<  Հունիս ամսին գյուղ մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի միջոցառումներ
04.06.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԱՌՈՂՋ ՍՆՈՒՆԴ, ԱՌՈՂՋ ՍԵՐՈՒՆԴ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱ

Սա Սիմոն Ջամալյանի համար ոչ միայն նշանաբան է, այլև` նպատակ: Նա ապրում է Արմավիրի մարզի Գրիբոյեդով համայնքում: Մարզում ոչ միայն հաջողակ և գրագետ գյուղատնտեսի, այլև որակյալ սածիլներ արտադրողի համբավ ունի: Սիմոն Ջավալյանն ամեն ինչ անում է` մաքուր, թունաքիմիկատների չափավոր օգտագործմամբ բանջարեղեն արտադրելու համար: Մշակում է նաև բրյուսելյան կաղամբի, բրոկոլիի, նեխուրի արմատային և կոթունային տեսակներ և ռեհանի նոր սորտեր: Վերը նշված բանջարեղեններն ոչ միայն համեղ են, այլև շատ օ•տակար ու արժեքավոր դեղաբույսերի համբավ ունեն: <<Այսօր առողջ և որակյալ բերք ստանալու համար բավականին մեծ արգելքներ կան` սերմերից սկսած, պարարտանյութերից ու թունաքիմիկատներից վերջացրած>>- ասում է նա: ՙՈչ միայն սերմի որակն է կարևոր, այլև` հետա•այում ա•րոտեխնիկական մշակության ճիշտ կիրառումը՚: Ձեռք բերածով և եղած գիտելիքներով բավարարվելը սխալ համարելով Ս. Ջամալյանը նշում է, որ ամեն տարի մասնակցում է գյուղատնտեսության մեջ կիրառվող նոր տեխնոլոգիաների վերաբերյալ տարբեր սեմինարների և ԱԳՐՈԷՔՍՊՈ ցուցահանդեսների, որտեղ ցուցադրվող բարձր բերքատու սերմերը նախապես փորձարկում է, այնուհետև վաճառում ցանկացողներին: Որպես ապացույց` նշում է, որ կան սորտեր, որ փորձարկել է տասը տարի առաջ, և մինչև հիմա տեղացի ֆերմերների մոտ մեծ պահանջարկ ունեն: Բայց նաև եղել են սորտեր, որոնց մշակությունը սպասված արդյունքը չի տվել, նման ընկերությունների հետ աշխատում է համագործակցությունը չշարունակել: Այս տարի փորձարկվում է վարունգի 3 և լոլիկի 4 սորտերի սերմեր` ջերմոցային և բաց րունտի պայմաններում աճեցնելու համար: Ամեն տարի սերմաբուծության մեջ նորություններ են լինում, բայց մինչև չփորձարկվի, երբեք սածիլները չի վաճառվում սպառողին: Ոչ միայն բարձրորակ սերմերն են առաջնային, այլև թունաքիմիկատների ժամանակին ու ճիշտ կիրառումը: Ֆերմերը կարծում է, որ առաջնային և կարևոր խնդիր է հողա•ործի համար գրագետ և բանիմաց լինելը: Գիտելիքների պակասը շատ է խան•արում ֆերմերներին: <<Տարբեր դեղամիջոցներ կան, պետք է ճիշտ ընտրություն կատարել, ա•րոտեխնիկական ճիշտ մշակության դեպքում ծախսը քիչ կլինի, օգուտը`շատ>>: Նա նաև չի զլանում համա•յուղացիներին անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել` բանջարանոցային մշակաբույսերի համար ճիշտ սերմեր և թունաքիմիկատներ ընտրելու համար: Ֆերմերների վստահությունն է, որ ցանկություն կա ավելացնել սածիլների արտադրության համար նոր տարածքները: Այժմ Ջամալյանների ֆերմերային տնտեսությունում մշակվում են 1,5 հա տարածքի վրա առվույտ, 1 հա տարածքի վրա սերմնարտադրության համար` ռեհան, իսկ ջերմոցային տնտեսություն, մշակում է լոլիկի, վարունgի և տաքդեղի նոր սորտեր: Գյուղատնտեսության ոլորտում իր հաջողության գաղտնիքը ոչ միայն աշխատասիրությունն է համարում, այլև եղանակային պայմաններին հարմար ճիշտ մշակաբույսեր ընտրելը: <<Ես տարեկան 3-4 բերք եմ ստանում` առանց ջեռուցման: Ընտրում եմ ձմռանը այնպիսի սորտեր, որոնք պահանջարկ ունեն և ցրտադիմացկուն են: Ձմռանը աճեցնում եմ կանաչեղեն, ամսաբողկ, որոնք ջեռուցման կարիք այդքան էլ չունեն>>: Ըստ ֆերմերի` այսօր ազգին պետք է առողջ սնունդ, առողջ սերունդ և մրցունակ միջազգային շուկա: Իսկ այդ ամենն ունենալու համար միայն աշխատասեր լինելը քիչ է, անհրաժեշտ է նաև կրթված և տեղեկացված լինելը: Սիմոն Ջամալյանը նշում է, որ համագործակցում է նաև Արմավիրի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի հետ: Նրա տնտեսությունը ԳԱՄԿ-ի փորձացուցադրական տնտեսություններից լավա•ույններից մեկն է համարվում: Կենտրոնի հետ համատեղ նոր տեխնոլոգիաներով լոլիկի տեղական 6 սորտեր են փորձարկել բացօթյա պայմաններում` 1000 մետրից ստանալով 18 տոննա բերք: Նրա տնտեսությունում փորձարկված և բարձր արդյունքներ ապահոված մշակաբույսերի սերմերն ու սածիլները, ԳԱՄԿ-ի աջակցությամբ, տարածվում և ներդրվում են տասնյակ գյուղացիական տնտեսություններում: 2006 թվականին <<Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի>> միջոցներով կառուցվել է ջերմատուն՝ լոլիկի և վարունգի տարբեր սորտերի սածիլներ մշակելու համար: Ջերմոցը, գործունեության ընթացքում, համարվել է հանրապետությունում լավագույն կենտրոն, որտեղ անցկացվել են բազմաթիվ սեմինարներ և դասընթացներ:



To top