< Ահազանգ-խ 2 Խաղողագործ գյուղացիական տնտեսություններին
14.07.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Ահազանգ-4 Բանջարաբույծ գյուղացիական տնտեսություններին

Նախորդ ահազանգի հիման վրա կատարված բուժումներից հետո, վերջին օրերին լոլիկի, սմբուկի և տաքդեղի ցանքատարածքներում տեղադրված ֆերոմոնային թակարդների տվյալները վկայում են, որ կրկին ցեցի թիթեռների թվաքանակը զգալիորեն մեծացել է: ԳԱՄԿ-ը խորհուրդ է տալիս մինչև նշված մշակաբույսերին մասսայական բերքահավաքը ևսս մեկ անգամ կազմակերպել քիմիական պայքարի մասսայական միջոցառումներ, միջատասպան հետևյալ պրեպարատներից որևէ մեկով: Ամպլիգո-10 %/0,3 լ/հա/ Ալֆա ցիպի 10 %/0,07-0,1լ/հա/ Վասլսացիպեր-25%/ 0,3լ/հա/ Զումբա 2,5-7,5 %/0,1-0,2 կգ/հա/ Բելտ (1.0 լ/հա), -Մատչ (0.4 լ/հա), -Ադմիրալ (0.5 մլ/հա), -Կոնֆիդոր (0.3 լ/հա), -Կոնֆիդոր մաքսի (0.1 լ/հա), -Կալիպսո (0.3 լ/հա), -Դանադիմ, 400 Խ.Է. (2.0 լ/հա), -Դեցիս, 2,5 %, Խ.Է. (0,2 լ/հա), -Զոլոն 35, (1,5-2,0 լ/հա), -Արրիվո Խ.Է. (0,16 լ/հա), -Շերպա, 25 Խ.Է. (0,16 լ/հա) և բարձր կենսաբանական արդյունավետություն ունեցող այլ նյութեր: Բարձր արդյունավետություն են ապահովում նաև` -Ֆիտովերմ Մ (0,5%) + Մատչ (0.05%), -Ֆիտովերմ Մ (0.5%) + Ադմիրալ (0.05%), -Ֆիտովերմ Մ (0.5%) + Ակտարա (0.08%), -Ֆիտովերմ Մ (0.5%) + Կոնֆիդոր (0.1%) բույսերի պաշտպանության միջոցների համակցումները: Պայքարը կազմակերպել թունաքիմիկատների օգտագործման հերթականության և հաջորդականության սկզբունքի պահպանմամբ: Նշված պրեպարատները կարելի է նաև համատեղել մշակաբույսերի հիվանդությունների դեմ օգտագործվող թունաքիմիկատների (ֆունգիցիդների) հետ, համատեղ պայքարի միջոցառումների կազմակերպման նպատակով:



To top