< ՆՈՐ ԽՈՐՔԱՅԻՆ ՀՈՐ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
03.07.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Ահազանգ-3 Բանջարաբույծ գյուղացիական տնտեսություններին

Լոլիկի, տաքդեղի և սմբուկի ցանքատարածքներում տեղադրված ֆերոմոնային թակարդների տվյալները ցույց են տալիս , որ ցեցի թիթեռների թվաքանակը զգալիորեն մեծացել է և գնալով աճում է: ԳԱՄԿ-ը խորհուրդ է տալիս կրկին կազմակերպել լոլիկի ցեցի դեմ մասսայական, քիմիական պայքարի միջոցառումներ, օգտագործելով հետևյալ միջատասպան պրեպարատներից մեկը՝ Ամպլիգո-10 %/0,3 լ/հա/ Ալֆա ցիպի 10 %/0,07-0,1լ/հա/ Վասլսացիպեր-25%/ 0,3լ/հա/ Զումբա 2,5-7,5 %/0,1-0,2 կգ/հա/ Բելտ (1.0 լ/հա), -Մատչ (0.4 լ/հա), -Ադմիրալ (0.5 մլ/հա), -Կոնֆիդոր (0.3 լ/հա), -Կոնֆիդոր մաքսի (0.1 լ/հա), -Կալիպսո (0.3 լ/հա), -Դանադիմ, 400 Խ.Է. (2.0 լ/հա), -Դեցիս, 2,5 %, Խ.Է. (0,2 լ/հա), -Զոլոն 35, (1,5-2,0 լ/հա), -Արրիվո Խ.Է. (0,16 լ/հա), -Շերպա, 25 Խ.Է. (0,16 լ/հա) և բարձր կենսաբանական արդյունավետություն ունեցող այլ նյութեր: Բարձր արդյունավետություն են ապահովում նաև` -Ֆիտովերմ Մ (0,5%) + Մատչ (0.05%), -Ֆիտովերմ Մ (0.5%) + Ադմիրալ (0.05%), -Ֆիտովերմ Մ (0.5%) + Ակտարա (0.08%), -Ֆիտովերմ Մ (0.5%) + Կոնֆիդոր (0.1%) բույսերի պաշտպանության միջոցների համակցումները: Պայքարը կազմակերպել թունաքիմիկատների օգտագործման հերթականության և հաջորդականության սկզբունքի պահպանմամբ, 10-15 օր ընդմիջումներով: Նշված պրեպարատները կարելի է նաև համատեղել մշակաբույսերի հիվանդությունների դեմ օգտագործել թունաքիմիկատների (ֆունգիցիդների) հետ, համատեղ պայքարի միջոցառումների կազմակերպման նպատակով:



To top