< ՁՄԵՐՈՒԿԻ ԵՎ ՍԵԽԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՎՆԱՍԱՏՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԴՐԱՆՑ ԴԵՄ
16.06.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԿՈՐԻԶԱՎՈՐ ՊՏՂԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԸ ԴՐԱՆՑ ԴԵՄ

1. ՎԵՐՏԻՑԻԼՅՈԶԱՅԻՆ ԹԱՌԱՄՈՒՄ Հիվանդությունը լայն տարածում ունի, հատկապես ուժեղ են վարակվում ծիրանենու, սալորենու և կեռասենու երիտասարդ տնկիները: Հիվանդության հարուցիչը հողաբնակ սնկերն են /Verticilium albo-atrum և verticilium dahliae/: Այս հարուցիչները վարակում են նաև մոտ 400 ամենատարբեր տեսակ բույսերի, սկսած բանջարային մշակաբույսերից մինչև ծառատեսակները: Հիվանդությունը հատկապես շատ է նկատվում այն այգիներում, որտեղ միջշարքային տարածությունները զբաղեցվում են բանջար-բոստանային /պղպեղ, լոլիկ, բադրիջան, վարունգ, սեխ, ձմերուկ և այլն/ մշակաբույսերով: Վարակված ծառերի տերևները ամռան կեսին` հուլիսի վերջին օգոստոսի սկզբում սկսում են դեղնել, թափվել, ըստ որում սկզբում դեղնում ու թափվում են սաղարթի միջին մասի տերևները: Հետագայում քլորոզը տարածվում է երիտասարդ վերաճի վրա, ապա ամբողջ սաղարթի: Հարուցիչները զարգանում են միայն ջրատար անոթներում: Հիվանդության ախտորոշման համար բնորոշ է փայտանյութի նեկրոզը, որը լավ նկատելի է լայնակի կտրվածքի դեպքում: Երբեմն նեկրոզն ընդգրկում է ոչ միայն փայտանյութի տարեկան օղակները, այլև միջուկը: Երկայնակի կտրվածքում փայտանյութի նեկրոզը մի տեսակ գլանի տեսք ունի, նեկրոզը անցնում է նաև բնի և արմատի մեջ: Չորացումը ոչ միայն ջրատար անոթների խցանման արդյունք է, այլև սնկի կողմից արտադրվող թունավոր նյութերի հետևանքն է: Հարուցիչը վարակված, վնասված բուսական մնացորդների միջոցով անցնում ` հող և իր կեսունակությունը կարող ե պահպանել 8-10 տարի: Ծառերն այս հիվանդությամբ վարակվում են կյանքի բոլոր տարիներում, սակայն առավել վարակընկալ են 2-5 տարեկան տնկիները: Հիվանդության զար•ացմանը նպաստում են հողի բարձր խոնավությունը /լճացումը, կավային ծանր հողերը/, ազոտական միակողմանի պարարտացումը: ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ: Վերտիցիլիոզով վարակված բույսերի բուժումը գործնականում անհնար է, այդ առումով կարևոր նշանակոություն են ստանում նախազգուշական միջոցառումները: Այ•ու հիմնումը այնպիսի հողերում, որտեղ գոնե 4-5 տարում չեն մշակվել մորմազ•ի, դդմազ•ի մշակաբույսեր, ելակ, բամբակ և այլն:  Բացառվում, կտրականապես արգելվում է միջշարքային տարածություններում լոլիկի, պղպեղի, բադրիջանի, կարտոֆիլի, ելակի, սեխի, ձմերուկի, վարուն•ի, բամբակի մշակումը, բույսեր, որոնք թառամումով շատ ուժեղ են վարակվում:  Այ•ին պարարտացնել ոճ միայն ազոտական, այլ նաև կալիումիական և ֆոսֆորական պարարտանյութերով: Ցանկալի է նույնիսկ, որ կալիումիականը մի քիչ էլ գերակշռի, քանի որ այն մեծացնում է բույսերի դիմացկունությունը այս հիվանդության նկատմամբ, նպաստում է արմատային հզոր համակարգի առաջանալուն:  Կարգավորել ջրումները, ոռոգումը, անթույլատրելի է լճացումը, չափից ավելի ջրումը: Լավ կլինի ջրել ֆիլտրացման եղանակով, որպեսզի ծառի բունը չթրջվի, ջուր չկպչի արմատավզիկին, պատվաստի հան•ույցին:  Չափազանց մեծ նշանակություն ունի հիվանդության կանխման տեսակետից կաթիլային ջրումը, որի նախնական փորձերը հանրապետությունում արդեն կան: Բավականին արդյունավետ է նաև տնկարկներում վեգետացիայի ընթացքում 1-2 անգամ ֆունդազոլի 0.2%-անոց լուծույթով անմիջապես արմատամերձ ջրումը: 2. ԲԱԿՏԵՐԻԱԼ ՔԱՂՑԿԵՂ Բավականին տարածված է հանրապետությունում, առավել շատ վնասվում են ծիրանենին և կեռասենին: Հարուցիչը բակտերա է /Pseudomonas syriqae/: Ախտանիշները` ընձյուղները, ծաղիկները, երիտասարդ պտուղը հանկարծակի թառամում, գորշանում ու չորանում են, երկար ժամանակ մնալով ծառերի վրա: Տերևների վրա առաջանում են ձուլված, ջրալի բծեր, տերևները դեղնում են •լխավոր ջղի ուղղությամբ և ժամանակից շուտ թափվում: Ճյուղերի վարակման դեպքում դրանց մահացած կեղևի վրա առաջանում են թեթևակի ներս ընկած, կլորավուն կամ երկայնակի խոցեր: Խոնավ եղանակին, հատկապես •արնանը, այդ խոցերը լցվում են խեժով և ջրով, արտազատվում է մի տեսակ թթու հոտ: Չորանալով խոցը սեղմվում է, պատվում կալյուսով: Ուժեղ վարակի դեպքում, երբ ճյուղը օղակաձև պատված է խոցով, այն չորանում է: Միակողմանի խոցի դեպքում նկատվում է տերևների թեթևակի ոլորում և եզրային նեկրոզ, աճը դանդաղում է: Հիվանդությունը հիվանդ ծառից առողջին փոխանցվում է հիմնականում էտի, պատվաստի դեպքում և զանազան պատճառներով առաջացած մեխանիկական վնասվածքներից: Բարձր խոնավությունը, հատկապես քամու զու•ակցությամբ, անձրևները ևս նպաստում են հիվանդության տարածմանը:     ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ: Հիվանդ բույսերի բուժումը բավականին բարդ է, ուստի հիմնական ուշադրությունը հարկ է դարձնել սանիտարա-նախազ•ուշական և ա•րոտեխնիկական միջոցառումների վրա: Տնկարանում կամ այ•ում առանձին հիվանդ ծառեր նկատելիս անհրաժեշտ է դրանք անհապաղ հեռացնել և այրել: Ծառերի տեղը քլորակիր լցնել` 1մ2 –ուն 200գ չափով: Առանձին ճորացած ճյուղերը հարկ է կտրել, ընդ•րկելով նաև 5-10սմ առողջ մասից: Էտից հետո առաջացած վերքերը անմիջապես պատել այ•ու քսուկով: Աշնանը, տերևաթափից հետո, այգին սրսկել բորդոյան հեղուկի 3%, կամ կուպրոկսատի 0.5% լուծույթով: Վաղ գարնանը ծառերի բները սպիտակացնել կրակաթի 20%-անոց լուծույթով: 3. ԿՈՐԻԶԱՎՈՐՆԵՐԻ ԽԵԺԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ /ԳՈՄՈԶ/ Խեժահոսությունը հիմնականում կորիզավորների հիվանդություն է: Բնորոշ է բներից, շիվերից խեժարտադրությամբ, որը սոսնձանման, առաձգական, դեղնակարմրա•ույն հեղուկ է, սառելով դառնում է թափանցիկ կամ մուգ, ապակենման, քաղցրահամ: Տարածված է հանրապետության բոլոր բոլոր մարզերում, հիվանդանում են ծիրանենին, դեղձենին, սալորենին, կեռասենին, բալենի նաև նշենին: Խրոնիկ խեժահոսությունը ոչ միայն թուլացնում է ծառը, նվազեցնում բերքը, կարող է չորացնել առանձին ճյուղեր, երբեմն էլ ամբողջ ծառը: Հիվանդությունը և խեժարտադրությունըկարող է առաջանալ ամենատարբեր •ործոնների ազդեցությամբ, բույսի կյանքի ու զարգացման համար անբարենպաստ պայմաններից, վնասատուների գործունեությունից, հիվանդությունների /հատկապես մոնիլյոզ, ծակոտկեն բծավորություն, վերտիցիլյոզ, ցիտոսպորոզ, բակտերիալ նեկրոզ և այլն/: Հողի շատ բարձր կամ հակառակը` խիստ ցածր խոնավությունից, ոչ հաշվեկշիռ պարարտացումից և այլն:   ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ: Խեժահոսության դեմ պայքարը հիմնականում նախազ•ուշական է, կարևորվում է տարբեր տեսակի մեխանիկական վնասվածքներից, արևահարությունից, ցրտաճաքերից ծառերի պաշտպանությունը:  Ժամանակին ու ճիշտ կիրառել էտն ու ձևավորումը, անպայման դրանցից հետո վերքերը մշակել այգու մածուկով:  Ժամանակին ու ճիշտ պայքար տանել հիվանդությունների, հատկապես ծակոտկեն բծավորության, մոնիլյոզի և բողբոջների վնասվածքների:  Ագրոտեխնիկան, որն ապահովում է ծառերի նորմալ աճն ու զար•ացումը` չի կարելի միակողմանի կամ ավելցուկային ազոտական պարարտացումը:  Այգի հիմնելիս ընտրել թեթև, լավ օդափոխվող հողեր: Հարկ է ամեն տարի բույսերը սպիտակացնել կրակաթի 20%-անոց լուծույթով: 4. ԿՈՐԻԶԱՎՈՐՆԵՐԻ ԾԱԿՈՏԿԵՆ ԲԾԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Հարուցիչը սունկ է (Clasterosporium capophilum): Վարակվում են բոլոր կորիզավորները, նաև նշենին: Վարակվում են վերերկրյա բոլոր օրգանները: Կերևների վրա վարակն արտահայտվում է կլոր, սկզբում կարմրամանուշակա•ույն, բաց շա•անակագույն, կարմրագորշավուն, հետա•այում` բաց շա•անակա•ույն բծերի ձևով, որոնք պարփակված են ավելի մու•, կարմրաշա•անակա•ույն երիզով: Սկզբնական շրջանում բծերը շատ մանր են, մի քանի օրից դառնում են 3-5մմ մեծության, դրանից 1-2 շաբաթ անց բծերը ընկնում են առաջանում են անցքեր: Հաճախ տերևների եզրերը կամ կենտրոնական ջղի շրջակայքը թողնում է միջատների կերվածքի տպավորություն: Վարակված տերևները մասնակի կամ լրիվ չորանում են, տերևակոթունի վարակման դեպքում նաև թափվում ( հատկապես ծիրանենու և դեղձենու մոտ): Շվերի վրա առաջանում են կետանման, ապա 2-5մմ մեծության կարմրավուն բծեր,դրանք սկզբում կլորավուն են, հետագայում երկարավուն, ավելի ուշ ճաքճքվում, ճեղքվում են: Երբեմն առաջացած վերքերից խեժահոսություն է նկատվում: Պտուղների վրա վարակը արտահայտման տարբեր ձևեր ունի: Հատկապես ուժեղ են վարակվում ծիրանենու պտուղները, որոնց վրա առաջանում են կարմրա•որշավուն մանր կետանման բծեր, հետագայում բծերը մեծանում են նինչև 3մմ տրամագծով, ապա ընդունում են մի տեսակ գորտնուկի տեսք: Ուժեղ վարակի դեպքում բծերը միաձուլվում, կեղևակալում են: Երբեմն բծերը, գորտնուկները ընկնում են, առաջացնում փոսիկներ, խոցեր, որոնցից կարող է խեժահոսություն նկատվել /սալորենի/: Խիստ ընկնում է պտուղների ապրանքային տեսքը, որակը: Կեռասենու և բալենու վարակված պտուղները միակողմանի ծռմռվում են, վարակված կողմը դադարում է աճելուց, երբեմն մինչև կորիզը կարող է չորանալ: Առանձնապես վտանգավոր է բողբոջների ու ծաղիկների վարակվելը /դեղձենի, ծիրանենի/: Հիվանդ բողբոջները մահանում են: Ի տարբերություն ցրտահարվածի, այդպիսի բողբոջները սև, մի տեսակ լաքապատվածի տեսք ունեն, որն առաջանում է արտազատված խեժի շատ բարակ շերտով: Հիվանդությունը տարածված է հանրապետության բոլոր մարզերում: Ծառի վրա ավելի ուժեղ վարակվում են ներքևի հարկաբաժնի /յարուսի/ տերևները և պտուղները: Նույնիսկ ուժեղ վարակված ծառի վերին մասում կարող են լինել առողջ տերևներ և պտուղներ: Մեր հետազոտություններից ու դիտումներից պարզվել է, որ դեղձենու և ծիրանենու մոտ, շվերի վարակը տեղի է ունենում հիմնականում աշնանը, երբ հոկտեմբերի վերջին, նոյեմբերի սկզբներին անձրևային, հատկապես մառախլապատ եղանակ է: Աշնանը արդեն կազմակերպված բողբոջները վարակվում են, ապա նոյեմբերի վերջին, դեկտեմբերի սկզբներին, հատկապես տաք տարիներին, բողբոջների շուրջը հյուսվածքները մահանում են, առաջացնելով բավականին մեծ, նկատելի բծեր, որոնք երբեմն ընդ•րկում են շվի կեսից ավելին: Ուժեղ վարակի առկայության դեպքում, մանավանդ, երբ աշնանը բուժումները, սրսկումեր չեն կատարվում, արդեն դեկտեմբեր ամսին վարակը կարող է օղակաձ և ընդ•րկել շիվը և չորացնել այն: Այդպիսի շվերի չորացումը, •արնանը հաճախակի վերա•րում են ցրտահարությանը: ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ: Աշնանը, տերևաթափից առաջ կտրել և այ•ուց դուրս այրել վարակված շվերն ու ճյուղերը: Ամեն կերպ բարձրացնել ծառերի դիմացկունությունը, ժամանակին և ճիշտ պարարտացնել: Վաղ գարնանը ծառերի բները և կմախքային ճյուղերը սպիտակեցնել կրակաթի 20 % -ոց լուծույթով: Քիմիական պայքարը հիմնականում կատարվում է պղինձ պարունակող պատրաստուկներով, սակայն կորիզավորները /հատկապես դեղձենին/ շատ զ•այուն են պղինձ պարունակող պատրաստուկների նկատմամբ: Այս առումով վե•ետացիայի ընթացքում, ներառյալ սեպտեմբեր ամիսը, նպատակահարմար չէ այդպիսի պատրաստուկների կիրառումը: Մեր հեազոտություններով ու դիտումներով պարզվել է, որ պղինձ պարունակող պատրաստուկները /բորդոյան հեղուկ, պղնձարջասպ, պղնձի օքսիքլորիդ,կուպրոկսատ/ նպատակահարմար է օգտագործել աշնանը, որն ավելի արդյունավետ է գարնանը բողբոջների ուռչման փուլում: Պարզվել է նաև որ պղինձ պարունակող պատրաստուկների արդյունավետությունը մեծապես կախված է ժամկետի ճիշտ ընտրությունից` առավել արդյունավետ է, երբ սրսկումները կատարվում են հոկտեմբերի 20-ից նոյեմբերի կեսերը, եթե մինչև նոյեմբերի կեսը անձրևներ չեն եղել, տաք, չոր եղանակ է: Անձրևներից, հատկապես մառախլապատ օրերից հետո կատարված սրսկումներն ավելի քիչ արդյունավետ են, քանի որ շվերն արդեն վարակված են լինում: Այսինքն, եթե մինչև սրսկումները տաք, չոր եղանակ է` վերոհիշյալ պատրաստուկներն ապահովում են բարձր արդյունավետություն: Աշնանային կամ գարնանային սրսկումները կատարել հետևյալ պատրաստուկներից մեկով. բորդոյան հեղուկ 3%, պղնձարջասպ 0.5%, պղնձի օքսիքլորիդ 0.3-0.4%, կուպրոկսատ 0.5%: Պարզվել է, որ վեգետացիայի ընթացքում ծաղկումից 10-12 օր հետո, շատ արդյունավետ է սրսկումները տոպազի, սկորի 0.05%, դելանի 0.5% լուծույթներով, հաջորդ սրսկումները` 2 շաբաթ անց:   5. ԴԵՂՁԵՆՈՒ ՏԵՐԵՎՆԵՐԻ ԳԱՆԳՐՈՏՈՒԹՅՈՒՆ Հիվանդության հարուցիչը սունկ է (Taphrina defomans): Վաղ •արնանը վարակվում են տերևները, միամյա շվերը, որոնք հիպերտրոֆիայի են ենթարկվում: Տերևները հաստանում, մսալի են դառնում, չափերով շատ ավելի խոշոր են առողջ տերևներից, միտեսակ ալիքավոր, գանգուր, կարմրագորշավարդագույն: Հետագայում տերևները •որշանում, թափվում են, ըստ որի շվի մերկացումը, տերևների թափվելը, սկսվում է վարակված շվի հիմքի մասից, որի պատճառով ել շիվն ստանում է վրձնի տեսք: Շիվը ձևափոծվում, շռմռվում է, դրանց մեծ մասը մահանում է, մյուսները մահանում են առաջին իսկ ցրտերի ժամանակ: Վաղաժամկետտերևաթափաի պատճառով ծառը խիստ թուլանում է , վատ ձմեռում, 2-3 տարի ժամանկին ու ճիշտ պայքար չտանելու դեպքում, այգին կարող է ամբողջովին չորանալ: Հիվանդության հիմնական սկզբնաղբյուրըբողբոջների թեփուկների արանքում, կեղևի ճեղքերում ձմեռած հիվանդության հարուցիչ սնկի սպորներն են (ասկոսպորներ), չի բացառվում նաև վարակի պահպանումը շվերի մեջ սնկամարմնի ձևով: ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ: Երբ գարնանը դեղձենին արդեն վարակվել է •ան•րոտությամբ, արդյունավետ պայքարը հիվանդության դեմ•ործնականում անհնար է: Նախ վե•ետացիայի ընթացքումպղինձ պարունակող պատրաստուկների կիրառումը ցանկալի չէ, մյուս կողմից էլ պարզ է, որ վարակված, գորշացած տերևները, ծռմռված շիվերը չեն վերական•նվելու, բուժվելու: Այս առումով էլ գանգրոտության դեմ հիմնական պայքարը հարկ է տանել դեղձենու հան•ստի փուլում: Բավականին արդյունավետ են աշնանային (հոկտեմբերի 20-30-ը) կամ գարնանային` մինչև բողբոջների ուռչելը բորդոյան հեղուկի 3%-անոց կամ պղնձարջասպի 0.5%, պղնձի օքսիքլորիդի 0.3-0.4% լուծույթներով սրսկումները: Գարնանը սրսկում կարելի է կատարել նաև կուպրոքսատի 0.5% լուծույթով: Մեր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ առավել արդյունավետ է աշնանը սրսկել բորդոյան հեղուկի 3%-անոց, իսկ գարնանը նույն այգին սրսկել կուպրոքսատի 0.5% լուծույթով: Վեգետացիայի ընթացքում արդյունավետ է (նվազում է հիվանդության հարուցիչի ձմեռող պաշարը) դելանի 0.5%, սկորի 0.05% լուծույթներով սրսկումները:   1. ԴԵՂՁԵՆՈՒ ԱԼՐԱՑՈՂ   Հիվանդության հարուցիչը սունկ է /Sphaeretheca pannsa Lev, var. persicae, Woronich/: Վարակվում են տերևները, շվերը, պտուղները: Վարակված օր•անների վրա առաջանում է սպիտակ, թաղիքանման փառ: Հիվանդ շվի աճը հետ է մնում, շիվը ծռմռվում է, ծայրի վերին մասը չորանում է: Վարակված տերևները վաղաժամկետ թափվում են: Վարակվում են միայն երիտասարդ տերևները, նույն շիվի վրա, հիմքի մասում, ավելի հին տերևները չեն վարակվում: Առավել մեծ ու զգալի է վնասը, երբ վարակվում են պտուղները, դրանք կորցնում են համային հատկանիշները, վարակընկալ են դառնում պտղափտման նկատմամբ: Երիտասարդ պտուղները ալրացողով ուժեղ վարակվելու դեպքում, հատկապես երբ վարակը տեղի է ունենում վաղ փուլում, մեծամասամբ թափվում են: Երբեմն պտուղները այնքան ուժեղ են վարակվում , որ դրանց մակերեսի կեսից ավելին պատվում է սպիտակ թաղիքանման փառով, այդպիսի պտուղները կորցնում են իրենց ապրանքային տեսքը: Հիվանդության հարուցիչ սունկը հիմնականում ձմեռում է վարակված երիտասարդ շվերում: Խիստ ձմռան ընթացքում, երբ ջերմաստիճանը իջնում է -20-250 C և ավելի ցածր, այդ վարակված շիվը ցրտահարվում է և հիվանդությունը այդ ճանապարհով չի կարող փոխանցվել: Հիվանդության զարգացմանը, տարեցտարի փոխանցմանը, նպաստում է համեմատաբար մեղմ ձմեռը: Գարնանը տերևները, բացվելուն պես, արդեն վարակված են լինում: Ալրացողով հատկապես ուժեղ են վարակվումերիտասարդ, լավ աճող ծառերը: Հիվանդության զարգացմանը նպաստում է միակողմանի ազոտական պարարտացումը, ոռոգման, ջրման ուշացումը:   ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ: Վաղ գարնանը հարկ է կտրել, հեռացնել այգուց վարակը /վարակված շիվեր, բուսական մնացորդներ/: Քիմիական պայքարը պետք է սկսել շատ վաղ, արդյունավետ է առաջին սրսկումը կատարել բողբոջների ուռչման փուլում, կոլոիդ ծծումբի 0.8-1.0%-ով: Երկրորդ սրսկումը ծաղկաթափից 2 շաբաթ անց: Շատ արդյունավետ է երկրորդ և հետա•ա սրսկումները կատարել բայլետոնի, տոպազի 0.5-1.0կ• կամ լիտր հեկտարին, ռուբի•անի 0.6-0.8լ/հա նորմայով սրսկումները 14-16 օր ընդմիջումներով: Լավ կլինի օ•տա•ործել վերը նշված պատրաստուկները փոխնեփոխ և անպայման օրվա հով ժամերին, օրվա այն ժամանակ, երբ տվյալ տարածքում քամիներ չկան: Ընդհանուր առմամբ հարկ է լինում կատարել 3-5 սրսկում: Պետք է կատարել ճիշտ պարարտացում, կարգավորել այգու ոռոգման ռեժիմը:   7. ՍԱԼՈՐԵՆՈՒ ՏԵՐԵՎՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԲԾԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՊՈԼԻՍՏԻԳՄՈԶ Հարուցիճը սունկ է /Polystygma rubrum/: Հիվանդության վարակն արտահայտվում է տերևների վրա, սկզբում դեղնավուն և բաց կարմրավուն, ապա դեղնակարմրավուն բծերի ձևով: Տերևները վերևի մակերեսի կողմից մի փոքր փքված, ուռած, հակառակ երեսից մի փոքր ներս ընկած բծերի ձևով: Երբեմն տերևները այնքան ուժեղ են վարակվում, որ վաղաժամկետ թափվում են, բերքը խիստ ընկնում է, ծառերը դառնում են խիստ զ•այուն ձմռան ցրտի նկատմամբ: Հիվանդության համար նպաստավոր տարիներին, կարող է վարակվել նաև պտուղը, որի վրա առաջացած բծերը շատ նման են տերևի բծերին, սակայն իրենց չափերով ավելի մեծ են: Չնայած հիվանդությունը կոչվում է սալորենու տերևների կարմիր այրվածք, այս հիվանդությամբ հանրապետությունում վարակվում է նաև /: 8. ՍԱԼՈՐԵՆՈՒ ԳՐՊԱՆԻԿՆԵՐ Հարուցիչը սունկ է է /Taphrina pruni/ : Վարակվում են պտուղները, որոնք պարկանման տգեղ տեսք ունեն: Ամռան կեսերին պտուղները բավականին մեծանում են իրենց չափերով, մոտ 2-3 անգամ խոշոր են առողջ պտուղներից, ձ•ված են, մի տեսակ տափակ, պարկանման տեսք ունեն, կորիզը բացակայում է, պտղի մակերեսը պատվում է մոխրավուն կամ կեղտասպիտակավուն, մոմանման փառով, մի տեսակ տհաճ հոտ է գալիս: Հետագայում վարակված պտուղները թափվում են: Պտղից անջատված, պոկված սպորները նույն տարում կարող են կրկին վարակ առաջացնել:: Վարակը պահպանվում է պտուղներում, ճյուղերի կեղևի ճաքերում, ծառի սաղարթում, բողբոջների թեփուկների արանքում: Գարնանը ծաղիկները վարակվում են, առաջանում են ,,գրպանիկներ,,: Հիվանդության առաջին նշանները վարակընկալ սպորների մոտ նկատելի է ծաղկումից արդեն 12-15 օր հետո, համեմատաբար դիմացկուն սորտերի մոտ` 30-35 օր:     Հիվանդության զարգացման համար նպաստավոր են ծաղկման ժամանակ օդի հարաբերական բարձր խոնավությունը և բավարար` 15-20 աստիճան C ջերմությունը: Սովորաբար ուշ ծաղկող սորտերը ավելի շուտ են վարակվում: ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ: Սալորենու հիվանդությունների, տերևների կարմիր բծավորության և գրպանիկների դեմ շատ արդյունավետ են սանիտարահի•իենիկ միջոցառումները, թափված տերևների, պտուղների լրիվ հավաքելը, այ•ուց հանելն ու ոչնչացնելը: Աշնանը` տերևաթափից հետո, կամ գարնանը` կանաչ կոնի փուլում բորդոյան հեղուկի 3 տոկոս սրսկումը, գարնանը` ծաղկաթերթերի թափվելուց անմիջապես հետո և դրանից 15-20 օր անց կատարել երկրորդ և երրորդ սրսկումները բորդոյան հեղուկի 1 տոկոս կամ կուպրոքսատի 0.5 տոկոսանոց լուծույթներով: Ժամանակին և ճիշտ պայքար տանել վնասատուների, ծակոտկեն բծավորության դեմ: Կարևոր է նաև դիմացկուն սորտերի մշակումը:



To top