< Օգոստոս ամսին գյուղ մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի միջոցառումներ
07.08.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Ահազանգ-խ 3 Խաղողագործ գյուղացիական տնտեսություններին

Մարզի տարբեր համայնքների խաղողի այգիներում տեղադրված ֆերոմոնային թակարդների տվյալները վկայում են խաղողի ողկուզակեր վնասատուի 3-րդ սերնդի դեմ պայքարի կազմակերպման անհրաժեշտության մասին: ԳԱՄԿ-ը խորհուրդ է տալիս ս/թ օգոստոսի 8-ից 15-ը ընկած ժամանակահատվածում խաղողի այգիներում ողկուզակերի 3-րդ սերնդի դեմ կազմակերպել քիմիական պայքարի մասսայական միջոցառումներ, միջատասպան հետևյալ պրեպարատներից որևէ մեկով՝ - Նուրելլ - Դ ԽԷ- 0,8-1,2 լ/հա /8-12 մլ – 10 լ ջրին/ - Արիվո ԽԷ- 0,4 լ/հա /4 մլ-10 լ. ջրին/ - Դուրֆոս/ դուրսբան/ ԽԷ -2 լ/հա /20 մլ. -10 լիտր ջրին/ - Պրոկլեյմ ՄՄ ՋԴՀ– 0,3-04 կգ/հա /3-4 գր. -10 լ ջրին/ Նշված պրեպարատները կարելի է նաև համատեղել խաղողի վազի հիվանդությունների դեմ օգտագործվող թունաքիմիկատների (ֆունգիցիդների) հետ(բացառությամբ ` բորդոյան հեղուկի), համալիր պայքարի միջոցառումների կազմակերպման նպատակով:



To top