< ՆՈՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
26.05.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՖԵՐՈՄՈՆԱՅԻՆ ԹԱԿԱՐԴՆԵՐ ԿՏԵՂԱԴՐՎԵՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ

Արմավիրի մարզում մորմնազգի մշակաբույսերի համար մեծ վտանգ են ներկայացնում կարտոֆիլի և լոլիկի ցեցերը: Ցեցերի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու համար գյուղատնտեսության նախարարության կողմից տրամադրված ֆերոմոնային թակարդների շնորհիվ վերջին տարիներին վնասատուների կողմից հասցված վնասները բավականին պակասել են: Անցած տարում ֆերոմոնային թակարդների շնորհիվ մոնիտորինգ անցկացվեց, ըստ ստացված արդյունքների ֆերմերները կարողացան արդյունավետ պայքար իրականացնել և փրկել բերքը: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը օրերս Արմավիրի մարզում էր, որտեղ Արմավիրի ԳԱՄԿ-ի աշխատակիցների հետ անցկացվեց հանդիպում, որի ընթացքում քննարկում կազմակերպվեց կարտոֆիլի և լոլիկի ցեցերի դեմ անցկացվող միջոցառումների մասին: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետª Ա. Այվազյանը, ՙԱնասնաբուժասանիտարիայի, բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն՚ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Ն. Բարսեղյանը: Գառնիկ Պետրոսյանը իր խոսքում նշեց, որ շատ կարևոր է, որ ֆերոմոնային թակարդները բոլոր համայնքներում տեղադրվի և հողօգտագործողները կարողանան սովորել օգտվել ֆերոմոնային թակարդներից՝ ինչպես տեղադրեն և այնուհետև ուսումնասիրության արդյունքներում՝ ժամանակին պայքար իրականացնեն: Փոխնախարարի կողմից ԳԱՄԿ-ի և ՊՈԱԿ-ի մասնագետներին հանձնարարվեց սահմանված ժամկետներում նշված մշակաբույսերի ցանքերում իրականացնել մշտադիտարկումներ և վնասատուի դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման ժամկետների վերաբերյալ իրազեկել հողօգտագործողներին, տրամադրել անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն: Արմավիրի ԳԱՄԿ-ին տրամադրվել են մարզի համայնքներում առկա մորմազգի մշակաբույսերի ցանքատարածություններին համապատասխան քանակության ֆերոմոնային թակարդներ մոնիթորինգի իրականացման համար: Մարզի համայնքներում արդեն ընթացքի մեջ են մորմազգի մշակաբույսերի ցանքերում ֆերոմոնային թակարդների տեղադրումը:



To top