< Ահազանգ-2 /Բանջարաբույծ գյուղացիական տնտեսություններին /
18.06.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Ահազանգ-խ1 /Խաղողագործ գյուղացիական տնտեսություններին /

Վերջին շրջանում մարզի զգալի թվով համայնքների խաղողի այգիներում (հատկապես սեղանի սորտերի) նկատվում է խաղողի լվիճ վնասատուն, որը լուրջ վնասներ կարող է հասցնել վազի վեգետատիվ և գեներատիվ օրգաններին, պատճառելով բերքի զգալի կորուստ: ԳԱՄԿ-ը խորհուրդ է տալիս նշված վնասատուի դեմ կազմակերպել քիմիական պայքար հետևյալ պրեպարատներով` 1. Կարատե ԶԵՈՆ 50 ՄԿԿ-0,5 լ/հա 2. Նուրելլ Դ 550 ԽԷ- 0,6-0,8 լ/հա 3. Արիվո ԽԷ- 0,38-0,4 լ/հա 4. ԲԻ-58 նոր. ԽԷ -2 լ/հա 5. Դանադիմ. ԽԷ- 1 լ/հա 6. Դեցիս. ԽԷ -0,6 լ/հա Նշված պրեպարատները կարելի է նաև համատեղել խաղողի վազի հիվանդությունների դեմ օգտագործվող թունաքիմիկատների (ֆունգիցիդների) հետ(բացառությամբ ` բորդոյան հեղուկի):



To top