< ՄԱՐԶՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՆԵՐԸ ԱԿՏԻՎ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ ՈՒՆԵՆ
21.07.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՋԵՐՄԱՏՆԱՅԻՆ ՍՊԻՏԱԿԱԹԵՎԻԿԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԴՐԱ ԴԵՄ

Ջերմատնային սպիտակաթևիկը /Trialeurodes vaporariorum/ ունի տրոպիկական ծագում /Բրազիլիա կամ Մեքսիկայի հարավ/: Որպես լոլիկի վնասատու արձանագրվել է դեռևս 1870 թվականին` ԱՄՆ -ում, որտեղից էլ տարածվել է տարբեր մայրցամաքներ: Չնայած Եվրոպայում այն հայտնի է եղել վաղուց, սակայն որպես լոլիկի և վարունգի վնասատու պաշտոնապես գրանցվել է անցյալ դարի 70-ական թվականներին: Վնասատուն վնասում է 82 ընտանիքի մոտ 250 տեսակի մշակաբույսի: Ամենաշատը վնասում է վարունգին, լոլիկին, բադրիջանին, բոստանային մշակաբույսերին, մաղադանոսին և նեխուրին: Ջերմատան պայմաններում վնասատուի կյանքի ցիկլը բաղկացած է 7 փուլից /ձու, թրթուրներ 1,2,3 և 4 հասակի, նիմֆա և իմագո/: Սպիտակաթևիկը ձվադրում է ՙտեր՚ բույսի տերևների ներքին մակերեսին: կախված ջերմաստիճանից, էգերը կարող են դնել 30-500 ձու, միջինը` 130 ձու: Ձվերը մանր են /0,24մմ/, կանաչադեղնավուն գույնի և երկարավուն: Ձվադրումից 7-10 օր անց դուրս են գալիս թրթուրները, որոնց երկարությունը հասնում է 0,33 մմ: Երրորդ հասակի թրթուրների երկարությունը 0,5, չորրրորդինը` 0,73, իսկ իմագոյինը` 1,0-1,5 մմ է: Թրթուրները տափակ ն, օվալաձև, բաց կանաչավուն գույնի: Թրթուրների մարմնի վրա կարմիր աչքերի առկայությունը վկայում է նիմֆա /պուպարիե/ փուլի առաջացման մասին: Թափառողները վնասատուի միակ երիտասարդ շարժուն փուլն է: Մի քանի օր անց դրանք պասիվանում են, սակայն, սովորաբար մնում են նույն տերևի վրա: Վնասատուն տարվա ընթացքում տալիս է 10-12 սերունդ: Մեկ սերունդի զար•ացման տևողությունը /21-230C ջերմաստիճանի և 63-75% խոնավության պայմաններում/ 23-25 օր է: Հասունների կյանքի տևողությունը բադրիջանի վրա 35, վարունգի, լոլիկի և տաքդեղի վրա` համապատասխանաբար 19, 14 և 4 օր է: Ձու և հասուն էգ փուլերը կարող են դիմանալ մինչև -50 C, իսկ առանձին դեպքերում` մինչև -120 C պայմաններին: Բույսերին վնասում են ինչպես թրթուրները, այնպես էլ հասուն միջատները, որոնք ծծում են բջջահյութը: Առավել մեծ վնաս են պատճառում նիմֆաները: Բջջանյութի անկման հետևանքով բույսերի տերևները կարող են դեղնել կամ բծավորվել, որի արդյունքում բույսերը դառնում են ոչ կենսունակ, նվազում է բերքատվությունը: Բացի այդ, վնասատուն արտազատում է մեղրացող, որի վրա կարող են զարգանալ մրասնկեր, որոնց գործունեության հետևանքով խախտվում է բույսերի ֆոտոսինթեզի բնականոն ընթացքը, տերևները չորանում են, թափվում, իսկ պտուղների ապրանքային տեսքը և որակը խիստ ընկնում է: Ամռանը վնասատուն կարող է մի•րացիայի ենթարկվել և զար•անալ ջերմատան հարակից տարածություններում աճող մշակաբույսերի և մոլախոտերի վրա: Ջերմատնային սպիտակաթևիկի դեմ արդյունավետ պայքարելու համար անհրաժեշտ է կիրառել ինչպես քիմիական պատրաստուկներ, այնպես էլ ֆիզիկական, ագրոտեխնիկական և կենսաբանական միջոցներ: Հասուն միջատներին գրավում են դեղին և սպիտակ գույները: Ուստի ինչպես մշտադիտարկում իրականացնելու, այնպես էլ վնասատուի թվաքանակը նվազեցնելու համար կարելի է օգտագործել դեղին և սպիտակ կպչուն թակարդներ` 100մ2 մակերեսում տեղադրելով 8-10 հատ: Թակարդներն անհրաժեշտ է տեղադրել բույսերի գագաթին մոտ կամ ցանքերի եզրին: Դեպի ջերմատուն վնասատուի մուտքի, ինչպես նաև ջերմատնից դեպի հարակից տրածքներ նրա միգրացիայի կանխարգելման համար շատ արդյունավետ է ջերմատան օդափոխանակության հատվածներում մանրացանցի կիրառումը: Վնասատուի կողմից արտազատված մեղրացողի վրա մրասնկերի զարգացումը կանխարգելելու համար շատ կարևոր է ջերմատան կանոնավոր օդափոխումը: Վնասատուի զարգացումը դանդաղեցնելու և քվաքանակը նվազեցնելու համար, մի քանի օրով կարելի է իջեցնել ջերմատան ջերմաստիճանը, այն պահելով 10-120 C–ի սահմաններում: Այդ ընթացքում պետք է բացառել մշակաբույսերի ջրումն ու սնուցումը: Հնարավորության դեպքում, սպիտակաթևիկի դեմ պետք է պայքարել կենսաբանական միջոցներով: Արդյունավետ են Encarsia Formosa, Eretmocerus eremicus, Amlolyseius swirskii •իշատիչ միջատները, հոլանդական ՙԿոպպերտ՚ ֆիրմայի Mycotal, Savo-na, En-Strip, Enermix կենսաբանական պատրաստուկները: Կարելի է կիրառել նաև վերտիցիլին կենսաբանական պատրաստուկի 0,2-0,25%-ոց լուծույթը: Քիմիական պատրաստուկներից արդյունավետ են ադմիրալը /0,05%/, ակտարան /0,08%/, ակտելիկը /0,2%/, կոնֆիդորը /0,05%/, մոսպիլանը /0,1%/, պեգասը /0,12%/, ֆուֆանոնը /0,12%/, տալստարը /0,2%/, սումի ալֆան /0,08%/, ցիպերմետրինը /0,05%/: Քանի որ նշված պատրաստուկները հիմնականում ազդում են հասուն միջատների և թրթուրների վրա, ուստի նպատակահարմար է 7-10 օր անց սրսկումը կրկնել` ձվերից նոր դուրս եկած թրթուրների ոչնչացման համար:   Նյութի պատրաստմանը աջակցել է` Լևոն Աճեմյանը, կենսաբանական գիտությունների թեկնածու Մշակումը` ԳԱՀԿ, Ուսուցման և խորհրդատվության բաժնի



To top