< Ահազանգ-4 Բանջարաբույծ գյուղացիական տնտեսություններին
15.07.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԼՈԼԻԿԻ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԸ, ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Արմավիրի մարզում մշակվող բանջարանոցային մշակաբույսերի շարքում լոլիկը առաջատար տեղ է գրավում: Առաջատար լինելով հանդերձ, շատ հաճախ վարակվում է մի շարք հիվանդություններով և վնասատուներով: Արդյունքում բույսերը վաղաժամ չորանում են, պտուղները փտում, բերքատվությունը նվազում: Բերքատվության վրա բացասաբար ազդում են նաև մոլախոտերը, որոք հանդիսանում են բակտերիալ, վիրուսային և ֆիտոպլազմային հիվանդությունների փոխանցող, միջատների ռեզերվատորներ, ինչպիսին պատատուկն է: Հետևաբար լոլիկի բարձր և որակյալ բերքատվության համար առաջնահերթ է ոչ միայն առաջավոր ագրոտեխնիկայի, այլ նաև վնասակար օրգանիզմների դեմ պայքարի ճիշտ տեխնոլոգիաների կիրառումը: Հարկ է ուսումնասիրել լոլիկի հիմնական վնասատուների և հիվանդությունների զարգացման դինամիկան, ճշտել պայքարի արդյունավետ ժամկետները, ընտրել և կիրառել շրջակա միջավայրի համար սակավ թունունակ պատրաստուկներ: Բերքատվության բարձրացման գործում առաջնային է համարվում սորտերի գենետիկական դիմացկունության ուսումնասիրությունը վնասատուների և հիվանդությունների նկատմամբ: Լոլիկին զ•ալի վնաս են հասցնում բազմաթիվ վնասատու միջատներ և տզեր: Արդյունքում, բույսերը վաղաժամ չորանում են, ընկնում է բերքի որակը և ապրանքային տեսքը, խիստ նվազում բերքատվությունը: Սովորական արջուկ: Բազմակեր վնասատու է: Ապրում է հողում, իր կողմից պատրաստված բներում: Մեկ բնում դնում է մինչև 420 ձու: Կյանքի ընթացքում ձվադրում է մեկ անգամ: Սնվում է բույսերի բոլոր օր•աններով, կրծում ցանված սերմերը, նուրբ արմատները, պալարները: Ուժեղ վնասի դեպքում շատ հաճախ կատարվում է վերատնկում, վերասածիլում: Վնասատուի զար•ացման ամբողջ ցիկլը շարունակվում է 13-14 ամիս: Պայքարի միջոցառումները Սածիլանոցում և դաշտում արջուկի և մյուս հողաբնակ վնասատուների դեմ /ճռիկներ, հողաբնակ բվիկներ և այլն/ կատարել պայքար Բազուդինի 600 ջլ և համակցված կերով պատրաստված գրավչամյութով 1:10 կամ 1:20 հարաբերությամբ` 30 կգ/հա ծախսի նորմայով: Դեղձենու կամ ծխախոտի լվիճ Վնասում է ավելի քան 400 տեսակ բույսերի: Լոլիկի առավել վնասակար տեսակն է: Լոլիկի վնասի հետևանքով բույսերը խիստ ձևափոխվում են, տերևները` դեղնում, ծաղիկները թափվում են, կոկոնները չեն բացվում: Ստացված բերքի ապրանքային արժեքը լինում է ցածր: Հանդիսանում է ավելի քանի 100 վիրուսների փոխանցող: Տալիս է մինչև 14-16 սերունդ: Պայքար Լվիճների /ինչպես նաև ցիկադների, տրիպսների/ միգրացիայի ժամկետները որոշելու համար նպատակահարմար է կիրառել դեղին գունաթակարդներ: Կատարել պայքար Բուլդոկի 0.5 լ/հա, Տալստարի 0.5 լ/հա, Ակտարայի 0.02 կ•/հա պատրաստուկներից որևէ մեկով: Սովորական ոստայնատիզ Տարածված է ամենուրեք: Վնասում է ավելի քան 200 տեսակ բույսերի: Բանջարբոստանային մշակաբույսերից գերադասում է լոլիկը, սմբուկը, վարունգը, ձմերուկը, սեխը: Սնվում է տերևների ստորին կողմից, որի հետևանքով տերևների վրա առաջ են գալիս դեղնավուն բծեր,գունաթափված հատվածները միանում են, տերևները դեղնում, թառամում և չորանում են` պատվելով բարակ ոստայնով: Արարատյան հարթավայրի պայմաններում տալիս է 14-18 սերունդ` առավելագույնը` 22 սերունդ: Ամռանը մեկ սերնդի զարգացումը տեղի է ունենում 7-8 օրում, գարնանը և աշնանը` 21-22 օրում: վնասը նկատվում է հուլիսի 2-րդ կեսից: Մեկ էգի պտղաբերությունը կազմում է 150-300 ձու: Սեզոնային ռեզերվացիայի տեղերը մոլախոտերն են: Պայքարի միջոցառումներ Սովորական ոստայնատզի տնտեսական վնասակարության շեմը լոլիկի համար սահմանված է 2-3 տիզ մեկ տերևի վրա: Պայքարը կատարել Պեգաս /1.5 լ/հա/, Տալստար /0.6 լ/հա/, Վերտիմեկ /0.5 լ/հա/ կամ Կարատե /1.0 լ/հա պատրաստուկներից որևէ մեկով: Բուժումները կրկնել 7-10 օր ընդմիջումով: Մշակել ոստայնատզի նկատմամբ համեմատաբար դիմացկուն Պակմոր, Պակմոր Էլիտար, Քինգ Ռոք, Երազ, CXD-152 լոլիկի սորտերը:   ԱՌԱՎԵԼ ՏԱՐԱԾՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ Բակտերիալ քաղցկեղ- չափազանց վնասակար է, կարող է առաջացնել բերքի 40-96 տոկոս կորուստ: Ախտանշանները` սովորաբար հիվանդությունը արտահայտվում է ծաղկման փուլում` թառամումների և նեկրոզների տեսքով: Թառամումը կարող է լինել միակողմանի, այսինքն ընդգրկել բույսի առանձին շիվերը: Սովորաբար սկսվում է ստորին տեևներից, որոնք դեղնում են և ոլորվում ներքև, այնուհետև աստիճանաբար թառամումը տարածվում է դեպի բույսի վերին մասը: Ցողունի վրա առաջանում են օդային արմատներ, մուգ զոլավոր գծեր և ճաքեր: Նեկրոզները առաջանում են բույսի տարբեր մասերում տերև, ցողուն, պտղակոթ, տերևակոթ: Հաճախ հիվանդությանը հանդիպում է ցողունի միջուկի նեկրոզ կամ ցողունային փչվածություն հիվանդության հետ մեկտեղ, որի հիմնական ախտանշանը` ցողունի սնամեջությունն է: Բակտերիալ բծավորություն Ախտանշանները- առաջին հերթին ախտահարվում են տերևները, որոնց վրա գոյություն ունեն կլոր բծեր` դեղնաշագանակագույն մինչև մուգ, շագանակագույն, գրեթե գորշ: Բծերը ուռուցիկ են, դեղնականաչ եզրագծով: Հետագայում բծերը տարածվում են ամբողջ տերևի մակերեսով` առաջացնելով նեվրոզներ: Ախտահարվում են նաև տերևակոթերը և ցողունները: Պտուղների վրա գոյանում են մանր սև, ուռուցիկ բծեր, որոնց հարող պտղի մասերը աչքի են ընկնում մուգ կանաչ գունավորումով: Հիվանդությունը արտահայտվում է պտուղների կանաչ հասունացման փուլում: Բակտերիալ քաղցկեղը և բակտերիալ բծավորություն հիվանդությունները տարածվում են սերմերով, ինչը կարող է պատճառ հանդիսանալան վերջին տարիներին հանդիպող զանգվածային տարածման: Հիվանդությունների տարածմանը նպաստում են բարձր խոնավությունը և ջերմաստիճանային տատանումները: Պայքարի միջոցառումները Բակտերիալ հիվանդությունների դեմ պետք է պայքարել պղինձ պարունակող պատրաստուկներով և դադարեցնել բերքահավաքից 30 օր առաջ: Անհրաժեշտ է այն կիրառել հիվանդության առաջին նշաններն ի հայտ գալուն պես և կրկնել 10 օր ընդմիջումներով, երբ բակտերիալ բծավորության համար գերիշխում են տաք և խոնավ պայմաններ: Պղինձը ինքնին կանխարգելիչ միջոց է և պետք է կիրառվի վարակի հայտնվելուց առաջ, այն պակաս արդյունավետ է արդեն վարակված բույսի բուժման համար : Խորհուրդ է տրվում բուժման հետևյալ եղանակները. 1.Պղնձի հիդրօքսիդ --4 կգ/հա /50 տոկոս պղնձի համարժեքություն/ կամ 2.Օքսիխոմ –1.9-2.1 կգ/հա 3.Պղնձի հիդրօքսիդ --2-2.5 կգ/հա Մանկոցեբ-- /դիտան M-45/ 1.2-1.6 կգ/հա /դիտան M-45/ 1.6 կգ/հա 4.Պղնձի քլորօքսիդ 4 կգ/հա Ալրացողային հիվանդություններ Մշակաբույսին մեծ վնաս են հասցնում իսկական ալրացողերը, որոնք արտահայտվում են տերևների վրա սպիտակ փառապատումներով: Պայքարել հետևյալ պրեպարատներով` Տոպազի` 0,5 լ/հա Կամ Զատոյի` 0,2 կգ/հա ծախսի նորմաներով: Ֆիտոպլազմային հիվանդություն –Ստոլբուր – մեծ վնաս է պատճառում և արձանա•րվել է բոլոր շրջաններում: Ախտանշանները – տերևները մանրանում են, միջհանգուցային տարածությունները` կարճանում: Բնորոշ է ցողունի փայտացումը, հաստացումը և ծաղկային ձևափոխությունները: Պտղակալումը դադարում է, հազվագյուտ դեպքերում ստորին շվերի վրա կարող են գոյանալ առողջ պտուղներ: Պայքարի միջոցառում 1. Ստոլբուրի դեմ շատ կարևոր է բնացանի և դիմացկուն սորտերի կիրառումը: 2. Պայքարել վարակը փոխանցող միջատների և ռեզերվատոր մոլախոտային բուսականության դեմ:



To top