< Խաղողի կորիզի ձեթն ավելի օգտակար է, քան քիմիաթերապիան
14.05.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Գերխոնավ պայմաններում գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ առկա հիվանդությունների ու վնասատուների դեմ արդյունավետ քիմիական պայքարի կազմակերպման միջոցառումներ

1. Պտղատու այգիներ   1. Կորիզավորներ ա/ Ծիրանենի – Ծակոտկեն բծավորություն, լվիճներ, վահանակրեր – Օգտագործել Սկորի 0,02%-անոց /10լ ջրին 2մլ/+Տոպազի 0,04-0,05%-անոց /10լ ջրին 4-5մլ/,տասպա/0,03%-անոց /10լ ջրին 3մլ/ +Կոնֆիդորի 0,03-0,04%-անոց /10լ ջրին 3-4մլ/ համատեղ լուծույթ: Բանվորական հեղուկի ծախսը 1 հա-ի հաշվով 1000լ-1200լ: Միջոցառումը կրկնել 12-15օր հետո: բ/ Դեղձենի - Գանգրոտություն, ծակոտկեն բծավորություն, ալրացող, մոնիլյար այրվածք , լվիճներ, վահանակրեր - Գանգրոտություն, ծակոտկեն բծավորություն, մոնիլյար այրվածք – Կիրառել ֆունգուրանի 0,3 % -անոց լուծույթ /10լ ջրին 30 գրամ/ կամ Դելանի 0,07%-անոց լուծույթ /10լ ջրին 7գ/, կամ Սիդիգարդի 0,2%-անոց /10 լ ջրին 20 գրամ/ տասպա/0,03%-անոց /10լ ջրին 3մլ/   Ալրացող – Կիրառել Տոպազի 0,08%-անոց լուծույթ /10լ ջրին 8մլ/ կամ Տիլտի 0,05%-անոց լուծույթ /10լ ջրին 5 մլ/ կամ Վեկտրայի 0,03%-անոց լուծույթ /10լ ջրին 3մլ/ կան Բայլետոնի ,07%-անոց լուծույթ /10լ ջրին 7գ/, – Վնասատուներ /լվիճներ, վահանակրեր և այլն/ - Կիրառել Կոնֆիդորի 0,03-0,04%-անոց /10լ ջրին 3-4 մլ/ կամ Դեցիս Պրոֆի 0,05%-անոց լուծույթ /10լ ջրին 5•/ կամ Սալոսի /Ֆոզալոն/ 0,25%-անոց լուծույթ /10լ ջրին 24մլ/ կամ Նորել Դ 0,15 % լուծույթ/ 10 լիտր ջրին 15 մլ./ գ/ Կեռասենի, սալորենի - Ծակոտկեն բծավորություն, մոնիլյար այրվածք, սալորենու տերևների կարմիր բծավորություն, լվիճներ – Պայքարել Ստրոբիի 0,02%-անոց /10լ ջրին 2գ/ + Կոնֆիդորի 0,03-0,04%-անոց /10լ ջրին 3-4մլ/ համատեղ լուծույթով կամ Սկորի 0,02%-անոց /10լ ջրին 2մլ/ + Տոպազի 0,04%-անոց /10լ ջրին 4մլ/ + Կոնֆիդորի 0,03-0,04%-անոց /10լ ջրին 3-4մլ/ համատեղ լուծույթով: 2. Հնդավորներ – խնձորենի, տանձենի, սերկևիլենի-ալրացող, քոս, լվիճներ, վահանակրեր, պտղակեր, տզեր -Ալրացող և քոս –   Կիրառել սնկասպան պրեպարատների` Զատոյի 0,02%-անոց /10լ ջրին 2 գրամ/ կամ խորուսի 0,035%-անոց /10լ ջրին 3,5 գրամ/ կամ Սկորի 0,02%-անոց /10լ ջրին 2մլ/ լուծույթներ: Վահանակիրներ, պտղակերներ, տզեր, տանձենու սղոցող – Պայքարել միջատասպան հետևյալ պատրաստուկներով`   Բի - 58 նորի 0,15-0,2%-անոց /10լ ջրին 15-20 մլ/ կամ Սումի ալֆայի 0,1%-անոց /10լ ջրին 10մլ/ կամ Նուրել-Դե 0,15%-անոց /10լ ջրին 15 մլ/ կամ Տալստարի 0,06%-անոց /10լ ջրին 6մլ/ կամ Պեգասի 0,24%-անոց /10լ ջրին 24 մլ/ լուծույթներով: Նշված հիվանդությունների ու վնասատուների միաժամանակյա ի հայտ գալու դեպքերում խորհուրդ է տրվում կազմակերպել պայքարի կոմբինացված միջոցառում վերը նշված սնկասպան որևէ մեկ պրեպարատի և միջատասպան որևէ մեկ պրեպարատի համատեղ լուծույթներով` նշված չափ-բաժիններով: Պտղատու այգիներում պայքարի աշխատանքները հիվանդությունների և վնասատուների դեմ կազմակերպել այնպես, որ 3-4 ժամ չլինեն տեղումներ և ուժեղ քամիներ: Անհրաժեշտ է այգուց հեռացնել վարակված, վնասված և չորացած ճյուղերը, կատարել սնուցում հանքային պարարտանյութերով` NPK: 2. Խաղողի այգիներ   Մաքրել միջշարային ու միջբույսային տարածությունները մոլախոտերից, կատարել կանաչ հատումներ /սուդ/ և կազմակերպել պայքարի հետևյալ նախազգուշական միջոցառումները` - խաղողի միլդիու /չոռ/, օիդիում /սև/ հիվանդություններ – Կիրառել Մալոն-Մ-ի 0,25%-անոց /10լ ջրին 25գ/ + Գրեմանի 0,05%-անոց /10լ ջրին 5մլ/ համատեղ լուծույթ: 10-15 օր հետո պայքարը կազմակերպել հետևյալ պրեպարատներով`   - Ռիդոմիլ Գոլդի 0,25%-անոց /10լ ջրին 25գ/ + Տոպազի 0,03%-անոց /10լ ջրին 3մլ/ համատեղ լուծույթով   - տզեր և թրիպսներ – Օգտագործել Բի-58-ի 0,2%-ոց / 10լ ջրին 20•/ լուծույթ:   3. Բանջարանոցային մշակաբույսեր   Պոմիդոր, պղպեղ, բադրիջան – կեղծ ալրացողային և բակտերիալ հիվանդություններ – Պայքարել Բորդոյան հեղուկի 1%-ոց /10լ ջրին 100գ չհանգած կիր, 100գ պղնձարջասպ/ կամ Ֆունգուրանի 0,25%-ոց /10լ ջրին 25գ/ լուծույթներով:   Կարտոֆիլ – Ֆիտոֆտորա /կեղծ ալրացող/ - Օգտագործել սնկասպան հետևյալ պրեպարատները` Տատուի 0,3%-անոց /10լ ջրին 30մլ/ լուծույթ կամ Ռիդոմիլ Գոլդի 0,25%-անոց /10լ ջրին 25•/ լուծույթ   - Կոլորադյան բզեզ - Կարտոֆիլի ցեց Կիրառել միջատասպան հետևյալ պրեպարատները` Արիվոյի 0,05%-անոց /10լ ջրին 5մլ/ լուծույթ Կոնֆիդորի 0,07%-անոց /10լ ջրին 3 մլ/ լուծույթ     Ֆիտոֆտորայի և կոլորադյան բզեզի միաժամանակյա ի հայտ գալու դեպքերում խորհուրդ է տրվում պայքարի աշխատանքները կազմակերպել վերը նշված սնկասպան պրեպարատներից որևէ մեկի և միջատասպան պրեպարատի համատեղ լուծույթով` նշված չափաբաժիններով:   4. Ջերմատնային տնտեսություններ   Պոմիդոր – պտուղների փտում, կեղծ և իսկական ալրացողեր, սև ոտիկ, գագաթնային փտում, բակտերիալ քաղցկեղ /ծտի աչք/, բակտերիալ բծավորություն, բակտերիալ այրվածք: - պտղափտումներ, կեղծ և իսկական ալրացողեր – Կատարել կանոնավոր օդափոխանակություն, կիրառել ճիշտ ոռոգման ռեժիմ, պայքարել` Տատուի 0,3%-անոց /10լ ջրին 30մլ/ + Տոպազի 0,08%-անոց /10լ ջրին 8մլ/ համատեղ կամ Զատոյի 0,05%-անոց /10լ ջրին 5գ/ կամ Ստրոբիի 0,02%-անոց /10լ ջրին 2գ/ լուծույթներով:   - բակտերիալ քաղցկեղ /ծտի աչք/, բակտերիալ բծավորություն, բակտերիալ այրվածք հիվանդություններ- Օգտագործել պղինձ պարունակող պրեպարատներ Բորդոյան հեղուկի 1%-անոց /10լ ջրին 100գ չհանգած կիր+100գ պղնձարջասպ/ լուծույթ կամ Պղնձի քլորօքսիդի 0,6%-անոց /10լ ջրին 60գ/ լուծույթ կամ Ֆունգուրան 0,3%-անոց /10լ ջրին 30գ/ լուծույթ   - պոմիդորի սև ոտիկ հիվանդություն- Օգտագործել Տիլտի 0,05-0,1%-անոց /10լ ջրին 5-10մլ/ լուծույթ   - գագաթնային փտում հիվանդություն- Կատարել օդափոխություն, պահպանել ջերմային ռեժիմը` օդի հարաբերական խոնավությունը մինչև 50%, ջերմաստիճանը` մինչև 300: Օգտագործել Վերը նշված պղինձ պարունակող պրեպարատներից որևէ մեկը նույն չափաբաժիններով:   Վարունգ - կեղծ և իսկական ալրացողեր, բակտերիոզ, լվիճներ, տզեր, թրիպս - Կեղծ ալրացող, բակտերիոզ - Պայքարել Ռիդոմիլ Գոլդի 0,25%-անոց /10լ ջրին 25գ/ լուծույթով կամ Կուրզատի 0,25%-անոց /10լ ջրին 25գ/ լուծույթով   - Իսկական ալրացող – Պայքարել Տոպազի 0,0125-0,015%-անոց /10լ ջրին 1,25-1,5մլ/ լուծույթով կամ Պինակլի 0,025%-անոց /10լ ջրին 2,5գ/ լուծույթով   - լվիճներ, տզեր, թրիպս – Կիրառել Պե•ասի 0,16-0,24%-անոց /10լ ջրին 16-24գ/ լուծույթ   5. Հացահատիկային մշակաբույսեր   Ցորեն, •արի – ժան•եր և ալրացողեր – Պայքարել Տիլտի 0,5լ/հա կամ Տիլտ Պրեմիումի 0,33կգ/հա կամ Ֆոլիկուրի 0,5լ/հա պրեպարատներից որևէ մեկով` նշված ծախսի նորմաներով:



To top