< ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՍՊԻՏԱԿԱԹԵՎԻԿԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԴՐԱ ԴԵՄ
24.07.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՎԱՐՈՒՆԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարունգին մեծ վնաս են պատճառում կեղծ, իսկական ալրացողերը և բակտերիոզը։ Նշված հիվանդությունները հանդիպում են Հանրապետության բոլոր շրջաններում, որտեղ վարունգ է մշակվում։ Վարունգի կեղծ ալրացող Հարուցիչը՛ Pseudoperonospora cubensis Ախտանշանները - վարակված տերևների վերին մակերեսին, ջղերի ուղղությամբ առաջանում են ոչ խոշոր դեղնականաչավուն փայլուն բծեր։ Հակառակ մակերեսին նկատվում է սպիտակագորշավուն փառ, որը սնկի սպորակրությունն է։ Նպասւոավոր պայմանների դեպքում հիվանդությունը պայթունավտանգ է։ Առաջացած բծերը միաձուլվում են, գորշանում, չորանում ու թափվում։ Բույսը ամբողջությամբ շարքից դուրս է գալիս։ ՀԻվանդության զարգացմանը նպաստում է օդի բարձր խոնավությունը և հատկապեււ ցողի առկայությունը։ Հարուցիչի զար•ացման համար բարենպաստ ջերմաստըիճանը 15-220 C-է, սակայն այն կարող է զար•անալ 8–300 C – ի պայմաններում: Վարունցհ իսկական ալրացող Հարուցիչը՛ Erysiphe cichoracearum, Sphaerotheca filiginea Ախտանշւսններր - վարակվում են բույսերի վերգետնյա բոլոր օրգանները։ Սկզբում արտահայտվում է տերևների վրա առանձին բծերի ձևով ծածկվւսծ ալրանման սպիտակ փառով (սպորակրություն)։ Ուժեղ վարակի դեպքում բծերի քանակը ավելանում է և նրանք ձուլվելով ծածկում են տերևների ամբողջ մակերեսը երկու կողմից։ Շատ հաճախ վարակվում են նաև տերևակոթունները և ցողունները, առանձին դեպքերում նաև պտուղները։ Վեգետացիայի ընթացքում հիվանդությունը տարածվում է սպորների միջոցով, որոնք ընկնելով բույսի առողջ մասերի վրա նոր վարակ են առաջացնում։ Կոնիդիումները ծլում են օդի նույնիսկ 45-50% խոնավության պայմաններում։ Հիվանդության զարգացմանը նպաստում են ջերմաստիճանների խիստ տատանումները։ Հանրապետությունում մշակվող տեղական սելեկցիայի վարունգի սորտերից ոչ մեկը հիվանդության նկատմամբ դիմացկունությամբ օժտված չէ։ Վարունգի բակտերիոզ Հարուցիչը՛ Pseudomonas Lachrymans Տարածված վնասակար հիվանդություն է։ Բակւոերիոզով վարուն•ը վարակվում է աճման բոլոր ւիուլերում։ Հիվանդության նշանները - նկատվում են սերմաշաքիլային տերևների, իսկական տերևների և պտղի վրա։ Բույսերի վարակված տերևներն սկզբում յուղով ծծվածի նման բծավորություններ են։ Սերմաշաքիլների և պտղի վրա այդ բծերը լինում են կլոր, իսկ տերևների վրա՝ անկյունավոր։ Ուժեղ վարակի դեպքում բծերը միաձուլվում են, շուտ չորանամ և գորշանում են։ Բակտերիոզի նշանները լավ նկատելի են սերմացուի համար պահված պտուղների վրա։ Պտուղների վրայի բծերը աստիճանաբար մեծանում են, խորանում, առաջացնելով խոցեր։ Հիվանդության հարուցիչ բակտերիան տարեց-տարի անցնում է վարակված սերմերով, բույսերի չքայքայված մնացորդներով։ Վեգետացիայի ընթացքում վարակը տարածվում է քամու, անձրևների, միջատների միջոցով։ Հիվանդությանը նպաստում են անձրևային եղանակները՝ 19-240C ոչ շատ շոգ եղանակները։ Պայքարի միջոցառումներ. Վարունգի սնկային և բակտերիալ հիվանդությունների դեմ ժամանակին աետք է ապահովել նախազգուշական մհջոցառումների կոմպլեքս կիրառումը, որը ընդ•րկում է՝ • Կիրառել ցանքաշրջանառություն • Ֆիտոսանիտարիա, հեռացնել և թափել բոլոր վարակված բուսական մնացորդները, կար•ավորել ջրային ռեժիմը, որպեսզի բացառվի հողի գեր խոնավությունը; • Շատ հաճախ ջերմատնային տնտեսություններում օգտագործում են իրենց իսկ կողմից մշակված և ստացված սերմացուն (վարակված հիվանդությունների հարուցիչներով), առանց ախտահանման, որը միևնույն ժամանակ խախտում է պայքարի ճիշտ տեխնոլոգիաների կիրառումը։ Այս առումով մշակողներն ու վաճառողները վարակված սերմերի պաշարներ ունեն և տաք, ջերմային բուժումն ամենաքիչն ապահովում է 80-90% արդյունավետություն։ • Ցանքից առաջ սերմերը թանզիֆե (մառլյա յե) տոպրակներով ընկղմել ջրային բաղնիքի մեջ (500C), պահել 25-30 րոպե, որից հետո հանել և չորացնել։ Դրանից հետո սերմերն ախտահանել նատրիումի կամ կալիումի հիպոքլորիդի 1% լուծույթում 1 րոպե տևողությամբ, որից հետո հանել և չորացնել։ Վարունգի սերմերի ախտահանումը ավելի արդյունավետ է, երբ այն կատարվում է 3 օր՝ ամեն ան•ամ պահելով մինչև 500C ։ • Բակտերիալ հիվանդությունների դեմ լավ արդյունք է ւոալիս անտիբիոտիկներից ստրեպտոմիցինի սուլֆատը և ւոերմիցին HCL (1լ գոլ ջրին 0.5գ)։ Սերմերը տոպրակներով ընկղմվում են պատրաստի ջրային լուծույթի մեջ, պահվում 6 ժամ, հանվում ու բարակ շերտով փռվում չորացման։ • Սերմացուի համար հավաքել առողջ պտուղներ։ Պայքարի կենսաբանական միջոցառումները. • Բանջարանոցային մշակաբույսերի վիրուսային հիվանդությունների դեմ լավ արդյունք է ւոալիս սերմերի ախտահանումը սխտորի պատրաստուկով` 500 գ ծեծած սխտորը լցնել 2-3լ ջրով տարայի մեջ, բերանը փակել, դնել մութ տաք տեղ։ Մեկ շաբաթ հետո թուրմը քամել և օգտագործել սերմի ախտահանման համար։ Այդ նպատակով վերցնել 1 լ գոլ ջուր և ավելացնել 25-30 գ թուրմ։ Թուրմի մեջ պահել մեկ ժամ, որից հետո հանել և չորացնել։ • Կեղծ ալրացող հիվանդության արտաքին նշանները երևալուն պես և դրանից 10-14 օր հետո մշակաբույսերը ցողել Ռիդոմիլ Գոլդ ՄՑ 68 - 2,5 կգ/հա - նորմայով։ Ակտիվ ինգրեդիենտը՝ (ազդող նյութը) մետալաքսիլ + մանկոցեբ։ Մշակումների առավել քանակութիւնը` 3 անգամ։ Սպասման ժամկետը՝ 20 օր։ Էուպարեն - 2,0-2,5 կգ/հա։ Ակտիվ ին•րեդիենտը` դիքլոր ֆլուանիդը։ Սպասման ժամկետը օրերով մշակումներ (մշակումների թիվը-20՝ 2-3 անգամ)։ Անտրակոլ - 2կգ/հա - վարունգի սնկային հիվւսնդությունների դեմ, ունի երկարատև ազդեցություն։ Պատրաստուկի ազդող նյութը, պրոպինեբը, բարձր արդյունավետություն ունի, հատկապես կեղծ ալրացողի դեմ կանխարգելիչ մշակումների, ինչպես նաև հիվանդության դեմ պայքարի դեպքում։ Օքսիխոմ – 3կ•/հա։ Ինգրեդիենտը՝ պղնձի քլորօքսիդ + օքսադիկսիլ, մշակումների թիվը՝ 2, սպասման ժամկետը՝ 10-14 օր։ Իսկական ալրացողի դեմ էֆեկտիվ է 1% կոլլոիդ ծծումբով կւստարվող սրսկումները՝ 10–15 օր ընդմիջումներով։ Բայլետոնի - 0.05% - 0,1%, որտեղ ակտիվ ինդրեդիենտը՝ տրիադիմեֆոնն է։ Կրկնակի օ•տա•ործումը կախված է հիվանդության բռնկումից, ըստ որի օգտագործել 10-12 օր ընդմիջումներով, մշակումների թիվը՝ 2։ Տոպազ - 0,125 - 0,15 լ/հա։ Ակտիվ ինգրեդիենտը՝ պենկոնազոլը։ Բարձր արդյունավետություն է ցուցաբերում իսկական ալրացողի սկզբնական վարակի ոչնչացման համար։ Անձրևի ժամանակ թույնի լվացման ռիսկի կրճատում։ Մշակումների առավելագույն քանակը՛ 2 անգամ։ Սրսկումների միջև ընկած ժամանակահատվածը՝ 12-14 օր։ • Դիմացկուն սորտերի մշակություն։   Նյութի պատրաստմանը աջակցել է` Լարիսա Սիմոնյանը, կենսաբանական իտությունների թեկնածու, Մշակումը` ԳԱՀԿ, Ուսուցման և խորհրդատվության բաժնի



To top