< Օկնոգինա հայկական թիթեռների կենսակերպը և դրա դեմ պայքարի առաջարկվող մեթոդները
26.05.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ԽԱՂՈՂԻ ՎԱԶԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԴՐԱՆՑ ԴԵՄ

Խաղողի վազի տարածված և տնտեսական մեծ վնաս հասցնող հիվանդություններից են միլդյուն, օիդիումը, անտրակնոզը, մոխրագույն փտումը, որոնց դեմ ժամանակին ու ճիշտ պայքար չտանելու դեպքում զգալիորեն նվազում է բերքը, ընկնում է որակը: 1. ՄԻԼԻԴՅՈՒ ԿԱՄ ԿԵՂԾ ԱԼՐԱՑՈՂ Արարատյան հարթավայրում միլդյուն հայտնի է ՙչոռ՚, հյուսիս-արևելքում` ՙկարմրուկ՚, այլ շրջաններում նաև ՙխորշուկ՚ անուններով: Հիվանդության զարգացումը պայմանավորված է եղանակային պայմաններով և հաճախ սկսվում է արդեն մայիսի սկզբներին: Վարակվում են վազի կանաչ օրգանները: Տերևների վրա ի հայտ են գալիս դեղնավուն, կլոր բծեր, խոնավ եղանակին տերևի հակառակ մակերեսին, բծերին համապատասխան տեղերում առաջանում է ալրանման /սպիտակավուն/ փառ` սնկի սպորակրությունն է: Հետագայում տերևի վրայի բծերը ստանում են կարմրագորշավուն երանգ` այրվածքի նման: Վաղ վարակված ծաղկափթթությունները, պտուղները գորշանում են, չորանում: Հիվանդության զարգացմանը հատկապես նպաստում են օդի բարձր հարաբերական խոնավությունը, տևական անձրևները: Պայքարի միջոցառումները: Միլդյուի և խաղողի վազի մյուս հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է վաղ գարնանը հեռացնել վարակված տերևներն ու շվերը, ժամանակին կատարել շվատում, բճատում, չոր և կանաչ կապ, համալիր պարարտացում: Քիմիական պայքարի առումով, առավել արդյունավետ է ֆունգիցիդներով նախազգուշական սրսկումները, միլդյուի դեմ առաջին սրսկումը հարկ է կատարել, երբ օդի միջին ջերմաստիճանը 10-120C է, տևական անձրևներից հետո: Սրսկման ժամկետն ընտրելիս ճիշտ կլինի առաջնորդվել, կողմնորոշվել վազի զարգացման փուլերով: Այսպես, առաջին սրսկումը պետք է կատարել, երբ առաջացել են 3-5 իսկական տերևներ, երկրորդը` ծաղկումից առաջ, երրորդը` ծաղկումից հետո: Անհրաժեշտության դեպքում սրսկումները շարունակել 10-15օր ընդմիջումներով: Առաջարկվում է բորդոյան հեղուկի 1%-անոց /10լ ջրին 100գ չհանգած կիր + 100գ պղնձարջասպ: Կիրը և պղնձարջասպը պատրաստվում են առանձին ոչ մետաղյան տարաներում, ապա պղնձարջասպը լցվում է կրաջրի վրա/, ռիդոմիլ գոլդ 68-ի 2.5% /10լ ջրին 25գ/, կուպրոկսատի 0.5% /10լ ջրին 50գ/: Ցանկալի և արդյունավետ է վերը նշված պատրաստուկների փոխեփոխ կիրառումը: Չպետք է մոռանալ, որ բորդոյան հեղուկը համատեղելի չէ այլ պատրաստուկների հետ: 2. ՕԻԴԻՈՒՄ ԿԱՄ ԻՍԿԱԿԱՆ ԱԼՐԱՑՈՂ Արարատյան հարթավայրում անվանում են ՙսև՚ հյուսիս արևելքում ՙթոզ՚: Տարածված է խաղողագործական բոլոր շրջաններում, զարգացումը սկսվում է սովորաբար մայիսի կեսերին: Տերևների վրա առաջանում են փոքր կլոր բծեր, որոնք պատված են սպիտակ, ալրանման փառով: Շիվերը կարող են վարակվել մինչև վազի ծաղկելը և վարակը տարածվում է ծաղկափթթությունների, տերևների ու պտուղների վրա: Վաղ վարակի դեպքում պտուղները դադարում են աճել, չորանում ընկնում են, ուշ վարակվելիս պտուղը պատվում է սպիտակամոխրագույն փառով, պատռվում է, վարակը կարող է հասնել մինչև սերմերը և խոնավ եղանակին այդպիսի պտուղները արագ փտում են: Պայքարի միջոցառումները: Քանի որ հիվանդությունը ձմեռում է վարակված շվերում, շատ արդյունավետ է վարակված շվերը հեռացնելն ու ոչնչացնելը: Արդյունավետ են ծծմբային պատրաստուկները` աղացած ծծումբ, հեկտարին 25-30կգ, կոլոիդ ծծումբով 9-10կգ/հա-ին /1%-անոց կախույթ/: Լավ, բարձր արդյունավետություն են ցուցաբերում բայլետոնի կամ տոպազի հեկտարին 250-300գ/մլ սրսկումները /ձեռքի սրսկիչներով սրսկելիս 5գ 10լ ջրին/: Ճիշտ և արդյունավետ է առաջին սրսկումը կատարել բողբոջների ուռչման փուլում, երկրորդը` ծաղկումից առաջ, երրորդը` ծաղկումից հետո, անհրաժեշտության դեպքում 14-15օր ընդմիջումներով կատարել հաջորդ սրսկումները: Սրսկումները հարկ է դադարեցնել բերքահավաքից առնվազն 20-25օր առաջ: Օիդիումի զարգացմանը նպաստում է միակողմանի կամ նորմայից ավելի ազոտական պարարտացումը: 3. ՄՈԽՐԱԳՈՒՅՆ ՓՏՈՒՄ Հիվանդությունը ուժեղ է զարգանում հատկապես տևական անձրևներից հետո: Վարակվում են միայն պտուղները, որոնք պատվում են մոխրագույն փառով, ունեն անդուր համ: Վաղ վարակի դեպքում պտուղները կարող են լրիվ չորանալ, փչանալ: Հիվանդությանը նպաստում են վնասատուներով, հատկապես ողկուզակերով վարակվելը: Պայքարի միջոցառումները: Արդյունավետ են ռովրալի 0.15, բայլետոնի և տոպազի 0.05% - անոց լուծույթներով սրսկումները: Առաջին սրսկումը ծաղկումից առաջ, երկրորդը` պտուղների կազմակերպման սկզբում, հետագայում 15-18օր ընդմիջումներով: Ժամանակին ու ճիշտ պայքար տանելով վնասատուների, հատկապես ողկուզակերի դեմ: Շատ կարևոր, որոշիչ նշանակություն ունի սրսկման ժամկետը: Առաջին սրսկումը հարկ է կատարել առաջին տերևների հայտնվելուն պես /կարելի է համատեղել տրիպսների դեմ կատարվող սրսկման հետ/: Երկրորդ սրսկումը կատարել ծաղկումից առաջ, երրորդ սրսկումը` ծաղկումից անմիջապես հետո: 4. ԽԱՂՈՂԻ ՈՂԿՈՒԶԱԿԵՐ   Թիթեռն ունի 4-5մմ երկարություն և 10-15 մմ թևերի բացվածք: Առջևի թևերը մուգ շագանակագույն են, նախշերով, իսկ ետևի թևերը` արծաթամոխրագույն: Ձվերը կլոր են, բաց կանաչավուն, ծիածանի երանգով: Թրթուրը բաց դեղնավուն է, իսկ հասուն թրթուրը` դեղնականաչավուն` 6-7մմ երկարությամբ: Տարեկան տալիս է 2-3 սերունդ: Վնասատուն ձմեռում է հարսնյակի փուլում` վազի բնի կեղևի տակ, չորացած պտուղներում և հողում: Ապրիլի վերջին հարսնյակից դուրս են գալիս առաջին սերնդի թիթեռները, որոնք ձվադրում են ծաղկակոթունների վրա, որից 5-6օր անց դուրս են գալիս թրթուրները և սնվում են ծաղկաբողբոջներով: Երկրորդ սերնդի թիթեռները դուրս են գալիս հունիսի վերջին, որոնք ձվադրում են կանաչ պտուղների վրա, որոնք չմշկվում են, չորանում և թափվում: Երրորդ սերնդի թիթեռների թռիչքը սկսվում է օգոստոսի կեսերից: Թրթուրները սնվում են հասունացող պտուղներով, որի հետևանքով փտում են ողկույզները: Պայքարի միջոցառումները: Արդյունավետ է առաջին սրսկումը կատարել ծաղկումից 1 շաբաթ առաջ, երկրորդ սերնդի դեմ պայքարի աշխատանքները կազմակերպել հուլիսի առաջին տասնօրյակում, երրորդ սերնդի դեմ պայքարը կազմակերպել պտուղները հասունանալուց 25 օր առաջ հետևյալ պրեպարատներից որևէ մեկով. արիվո կամ դեցիս 0.06%-անոց /10լ ջրին 6մլ/ կամ կոմֆիդոր 0.03-0.04%-անոց /10լ ջրին 3-4մլ/ Ողկուզակերի դեմ կիրառվող պրեպարատները կարելի է համատեղել հիվանդությունների դեմ պայքարի համար նախատեսված ֆունգիցիտների հետ /բացի բորդոյան հեղուկից/: 5. ԽԱՂՈՂԻ ՈՍՏԱՅՆԱՏԻԶ Վնասատուն ունի դեղին գույն, 0.3մմ երկարություն և 0.1մմ տրամագիծ: Ձմեռում են միայն էգերը` խաղողի վազի կեղևի տակ: Գարնանը վազերի վրա հայտնվում են մինչև բողբոջների բացվելը և ձվադրում են ապրիլի վերջերին, որից 5-6օր անց դուրս են գալիս թրթուրները և մի քանի անգամ մաշկափոխվելով դառնում են հասուն տզեր /տալիս է մինչև 8 սերունդ/: Վնասված տերևները կորցնում են կանաչ գույնը, սպիտակապտուղ սորտերի տերևները ջղերի ուղղությամբ դառնում են կանաչադեղնավուն, իսկ սև սորտերինը` կարմրավուն: Տերևները չորանում են և թափվում, պտուղներն ունենում են թթու համ: 6. ԽԱՂՈՂԻ ԹԱՂԻՔԱՏԻԶ Հասուն տիզն ունի 2 զույգ ոտքեր և գլանաձև մարմին` 0.13-0.19մմ երկարությամբ: Տիզը ձմեռում է կեղևի տակ: Վնասատուն սկսում է վնասել մայիսի կեսերից: Տզով վարակված տերևների վերևի կողմից առաջանում են գխտորներ, իսկ հակառակ կողմից` խոռոչներ, որոնք սկզբում ունենում են սպիտակ գույն, հետո դեղնում են և վերջում դառնում են գորշագույն: Պայքարի միջոցառումները: Խաղողի ոստայնատիզի և թաղիքատիզի դեմ օգտագործել. Օրտուս 0.07% /10լ ջրին 7գ/ կամ Օմայտ 0.25% /10լ ջրին 25գ/:



To top