< ԼՈԼԻԿԻ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԸ, ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
20.07.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՄԱՐԶՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՆԵՐԸ ԱԿՏԻՎ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ ՈՒՆԵՆ

Արմավիրի մարզում յուղատնտեսությունը զարգացնելու, ոլորտում առաջընթաց գրանցելու և ֆերմերային տնտեսություններին օգնելու համար մարզի տարբեր համայնքներում ստեղծվել են երկու տասնյակից ավել գյուղատնտեսական կոոպերատիվներ: Ստեղծված կոոպերատիվների շնորհիվ ավելի հեշտ և համակարգված են կատարվում տնտեսություններում գյուղատնտեսական աշխատանքները: Արմավիրի մարզի Հացիկ համայնքում գործող <<Նոր Նաիրի>> այգեգործական կոոպերատիվը հիմնադրվել է 2009 թվականին` Ամքորի հայաստանյան գրասենյակի <<Գյուղատնտեսության զարգացման կոոպերատիվների հզորացման>> ծրագրի շրջանակներում: Սկզբնական շրջանում կոոպերատիվն ուներ 48 անդամ, 2013 թվականից` արդեն 60 անդամ ունի: Այգեգործական կոոպերատիվի նախագահ Համլետ Արշակյանը նշում է, որ միասնական աշխատանքի շնորհիվ կարող է ասել, որ իրենց կոոպերատիվը կայացել է: <<Չնայած կան թերություններ,- ասում է կոոպերատիվի նախագահը, բայց աշխատում ենք համակարգված և արդյունավետ: Կոոպերատիվի անդամները ծավալում են տարբեր գործունեություն. 8-ը զբաղվում են չրագործությամբ, մնացածը՝ այգեգործությամբ և անասնապահությամբ>>: Համլետ Արշակյանը ցավով է նշում, որ Հայաստանում բյուղատնտեսական կոոպերատիվները չեն կայանում, և գլխավոր պատճառներից մեկը այն է, որ հայ ֆերմերը կարծես թե վախենում է միավորվելուց: Միավորվելու դեպքում ֆերմերներն ավելի լայն հնարավորություն կունենան արդյունավետ գործնեություն ծավալելու՝ բերքը իրացնելու, ոռո•ման հարցերը ճիշտ կարգավորելու, թունաքիմիկատներ ձեռք բերելու և այլ խնդիրներ լուծելու համար: Ըստ Հ. Արշակյանի` այսօր կոոպերատիվ տնտեսություները մեծ դեր ունեն հայաստանում գյուղատնտեսության զարգացման գործում, եթե իհարկե հայ գյուղացին հասկանա դրա կարևորությունն ու անհրաժեշտությունը: Ամքորի օգնությամբ կոոպերատիվ տնտեսությունը ձեռք է բերել տրակտոր, սրսկիչ, խոտհձիչ, գութան, փոցխ և այլն. նույնիսկ վճարովի ծառայություն է մատուցում ոչ միայն համագյուղացիներին, այլև` հարակից գյուղերի բնակիչներին: Բացի պտղաբուծությունից, Համլետ Արշակյանը զբաղվում է նաև չրագործությամբ: Արտադրանքի մեծ մասը արտահանում է, մյուս մասն էլ իրացնում տեղական շուկայում: Բակում արևային չրանոց է պատրաստել, ինչպես նաև ձեռք է բերել էլէկտրական չորանոց: Ցավով նշում է, որ մեր հանրապետությունում կոոպերատիվը, որպես բիզնես-կառույց, չի ընկալվում և այն դեռ կայանալու տեղ ունի: Բայց, որ կոոպերատիվ տնտեսությունների և գյուղացիական ասոցիացիաների անհրաժեշտությունը կա, արդեն փաստ է: <<Գետաշեն>> գյուղատնտեսական ասոցացիայի նախագահ Մկրտիչ Պողոսյանը կարծում է, որ ապագան գյուղատնտեսական ասոցիացիաներին են, ինչպես զարգացած գյուղատնտեսություն ունեցող երկրներում, այնպես էլ Հայաստանում դրա անհրաժեշտությունը կա: 2007-ին, երբ հիմնում էր ասոցիացիան, որոշակի վախ ուներ, որ չի կայանա: Բայց նախորդ տարիներն ապացուցեցին, որ այն լավագույն գաղափարն էր, որ կարող էր օգնել գյուղացուն` խնդիրներ լուծելու համար: Ասոցիացիան սկզբնական շրջանում 66 անդամ ուներ, այնուհետև, տարիների ընթացքում, անդամների թիվը կկրնապատկվել է: Այսօր մարզի կայացած գյուղատնտեսական կոոպերատիվներից մեկը կարելի է համարել: Հարցիս` ինչ է պետք, որ գյուղատնտեսական կոոպերատիվները երկրում կայանան, պատասխանում է՝ ոչ միայն նվիրվածությունն ու աշխատասիրությունն են էական դեր խաղում, այլև հավատը` սկսված գործի նկատմամաբ: Չնայած բազմաթիվ դժվարություններ և թերություններ կան, բայց ասոցացիայի ղեկավարը հավաստում է, որ բավականին դրական քայլեր կատարվել են: Ամենակարևորը` կոոպերացիան իր տրամադրության տակ ունի տրակտոր, առավելագույն պայմաններով կարողանում են ձեռք բերել գյուղացիական փոխառություններ և վարկեր: Մկրտիչ Պողոսյանը զբաղվում է պտղաբուծությամբ, ունի դեղձի և կեռասի այգիներ, մտածում է հողատարածքներ ձեռք բերելու և նոր այգիներ հիմնելու մասին: Ըստ նրա` այսօր Հայաստանում գյուղատնտեսությունը այն ճյուղն է, որ զարգացնելու դեպքում, հնարավոր կլինի զարգացած և հարուստ երկրների շարքում դասվել: Իսկ զարգացած գյուղատնտեսություն ունենալու համար, կոոպերատիվների և ասոցիացիաների տեսքով միավորվելը լավագույն տարբերակն է, ինչպես ժողովրդական առածն է ասում՝ գյուղ կկանգնի, գերան կկոտրի:



To top