< ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ Սեպտեմբեր ամսին գյուղ մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքար 1.Խոզանացան __Վարունգի տզերի դեմ օգտագործել Ավիրմեկի 0.1% /10լ ջրին 10մլ/ կամ Վերտիմեկի 0.1% /10լ ջրին 10մլ/ պրեպարատներից որևէ մեկը: Լվիճների դեմ
17.09.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարը մասնակցել է Հայաստանի կոնյակագործների միության ընդլայնված նիստին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Երևանի կոնյակի գործարանում մասնակցել է Հայաստանի կոնյակագործների միության ընդլայնված նիստին, որին ներկա էին նաև գինեգործների միության անդամներ:   «Մեր այսօրվա նիստի հիմնական նպատակը երկու միությունների միջև համագործակցության եզրեր գտնելն ու աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպումն է», – նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:   Նախարարի խոսքով` երկու միությունների առանձին գործունեությունը մեծ արդյունավետություն չի ապահովում և պետություն-մասնավոր հատված համագործակցությունն ավելի սերտացնելու համար նման ձևաչափով քննարկումները կարող են շատ օգտակար լինել: Սերգո Կարապետյանը հավելել է, որ տարիներ շարունակ այս ոլորտում բազում հարցեր են կուտակվել, որոնք լուծում են պահանջում և պետք է ամեն ինչ անել առաջիկայում այդ խնդիրներին լուծումներ տալու համար:   Քննարկումների արդյունքում նախարար Սերգո Կարապետյանն առաջարկել է ստեղծել նախաձեռնող խումբ և մեկամսյա ժամկետում քննարկել և ներկայացնել իրենց միասնական վերջնական դիրքորոշումը երկու միությունների միավորման նպատակահարմարության վերաբերյալ:   Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև խաղողի մթերումների ընթացքին: Այս ենթատեքստում նախարարը նշել է, որ արդեն մեկ շաբաթ է հանրապետության 3-4 մարզերում ընթացքի մեջ են մթերման աշխատանքները, և բոլոր ընկերություններն էլ պատրաստակամ են մթերել արտադրված բերքը, սակայն ներկայումս առկա են որոշակի ֆինանսական խնդիրներ: Նախարարը նաև հավելել է, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում բոլոր մթերող կազմակերպությունները պետք է սկսեն մթերման աշխատանքները:   Նիստի օրակարգում էին նաև որակյալ կոնյակի արտադրության և արտահանման հետ կապված խնդիրները, ինչպես նաև մթերվող խաղողի որակի նկատմամբ հսկողության սահմանման մեխանիզմները: Խնդրի շուրջ զեկույցով հանդես է եկել Հայաստանի կոնյակագործների միության նախագահ Արա Գրիգորյանը: Զեկույցում կարևորվել է տեղական արտադրանքի որակի բարձրացումը, ինչը նպաստավոր պայմաններ կստեղծի հայկական կոնյակի արտահանման ծավալների ավելացման համար:   Արա Գրիգորյանը նաև կարևորել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ նման համատեղ նիստերի իրականացումը, ինչը թույլ է տալիս բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները։   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին



To top