< ՀՀ գյուղատնտեսության նախարարն ամփոփել է տարվա արդյունքները
13.01.2016 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Մարզպետարանում տեղի ունեցավ գյուղի և գյուղատնտեսության 2015-2025 թվականների կայուն զարգացման ռազմավարության նախագծի քննարկում

ՀՀ Արմավիրի մարզպետարանում հունվարի 12-ին Գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի համաձայն կազմակերպվել էր <<Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2015-2025 թվականների կայուն զարգացման ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2015-2025 թվականների կայուն զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցա¬ռումների ցանկը հաստատելու մասին>> հիմնադրութային փաստաթղթի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, փոխմարզպետ Դավիթ Սամսոնյանը, Գյուղատնտեսության և Բնապահպանության նախարարությունների և մարզպետարանի աշխատակազմի ոլորտը ներկայացնող պատասխանատուներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ԳՆ գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծպնեցյանը ներկայացրեց ծրագրային փաստաթղթի նախագծի հիմնական դրույթները, խոսեց նախատեսվող աշխատանքների մասին, ապա պարզաբանեց հարցադրումները և պատասխանեց հնչեցված հարցերին: Եղան նաև առաջարկություններ, որոնք, բանախոսի հավաստմամբ, տեղ կգտնեն հիմնական փաստաթղթում: Նման առաջարկությամբ հանդես եկավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` ասելով, որ գյուղի և գյուղատնտեսության 2015-2025 թվականների կայուն զարգացման ռազմավարության նախագծում անպայման պետք է հաշվի առնել մարզերի առանձնահատկությունները և հատկապես մեծ ուշադրություն դարձնել գյուղմթերքի իրացման գործընթացին առնչվող հարցերին: Ամփոփելով քննարկումը` նա հույս հայտնեց, որ ծրագրի իրականացումը դրական ազդեցություն կունենա ոլորտի զարգացման և շրջակա միջավայրի վրա:



To top