< ԱՌՈՂՋ ՍՆՈՒՆԴ, ԱՌՈՂՋ ՍԵՐՈՒՆԴ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱ
09.06.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՁՄԵՐՈՒԿԻ ԵՎ ՍԵԽԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՎՆԱՍԱՏՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԴՐԱՆՑ ԴԵՄ

Հարկ ենք համարում նշել, որ ձմերուկը և սեխը բավականին նուրբ մշակաբույսեր են և ուշացված ցանքեր կատարելու դեպքում հետագա մշակության ու խնամքի աշխատանքների ընթացքում հնարավոր են խնդիրների առաջացում, մասնավորապես դրանց պտղակալումը կհամնընկնի հացաբույսերի հունձի հետ, որի ժամանակ հնձված դաշտերից ոստայնատիզը, տրիպսները, լվիճները, ականող ճանճը մեծ չափերով տեղափոխվում են բուստանային մշակաբույսերի վրա, առանձնապես ակտիվ են սկսում աշխատել բակտերիալ հիվանդությունները:   Բոստանային մշակաբույսերի գլխավոր վնասատուները և հիվանդությունները ու դրանց դեմ պայքարի միջոցառուները   Վնասատուները Սեխի ճանճ Պայքարի միջոցառումներ` Սեխի ճանճի դեմ առաջին սրսկումը կատարել սեխի իգական ծաղիկների զանգվածային ծաղկման փուլում ցիմբուշի, արիվոյի կամ դեցիսի 0.05% (5 մլ 10ջրին) էմուլսիայով, երկրորդ սրսկումը՝ նույն պատրաստուկներով 7-10 օր առաջին սրսկումից հետո: Հողաբնակ վնասատուներ` հողաբնակ արջուկ, լարաթրթուրներ Պայքար` Կիրառել հատիկավորված բազուդին 10-25կգ/հա նորմայով /1մ2-ուն 1-2.5գ/ հողին շաղ տալու եղանակով Բոստանային կամ բամբակենու լվիճ Պայքարի միջոցառումներ 1. Դաշտը և նրա շրջապատը մաքուր պահել մոլախոտերից: 2. Լվիճի դեմ պայքարի նպատակով կիրառել Բուլդոկ 0.5լ/հա կամ Տալստար 0.5լ/հա կամ Ակտարա 0.2 կգ/հա, կամ կոնֆիդոր կամ կալիպսո 0.3լ/հա կամ ակտելլիկ 1.5լ/հա պատրաստուկներից որևէ մեկով: Սովորական ոստայնատիզ Պայքարի միջոցառումները 1. Ոստայնատզի դեմ պայքարի նպատակով կիրառել պեգաս (1.6 լ/հա) կամ տալստար (0.6լ/հա) կամ վերտիմեկ (1 լ/հա) պատրաստուկներից որևէ մեկը: 7-10օր հետո միջոցառումը կրկնել: Ծխախոտի տրիպս Պայքարի միջոցառումներ Տրիպսի դեմ պայքարի նպատակով օգտագործել ցիմբուշ (0.5լ/հա) կամ տալստար (0.6լ/հա) կամ պեգաս (1.6լ/հա) կամ արրիվո (0.5լ/հա) կամ կոնֆիդոր (0.5լ/հա) պատրաստուկներից որևէ մեկը: Ականող ճանճեր Պայքարի միջոցառումներ - Ականող ճանճերի դեմ արդյունավետ է արրիվո 0.5լ/հա կամ ակտելլիկ 1.5լ/հա կամ վերտիմեկ 0.5լ/հա պատրաստուկներից որևէ մեկի կիրառումը: Պայքարը տանել սկսած բույսերի վաղ շրջանից:   Հիվանդությունները Մեծ վնաս են պատճառում կեղծ, իսկական ալրացողները և բակտերիոզը; 1.Կեղծ ալրացողի դեմ Հիվանդության արտաքին նշանները երևալուն պես և դրանից 10-14 օր հետո մշակաբույսերը սրսկել ռիդոմիլ գոլդ ՄՑ 68 – 2.5 կգ/հա- նորմայով: Մշակումների առավել քանակությունը՝ 3 անգամ: Սպասման ժամկետը՝ 20 օր: Անտրակոլ- 2 կգ/հա` սնկային հիվանդությունների դեմ, ունի երկարատև ազդեցություն: Բարձր արդյունավետություն ունի հատկապես կեղծ ալրացողի դեմ կանխարգելիչ մշակումների, ինչպես նաև հիվանդության դեմ պայքարի ժամանակ: Օքսիխոմ- 2 կգ/հա, մշակումների թիվը՝ 2, սպասման ժամկետը՝10-14 օր: 2. Իսկական ալրացողի դեմ Իսկական ալրացողի դեմ արդյունավետ են 1% կոլլոիդ ծծումբով սրսկումները 10-15 օր ընդմիջումներով: Բայլետոնի 0.05%-0.1 %: Կրկնակի օգտագործումը կախված է հիվանդության բռնկումից, ըստ որի օգտագործել 10-12 օր ընդմիջումներով: Մշակումների թիվը՝ 2: Տոպազի 0.125-0.15 լ/հա: Բարձր արդյունավետություն է ցուցաբերում իսկական ալրացողի սկզբնական վարակի ոչնչացման համար: Անձրևի ժամանակ թույնի լվացման ռիսկը կրճատվում է: Մշակումների առավելագույն քանակը 2 անգամ: 3. Սեխի բակտերիոզի դեմ Առաջին նշանները երևալուն պես այնուհետև 10 օր հետո կատարել սրսկումներ կուպրօքսատով՝ 3-5 լ/հա կամ պղնձի քլորօքսիդով 3-4կգ/հա ծախսի նորմայով:



To top