< ԽԱՂՈՂԻ ՎԱԶԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԴՐԱՆՑ ԴԵՄ
26.05.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՆՈՐԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱՑՎԵՑ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

<<Ագրոբիզնես և գյուղի զարգացման կենտրոն>> (CARD) հիմնադրամը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսավորմամբ իրականացվող <<Գործընկերություն` հանուն համայնքների բարգավաճման>> ծրագրի շրջանակում օրերս Նորապատ համայնքում բացեց գյուղատնտեսական սպասարկման կենտրոն, որին ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սեր•ո Կարապետյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ծրագրի իրականացման պատասխանատուներ, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր: Մասնագիտացված կենտրոնը միտված է զարգացնելու Հայաստանում այգեգործության ոլորտը և նպաստելու առաջադեմ տեխնոլոգիաների ու ֆերմերային գործարարության զարգացման փորձի առաջխաղացմանը: Կենտրոնը տեղի գյուղատնտեսներին տրամադրելու է ծառայությունների ամբողջական փաթեթներ, կապեր է ստեղծելու միջազգային կազմակերպությունների հետ, որոնք տրամադրում են գյուղատնտեսական պարագաներ, սարքավորումներ և տեղեկատվություն այգեգործության կառավարման զարգացման նոր տեխնոլոգիաների մասին: Ողջունելով ներկաներին` ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն երկրներին և դոնոր կազմակերպություններին, որոնք աջակցել են Հայաստանում գյուղատնտեսական ծրագրերի իրականացմանը: Կարևորելով գյուղատնտեսական սպասարկման կենտրոնի նշանակությունը և այն համարելով պետություն-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակ ` նախարարը հույս հայտնեց, որ նորաբաց կենտրոնը կծառայի իր նպատակին` դառնալով լավագույն գործընկեր գյուղացիական տնտեսությունների համար: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին` ասելով, որ ԱՄՆ կառավարությունը Հայաստանում կարևորում է գյուղատնտեսության ոլորտը, որում ներգրավված մարդիկ, ըստ նրա, տարածաշրջանում առավել արդյունավետ տնտեսվարողներից են: Դեսպանի խոսքով` գյուղական համայնքներում աճի և զարգացման մեծ պոտենցիալ կա և նմանատիպ մասնագիտացված կենտրոնները կնպաստեն դրա զարգացմանը: Այնուհետև ներկաները շրջեցին նորաբաց կենտրոնում, ծանոթացան ստեղծված պայմաններին և առաջարկվող ծառայություններին:



To top