերում, ծածկել փայտածխի փոշով կամ փայտի խոնավ թեփով: Պատվաստի համաճը արագացնելու համար արկղերը 6-7 օր թողնում են սենյակային ջերմության պայմաններում` 15-18o C-ում, որից հետո փոխադրում են նկուղները, որտեղ ջերմությունը 2-5o C է: Նշված ձևով պատվաստված բույսերը պետք է որքան հնարավոր է շուտ տնկել բաց գրունտում, այն հաշվով, որ պատվաստի տեղը լինի հողի մակերեսից քիչ ներքև: Ճեղքապատվաստ: Պատվաստի այս ձևը լինում է թերաճեղք և լիաճեղք: Օգտագործվում է մինչև 4-5սմ տրամագիծ ունեցող ճյուղերի կամ բնի պատվաստման ժամանակ: Պատվաստում են հետևյալ կերպ. Պատվաստացու կտրոնի ծայրը, կենտրոնից ճեղք են բացում և սեպ դնում, որից հետո պատվաստացու կտրոնները հագցնում են ճեղքի մեջ և սեպը հանում են: Եթե պատվաստակալի ճեղքը լինում է թերի, հագցնում են մեկ կտրոն, իսկ եթե լինում է լրիվ, հագցնում են երկու կտրոն: Կտրոնները հագցնելուց հետո կապում և ամբողջ կտրված մակերեսը ծածկում են այգու մածուկով: Կեղևի տակ պատվաստ: Կատարում են տարիքավոր ծառերի սաղարթում, կմախքային ճյուղերի, բնի, արմատների վրա և այն վիրապատվաստի հիմնական եղանակն է: Այս դեպքում պատվաստվող ճյուղի ծայրը օղակաձև կտրում են և կտրվածքի կողմից կեղևի ու բնափայտի միջև կատարում են երկայնական կտրվածք: Պատվաստացու կտրոնի ծայրը մի կողմից շեղակի սրում են և հագցնում բնափայտի ու կեղևի արանքի կտրվածքում, ապա կապում են և քսում այգու մածուկ: Պատվաստի այս ձևը կարելի է կատարել միայն ծառերի լավ հյութաշարժության ժամանակ:



To top