< ՀՆԴԱՎՈՐ ՊՏՂԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐՆ, ՊԱՅՔԱՐԸ ԴՐԱՆՑ ԴԵՄ
02.06.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Հունիս ամսին գյուղ մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի միջոցառումներ

Խաղող 1. Ծաղկումից անմիջապես հետո վազերը սրսկել Անտրակոլի 0.25%-ոց /10լ ջրին 25գ/ և Բայլետոնի 0.03%-ոց /10լ ջրին 3գ/ համատեղ լուծույթով միլդիուի և օիդիումի դեմ: 2. Հունիսի վերջին վազերը սրսկել միլդիուի, օիդիում և ողկուզակերի երկրորդ սերնդի թրթուռների դեմ` օգտագործելով Դեցիսի 0.06% /10լ ջրին 6մլ/, կամ Կարատեի 0.06% /10լ ջրին 6մլ/, Բայլետոնի 0.03% /10լ ջրին 3գ/ կամ Տոպազի 0.03% /10լ ջրին 3մլ/ և Ֆունգուրանի 0.25% /10լ ջրին 25գ/ կամ Պղնձի քլորօքսիդի 0.5% /10լ ջրին 50գ/ համատեղ լուծույթով: Ծիրանենի Բերքահավաքից 20-25 օր առաջ պտղացեցի թրթուռների դեմ սրսկել Կոնֆիդորի 0.03-0.04% /10լ ջրին 3-4մլ/ լուծույթով: Խոնավ եղանակային պայմանների դեպքում ծակոտկեն բծավորության դեմ պայքարել Կոնֆիդորի 0.03-0.04% /10լ ջրին 3-4մլ/ և Տոպազի 0.04 % /10լ ջրին 4մլ/ համատեղ լուծույթով: Բալենի, սալորենի, դեղձենի, Լվիճների դեմ օգտագործել Կոնֆիդորի 0.03-0.04% /10լ ջրին 3-4մլ/, իսկ դեղձենու գանգրոտության դեմ` Դելանի 0.07% /10լ ջրին 7գ/ լուծույթով: Տանձենի, խնձորենի, սերկեֆիլենի, ընկուզենի 1-ին տասնօրյակում ծառերը սրսկել Դեցիսի կամ Կարատեի 0.06% /10լ ջրին 6մլ/ լուծույթով խնձորենու պտղակերի դեմ` համատեղելով Բայլետոնի կամ Տոպազի 0.04% /10լ ջրին 4մլ/ լուծույթով իսկական ալրացողի դեմ: 15օր հետո նույն պրեպարատների նույն չափաբաժիններով կրկնել պտղակերի 2-րդ սերնդի թրթուռների դեմ: Պոմիդոր, վարունգ Ջերմատներում վեգետացիայի ընթացքում բակտերիոզ և կեղծ ալրացողային հիվանդությունների դեմ օգտագործել պղինձ պարունակող պրեպարատներ` Պղնձի քլորօքսիդ 0.6%-ոց /10լ ջրին 60գ/ լուծույթ կամ Կուպրօքսատի 0.5 %-ոց /10լ ջրին 50գ/ լուծույթ: Իսկական ալրացողային հիվանդության դեմ օգտագործել Տոպազի 0.05%-ոց /10լ ջրին 5մլ/ լուծույթով: Վնասատուների դեմ օգտագործել Կոնֆիդորի 0.07%-ոց /10լ ջրին 7մլ/ լուծույթ:



To top