< Սերգո Կարապետյանի շնորհավորական ուղերձը գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ
24.11.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Խորհուրդներ Կրծողների դեմ պայքարի նպատակով «Ռոդիֆակում Ս» պատրաստուկի օգտագործման վերաբերյալ

Խորհուրդներ Կրծողների դեմ պայքարի նպատակով «Ռոդիֆակում Ս» պատրաստուկի օգտագործման վերաբերյալ «Ռոդիֆակում Ս» պատրաստուկը արդյունավետ միջոց է թունավոր գրավչանյութերի միջոցով գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերում ու բազմամյա տնկարքներում կրծողների դեմ պայքարի համար: Խիստ թունավոր նյութ է,վտանգավորության դասը` I –ին: Այն անհրաժեշտ է պահպանել երեխաների և տնային կենդանիների համար անհասանելի, սննդամթերքից, կերերից և դեղամիջոցներից առանձին, պիտակով տարայի մեջ՝ -20°С + 40°С ջերմաստիճանի պայմաններում: Գրավչանյութի պատրաստման կարգը. 1. Մկնանման կրծողների դեմ պայքարի համար թունավոր գրավչանյութ պատրաստելու համար «Ռոդիֆակում Ս» պատրաստուկը խառնում են բարձրորակ սննդային հիմքի հետ (մաքրած հացահատիկ, գրանուլացված համակցված կեր և այլն): 2. Սննդային հիմքը պետք է ընտրել հաշվի առնելով կրծողների տարբեր տեսակների սնման առանձնահատկությունները: 3. 0,005% ազդող նյութի պարունակությամբ գրավչանյութի պատրաստման համար անհրաժեշտ է 20գ «Ռոդիֆակում Ս» պատրաստուկը լուծել շատ քիչ քանակությամբ ջրի մեջ , ստացված լուծույթը դանդաղ լցնել 1կգ սննդային հիմքի հետ և լավ խառնել, մինչև լուծույթը հավասարաչափ կբաշխվի գրավչանյութի մեջ: Կպչողունակությունը բարձրացնելու համար խորհուրդ է տրվում խառնուրդին ավելացնել բուսական յուղ (1 կգ գրավչանյութի հաշվով շուրջ 30 գրամի չափով): 4. Հետագա պահպանման և փոխադրման համար պատրաստված գրավչանյութը պետք է պահել համապատասխան պիտակով տարայի մեջ: Գրավչանյութը կարելի է օգտագործել բոլոր մշակաբույսերի, ներառյալ աշնանացան հացազգիների, պտղատու այգիների, խաղողի այգիների բազմամյա խոտաբույսերի համար դաշտամկների դեմ պայքարելու համար: ՉԱՓԱՔԱՆԱԿԸ- 1հա վարակված տարածքի համար օգտագործել 4 կգ թունավոր գրավչանյութ՝ 80գ/4կգ գրավչանյութին կամ 20գ/1կգ գրավչանյութին: Գրավչանյութը տեղադրել բների մեջ կամ այլ թաքստոցներում՝ հատուկ գդալներով, երբ բների խտությունը հասնում է 10-20 մինչև 600 բույն/հա: 1 սեզոնի ընթացքում տրվում է ոչ ավել քան 2 անգամ՝ 16 օր ընդմիջումներով: Կրծողները սատկում են թունավոր գրավչանյութն ընդունելուց 7-11 օրվա ընթացքում: Անվտանգության կանոնները. պատրաստուկի հետ աշխատանքները պետք է իրականացվեն բաց կամ հատուկ նշանակության, լավ օդափոխվող տարածքներում՝ անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործմամբ (ակնոց, դիմակ, ռետինե ձեռնոցներ): Պատրաստուկի հետ իրավունք ունեն աշխատել միայն համապատասխան հրահանգավորում ստացած մարդիկ: Աշխատանքի ընթացքում խստիվ արգելվում է ծխել կամ սնունդ ընդունել: Արգելվում է պատրաստուկի տեղափոխումը այլ մթերքների հետ: Թափվելու դեպքում պատրաստուկն անհրաժեշտ է ծածկել ավազով կամ փայտի թեփով, ապա հավաքել և դատարկ տարաների հետ տեղափոխել համապատասխան վնասազերծման վայր: Թունավորման նշանների դեպքում անձին դուրս բերել վարակված տարածքից, հանել աղտոտված հագուստը, մեծ քանակությամբ հեղուկ տալ, արհեստական փսխում առաջացնել: Մաշկի վրա և աչքերի մեջ ընկնելու դեպքում 15 րոպե լվանալ հոսող ջրի տակ: Հրդեհի ծագման դեպքում հանգցնել հակահրդեհային փրփուր գոյացնող նյութով:



To top