< Ահազանգ-խ 3 Խաղողագործ գյուղացիական տնտեսություններին
12.08.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Բանջարաբույծ գյուղացիական տնտեսություններին

Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին լոլիկի, սմբուկի և տաքդեղի ցանքատարածքներում մասսայական բերքահավաքի շրջանում ԳԱՄԿ-ը խորհուրդ է տալիս լոլիկի ականող ցեցի դեմ պայքարի միջոցառումներ կազմակերպել տեղադրված ֆերոմոնային թակարդների հիման վրա, հետևյալ կենսաբանական պրեպարատներով: -Բիտօքսիբացիլինով- 4-5 լ/հա -Լեպիդոցիդով- 1-2 լ/հա -Ֆիտովերմ Մ - 2-3 կգ/հա նորմաներով: Մշակումները հարկավոր է կատարել վնասատուի թիթեռների բացահայտվելուց անմիջապես հետո` չսպասելով թրթուրների ի հայտ գալուն: Միևնույն միջատասպան միջոցները օգտագործել առավելագույնն երկու անգամ: Մշակումները իրականացնել 6-8 օր ընդմիջումներով: Միաժամանակ խորհուրդ է տրվում պատշաճորեն իրականացնել ագրոտեխնիկական աշխատանքները, պահպանելով կատարման ժամկետները:



To top