< Առողջ սննդի 24 տարբերակ
27.05.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՀՆԴԱՎՈՐ ՊՏՂԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐՆ, ՊԱՅՔԱՐԸ ԴՐԱՆՑ ԴԵՄ

Խնձորենին չափազանց արժեքավոր ծառատեսակ է, որի պտուղները շնորհիվ իրենց որակական և համային բարձր հատկանիշների, լայնորեն օգտագործվում է ազգաբնակչության կողմից: Սակայն խնձորենու բարձր և որակյալ բերքի ստացմանը խանգարում են մի շարք գործոններ, որոնցից խիստ վտանգավոր են վնասատուները: Խնձորենուն վնասում են բազմաթիվ վնասատուներ /տերևակեր, ծաղկակեր, պտղակեր և այլն/: Գյուղատնտեսական ցանկացած մշակաբույսի, այդ թվում խնձորենու վնասատուների դեմ արդյունավետ պայքարի միջոցառումներ մշակելու համար անհրաժեշտ է ճանաչել դրանց: ԽՆՁՈՐԵՆՈՒ ԿԱՆԱՉ ԼՎԻՃ/ Aphis pomi deg/. Տարածված է ամենուրեք, որտեղ աճում է խնձորենին: Վնասատուն ձմեռում է ձվի փուլում հնդավոր մշակաբույսերի /խնձորենի, տանձենի, սերկևիլենի/ միամյա շիվերի վրա, բողբոջների հիմքում: Ձվերը սև գույնի են և անզեն աչքով լավ նկատելի: Տերևաբողբոջների բացվելու շրջանում ձվերից դուրս են գալիս սերնդահիմնադիրները, որոնք բացվող բողբոջների մեջ են անցնում, իսկ այնտեղից` նոր առաջացած տերևների վրա և տակի կողմից ծծում են նրանց բջջահյութը: Սկսած երկրորդ սերնդից, հանդես են գալիս թևավոր սերնդահիմնադիրները, որոնք թռչում են նույն կամ այլ ծառերի վրա և առաջացնում փոքրիկ գաղութներ, Գլխավորապես ընձյուղների և նոր կազմակերպված տերևների վրա: Վեգետացիայի ընթացքում վնասատուի սնվելու հետևանքով տերևները արագ կուչ են գալիս, իսկ ընձյուղները ծռմռվում են և կտրուկ դանդաղում է նրանց աճը: Պայքար չկազմակերպելու դեպքում վերջիններս կարող են չորանալ: Աշնանը հանդես են գալիս սեռակիրները, որոնք ծնում են արուներ և էգեր: Բեղմնավորվելուց հետո էգերը ձվադրում են մեկ տարեկան ճյուղերի ծայրերին: ՊԱՅՔԱՐԸ: Ակտարա /0.15-0.3կգ/հա/, Արիվո /1,0-1,5լ/հա/, Զոլոն /2.0-4.0լ/հա/, Կալիպսո /0.2-0.25լ/հա/, Կոնֆիդոր /0.15-0.2լ/հա/: ԽՆՁՈՐԵՆՈՒ ՊՏՂԱԿԵՐ/Carpocapsa pomonella L./ Տարածված է ամենուրեք և բացի խնձորենուց, վնասում է նաև մի շարք այլ պտղատեսակների: Ձմեռում է վնասատուի հասուն թրթուրը մետաքսյա ամուր բոժոժներում, ծառերի կեղևի տակ կամ ճեղքերում և մասամբ հողում: Գարնանը հարսնյակավորվում է, որից դուրս եկած է•երը հիմնականում 4-6 օր անց ձվադրում են մեկական` տերևների, պտուղների և ընձյուղների վրա: Մեկ էգը դնում է մինչև 250 ձու /հիմնականում 60-120 ձու/: Ձվից դուրս եկած թրթուրը կրծելով` պտղի վրա փոսիկ է առաջացնում, խորանում նրա մեջ, փակում է մուտքի անցքը ոստայնով պատված կրծոնների կույտով և անցք է բացում մինչև սերմնախորշը, որտեղ շարունակում է սնվել սերմերով: Մեկ պտղից թրթուրը հետագայում անցնում է երկրորդ, երբեմն էլ երրորդ պտղի մեջ: Սնումը ավարտելուց հետո թրթուրը դուրս է գալիս պտղից, մտնում է կեղևի տակ, կամ նրա ճեղքերում և բոժոժ հյուսում: Այն շրջաններում, որտեղ վնասատուն մեկ սերունդ է տալիս, թրթուրները բոժոժի մեջ են մնում մինչև գարուն, իսկ երկու և ավելի սերունդ տվող շրջաններում թրթուրների մի մասը հարսնյակավորվում է, որից թռչում են թիթեռները, իսկ մյուս մասը դիապաուզում է մինչև գարուն: ՊԱՅՔԱՐԸ: Արրիվո /0.5-1.0լ/հա/, Բի-58 նոր /1.0-2.0լ/հա/, Դեցիս /0.5-0.1լ/հա/, Դուրսբան /2լ/հա/, Զոլոն /2.0-4.0լ/հա/, Ինսեգար /0.6կգ/հա/, Կարատե /0.5-1.0լ/հա/, Կալիպսո /0.2-0.25լ/հա/, Սումի ալֆա /0.5-1.0լ/հա/:   Առավել տարածված ու վնասակար հիվանդություններն են` տանձենու և խնձորենու քոսերը, խնձորենու ալրացողը, պտղափտումը, սև քաղցկեղը այլն/:   1. ԽՆՁՈՐԵՆՈՒ ԵՎ ՏԱՆՁԵՆՈՒ ՔՈՍ: Հիմնականում տարածված է նախալեռնային ու լեռնային գոտիներում, սակայն վերջին, հատկապես տեղումնառատ 10-15 տարիներին, նկատվում է նաև Արարատյան հարթավայրում: Հատկապես տանձենու Մալաչա սորտն ե ամեն տարի վարակվում: Քոսերի վնասակարությունն արտահայտվում է ոչ միայն բերքի նվազումով, այլև բերքի որակի զգալի վատացմամբ: Տանձենու և խնձորենու քոսերի հարուցիչները նեղ մասնագիտացված են:Քոսով վարակվում են տերևները, պտուղները, շիվերը /հատկապես տանձենու/, տերևակոթունները, պտղակոթունները, բաժակաթերթերը: Տերևների վրա վարակն արտահայտվում է բծերի ձևով, որոնք սկզբում թույլ են արտահայտվում, թեթև դեղնավուն, մի տեսակ յուղային, ապա կանաչադեղնավուն, հետագայում` թավշանման սև բծերի ձևով, որն ուղեկցվում է սպորակրությամբ: Բծերը խնձորենու մոտ հիմնականում տերևի վերին մակերեսին են, իսկ տանձենու մոտ` հակառակ երեսին: Եթե վարակվում են գարնանը կամ ամոան առաջին կեսին, բծերը սովորաբար լինում են խոշոր` 8-10մմ տրամագծով և ավելի մեծ, իսկ ուշ վարակի դեպքում` 2-3մմ: Ուժեղ վարակված տերևները կարող են ժամանակից շուտ թափվել: Հայտնի են դեպքեր, երբ վարակընկալ սորտերի մոտ արդեն ամռան առաջին կեսին թափվել են տերևների 80%-ը: Պտուղների վրա բծերը կլորավուն են, համարյա սև, խիստ ընդգծված, հաճախ բաց երիզով: Վաղ վարակի դեպքում պտուղները տձևանում են, վարակված մասում առաջանում են ճաքեր. սա հատուկ է հատկապես տանձի պտուղներին: Տերևակոթերի և պտղակոթերի վարակն առաջացնում է վաղաժամ տերևաթափ, չորացում: ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ: Կիրառվում են համալիր միջոցառումներ, որոնք ընդգրկում են ինչպես քիմիական, այնպես էլ ագրոտեխնիկական միջոցառումներ: Ագրոտեխնիկական միջոցառումներից արդյունավետ է վարակված շիվերի, տերևների հեռացումն այգուց, ճիշտ պարարտացումը ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերով, ճիշտ էտն ու ձևավորումը: Ուժեղ վարակված այգիներում արդյունավետ են Բորդոյան հեղուկով կամ դրա փոխարինիչներով սրսկումները: Առաջարկվում է հետևյալ սխեման` ուժեղ վարակված այգիներն աշնանը, տերևաթափից հետո, սրսկել Բորդոյան հեղուկի 3%-անոց կախույթով, իսկ վաղ գարնանը` բողբոջների ուռչման փուլում, խորուսի 0.02% /10լ ջրին` 2մլ/: Հաջորդ սրսկումը կատարվում է վարդա•ույն կոնի փուլում, Սկորով 0.02%, մյուսը` ծաղկաթերթերի թափվելուց անմիջապես հետո Սկոր` 0.02%, և դրանից 14-16 օր հետո` Սկորով կամ Սկորտոպով /սկոր` 0.02%+ Տոպազ 0.04%/ հատկապես խնձորենու այգում: Անհրաժեշտության դեպքում կատարել ևս մեկ սրսկում` Սկորով: Եթե ինչ-ինչ պատճառներով աշնանը Բորդոյան հեղուկով սրսկում չի կատարվել, այն կարելի է իրականացնել վաղ գարնանը` մինչև բողբոջների ուռչելը:   2. ԽՆՁՈՐԵՆՈՒ ԱԼՐԱՑՈՂ: Տարածված է հանրապետության բոլոր մարզերում: Վարակվում են տերևները, շիվերը, ծաղիկները, երբեմն նաև պտուղները: Երիտասարդ, նոր դուրս եկած տերևները պատվում են մոխրասպիտակավուն ալրանման փառով, հետագայում փառը ստանում է գորշավուն երանգ: Վարակված տերևները չեն զարգանում, թեքվում են գլխավոր ջղի ուղղությամբ, ստանում նավակի տեսք: Ուժեղ վարակի դեպքում տերևների մեծ մասը չորանում են, կարծես այրված լինեն և թափվում են: Վարակված շիվերը ևս պատվում են սպիտակավուն կամ կեղտամոխրագույն փառով, աճը կանգ է առնում, հաճախ չորանում են: Վարակված ծաղիկները չորանում են: Պտուղները հազվադեպ են վարակվում: Հիվանդության հարուցիչ սունկը ձմեռում է վարակված բողբոջներում: Գարնանը, տերևային և պտղային վարդակները կարող են վարակվել նաև մինչև ծաղկելը: Ալրացողը վարակում է հիմնականում մեծահասակ ծառերը, սակայն կարող են վարակվել բոլոր տարիքի ծառերը: Հիվանդության զար•ացմանը նպաստում է չոր, տաք եղանակը /հատկապես ամռան առաջին կեսին/, ինչպես նաև ջրի պակասը: ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ: Կիրառել ճիշտ ագրոտեխնիկա, կարգավորել ոռո•ումը, կտրել, հեռացնել վարակված շիվերը: Պայքարի հիմնական եղանակը ծծմբային պատրաստուկների կիրառությունն է: Պտղաբերող այգիներում կատարել առնվազն երեք սրսկում, առաջինը` բողբոջների անջատման փուլում /կանաչ կոնի փուլ/, երկրորդը պսակաթերթերի 70% թափվելուց հետո` 1% Կոլոիդ ծծումբ, երրորդը և անհրաժեշտության դեպքում նաև հաջորդները` 12-15 օր ընդմիջումներով: Ուժեղ վարակվող սորտերի /Ջոնաթան, Սիմիրենկո/ այգիներում երբեմն հարկ է լինում կատարել 6-7 սրսկում: Ավելի արդյունավետ են Բայլետոնի` 700գ/հա /7գ 10լ ջրին/ և Տոպազի` 400մլ /4մլ 10լ ջրին/, նորմայով սրսկումները: Եթե այգին վարակված է նաև քոսով, ապա նպատակահարմար է առաջին սրսկումը կատարել Սկորով, հաջորդ սրսկումները` Բայլետոնով կամ Տոպազով: Վերը նշված բոլոր պատրաստուկները համատեղելի են պտղակերների, լվիճների, տերևակերների և այլ միջատների դեմ կիրառվող թունաքիմիկատների հետ /Ցիմբուշ, Ամրալ, Կարատե, Կալիպսո, Կոնֆիդոր և այլն/:   3. ԽՆՁՈՐԵՆՈՒ ՍԵՎ ՔԱՂՑԿԵՂ: Տարածված է ամենուրեք, հատկապես Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում: Վատ ագրոտեխնիկայի դեպքում լուրջ վտանգ է ներկայացնում խնձորենու և տանձենու համար, կարող է առաջացնել նաև ծառերի մահացում: Հիմնական, առավել տարածված ձևը` բնի և կմախքային ճյուղերի կեղևի վնասվածությունն է: Կարող են վարակվել նաև տերևները, ծաղիկներն ու պտուղները: Խնձորենու բնի կեղևի վրա առաջանում են խիտ, ներս ընկած գորշամանուշակագույն բծեր: Հետագայում բնի վարակված կեղևը մգանում է, ընդունում է մի տեսակ ածխացած տեսք: Մահացած կեղևը չի սևանում, այլ ծածկվում է բազմաթիվ երկայնական ու լայնական ճեղքերով, իսկ հետագայում անջատվում է մանր կտորներով: Տերևների վրա սև քաղցկեղն արտահայտվում է դարչնագույն բծերի ձևով, որոնք սկզբում մանր են /2-4մմ/, կարմրադարչնագույն, այնուհետև ժամանակի ընթացքում մեծանում են /4-6մմ/ և խիստ ընդգծվում: բծի կենտրոնական մասն աստիճանաբար բաց գույն է ստանում, դառնում մոխրագորշավուն: Վարակված տերևները չորանում են և ժամանակից շուտ թափվում: Ուժեղ վարակվածության դեպքում պտուղների հասունանալուց 1.5-2 ամիս առաջ տերևները կարող են թափվել: Պտուղների սև քաղցկեղն առաջացնում է սև փտում, որը սկսվում է ոչ մեծ, մուգ գորշավուն բծի ձևով /մաշկի տակ/, ապա դանդաղորեն մեծանում: հետագայում բծի վրա նկատվում են օղակաձև սև կետիկներ` սնկի պիկնիդիաներ: Լրիվ գորշանալով, պտուղը մգանում, կնճռոտվում է, վերածվելով մումիայի: Ի տարբերություն պտղափտման, սև քաղցկեղի մումիան ինտենսիվ սև է կամ դարչնագույն և հարթ չէ, այլ մի տեսակ թեփուկավոր, անհարթ, ծածկված բազմաթիվ թմբիկներով: ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ: Կիրառել ճիշտ ագրոտեխնիկա, ինչը կբարձրացնի ծառի դիմացկունությունը սև քաղցկեղի նկատմամբ: Նախազգուշական միջոցառումները սկսվում են պատվաստակալի ընտրությունից: Կարևոր նշանակություն ունեն ժամանակին և ճիշտ կատարվող էտն ու ձևավորումը: Բուժական միջոցառումներն անցկացվում են երկու եղանակով`գարնանը, երբ ջերմաստիճանը /+150C/ նպաստավոր է հիվանդության զարգացման համար: 1/ Բուժումը կեղևը մաքրելով. վարակված կեղևը մաքրում են` հեռացնելով նաև 2-3սմ առողջ մասից /նախօրոք ծառի տակ փռել պոլիէթիլենային թաղանթ կամ ստվարաթուղթ, որպեսզի դրա վրա հավաքված կեղևի կտորտանքը այգուց հեռացվի և այրվի/: Վերքը մաքրում են, ապա մշակում մածուկով: Լավ արդյունք է տալիս նաև վերքի մշակումը քսուքով, որը պարունակում է 70% Նիգրոլ և 30% փայտի մոխիր: 2/ Կեղևի վարակազերծում. վերքերը վարակազերծել, մշակել Պղնձարջասպի 1%-անոց կամ Երկաթի սուլֆիդի 3%-անոց լուծույթով: Ծառերի բները սպիտակեցնել Կրակաթի 20%-անոց կախույթով /10լ ջրին 2կգ չհանգած կիր+1 բահ թարմ գոմաղբ կամ կավ/: 4. ՊՏՈՒՂՆԵՐԻ ԲԱԿՏԵՐԻԱԼ ԱՅՐՎԱԾՔ: Հիվանդությունն արտահայտվում է շիվերի, ծաղիկների և պտուղների վրա: Նոր բացված ծաղիկներն ու երիտասարդ շիվերը հանկարծակի թառամում են և սևանում, տերևները նույնպես սևանում են, ոլորվում, սակայն չեն թափվում: Վարակված խակ պտուղները մի տեսակ կնճռոտվում են, սևանում և մնում ծառի վրա: Հիվանդության արտահայտման ձևը շատ նման է կրակով այրվածի: Վարակված ճյուղերի կեղևը հաճախ ծածկվում է բշտիկներով և ճաքճքում: Չորացած հիվանդ կեղևըմի տեսակ բարակում է: Հիվանդ ու առողջ հյուսվածքնրի սահմանը լավ նկատելի է: Սկսվելով վերևի ճյուղերից` հիվանդությունը կեղևով և լուբով տարածվում է դեպի ներքև /չի թափանցում անոթները/: Հիվանդությունը կարող է ընդգրկել ամբողջ ծառն ու առաջացնել դրա չորացում: Հիվանդությունն առավել հաճախակի փոխանցվում է նոր ճյուղերի և ծառերի վրա անձրևի միջոցով: Ընկնելով բույսի վրա` բակտերիան բույսի մեջ է թափանցում վերքերի, վնասվածքների, ճեղքերի և նույնիսկ հերձանցքների միջոցով: Հիվանդության տարածման ործում մեծ է միջատների դերը (լվիճներ, կեղևակերեր, հատկապես` մեղուներ ): Վարակը կարող է փոխանցվել նաև պատվաստման ժամանակ: ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ: Խստիվ պահպանել կարանտինային միջոցառումները: Հիվանդության հայտնաբերման, նույնիսկ կասկածի դեպքում հանել և ոչնչացնել վնասված բույսը:



To top