< Ահազանգ-խ1 /Խաղողագործ գյուղացիական տնտեսություններին /
23.06.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԲՈՍՏԱՆԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԸ ԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒ ԴՐԱՆՑ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Վնասատուները Սեխի ճանճ Պայքարի միջոցառումներ` Սեխի ճանճի դեմ առաջին սրսկումը կատարել սեխի իգական ծաղիկների զանգվածային ծաղկման փուլում ցիմբուշի, արիվոյի կամ դեցիսի 0.05% (5 մլ 10ջրին) էմուլսիայով, երկրորդ սրսկումը` նույն պատրաստուկներով 7-10 օր առաջին սրսկումից հետո: Հողաբնակ վնասատուներ` հողաբնակ արջուկ, լարաթրթուրներ Պայքար` Կիրառել հատիկավորված բազուդին 10-25կգ/հա նորմայով /1մ2-ուն 1-2.5•/ հողին շաղ տալու եղանակով Բոստանային կամ բամբակենու լվիճ Պայքարի միջոցառումներ 1. Դաշտը և նրա շրջապատը մաքուր պահել մոլախոտերից: 2. Լվիճի դեմ պայքարի նպատակով կիրառել Բուլդոկ 0.5լ/հա կամ Տալստար 0.5լ/հա կամ Ակտարա 0.2 կգ/հա, կամ կոնֆիդոր կամ կալիպսո 0.3լ/հա կամ ակտելլիկ 1.5լ/հա պատրաստուկներից որևէ մեկով: Սովորական ոստայնատիզ Պայքարի միջոցառումները 1. Ոստայնատզի դեմ պայքարի նպատակով կիրառել պեգաս (1.6 լ/հա) կամ տալստար (0.6լ/հա) կամ վերտիմեկ (0.5լ/հա) պատրաստուկներից որևէ մեկը: 7-10օր հետո միջոցառումը կրկնել: Ծխախոտի տրիպս Պայքարի միջոցառումներ- Տրիպսի դեմ պայքարի նպատակով օգտագործել ցիմբուշ (0.5լ/հա) կամ տալստար (0.6լ/հա) կամ պեգաս (1.6լ/հա) կամ արրիվո (0.5լ/հա) կամ կոնֆիդոր (0.5լ/հա) պատրաստուկներից որևէ մեկը: Ականող ճանճեր Պայքարի միջոցառումներ - Ականող ճանճերի դեմ արդյունավետ է արրիվո 0.5լ/հա կամ ակտելլիկ 1.5լ/հա կամ վերտիմեկ 0.5լ/հա պատրաստուկներից որևէ մեկի կիրառումը: Պայքարը տանել սկսած բույսերի վաղ շրջանից: Հիվանդությունները Մեծ վնաս են պատճառում կեղծ, իսկական ալրացողները և բակտերիոզը; 1.Կեղծ ալրացողի դեմ- Հիվանդության արտաքին նշանները երևալուն պես և դրանից 10-14 օր հետո մշակաբույսերը սրսկել ռիդոմիլ գոլդ ՄՑ 68 – 2.5 կգ/հա- նորմայով: Մշակումների առավել քանակությունը` 3 անգամ: Սպասման ժամկետը` 20 օր: Անտրակոլ- 2 կգ/հա` սնկային հիվանդությունների դեմ, ունի երկարատև ազդեցություն: Բարձր արդյունավետություն ունի հատկապես կեղծ ալրացողի դեմ կանխարգելիչ մշակումների, ինչպես նաև հիվանդության դեմ պայքարի ժամանակ: Օքսիխոմ- 2 կգ/հա, մշակումների թիվը` 2, սպասման ժամկետը` 10-14 օր: 2. Իսկական ալրացողի դեմ Իսկական ալրացողի դեմ արդյունավետ են 1% կոլլոիդ ծծումբով սրսկումները 10-15 օր ընդմիջումներով: Բայլետոնի 0.05%-0.1 %: Կրկնակի օգտագործումը կախված է հիվանդության բռնկումից, ըստ որի օգտագործել 10-12 օր ընդմիջումներով: Մշակումների թիվը` 2: Իսկական ալրացողի սկզբնական վարակի ոչնչացման համար բարձր արդյունավետություն է ցուցաբերում տոպազի 0.125-0.15 լ/հա:: Անձրևի ժամանակ թույնի լվացման ռիսկը կրճատվում է: Մշակումների առավելագույն քանակը 2 անգամ: 3. Սեխի բակտերիոզի դեմ առաջին նշանները երևալուն պես, այնուհետև 10 օր հետո կատարել սրսկումներ կուպրօքսատով` 3-5 լ/հա կամ պղնձի քլորօքսիդով 3-4կգ/հա ծախսի նորմայով:



To top