< Մկնանման կրծողների դեմ պայքարի եղանակներ
18.03.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Կովերի կերակրումը և խնամքը ձմեռային շրջանում

Մեր հանրապետությունում կովերը տարվա ընթացքում շուրջ 7 ամիս /նոյեմբեր-ապրիլ/ գտնվում են մսուրային պահվածքի պայմաններում: Այդ ժամանակաընթացքում ստացվում է տարեկան արտադրվող կաթի մոտ կեսը: Կովերի ծինը նույնպես հիմնականում տեղի է ունենում մսուրային շրջանում: Հետևապես, նրանց բավարար կերակրումը և խնամքը այդ ժամանակաընթացքում շատ կարևոր է մթերատվության բարձրացման գործում: Կովերի ռացիոնալ կերակրումը դա նորմավորված լիարժեք կերակրումն է, երբ հաշվի է առնում կենդանիների պահանջը բոլոր անհրաժեշտ սննդանյութերի նկատմամբ, իսկ սննդարար նյութերի պահանջը կախված է կովի կաթնատվությունից, կենդանի զանգվածից, տարիքից, հղիության շրջանից, սնվածությունից և այլ գործոններից: Հղի կովերին ծնելուց 50-60 օր առաջ անհրաժեշտ է ցամաքեցնել /դադարեցնել կթելը/: Այդ ժամանակաշրջանը, որը կոչվում է ցամաքի շրջան, հարկավոր է, որ կովը հանգստանա, օրգանիզմում կուտակվեն սննդարար նյութերի անհրաժեշտ պաշար, գալիք լակտացիայում որակով և ավելի շատ կաթ արտադրելու համար, ինչպես նաև կնպաստի արգանդում պտղի լավ աճին: Ծնվելու պահին կովը պետք է ունենա լավ սնվածություն , ցանկալի է, որ հղիության վերջին երկու ամսում կովերի կենդանի զանգվածը ավելանա 45-55 կգ-ով, օրական միջին քաշաճը կազմի 800-900գ: Հղի-ցամաք կովերի կերակրման համար առաջարկվում են կերակրման հետևյալ նորմաները /աղյուսակ 1/: Հղի-ցամաք կովերի կերակրման նորմաները /օրական մեկ գլխին/ Ցուցանիշները Սպասվելիք կաթնատվությունը ծնելուց հետո, կգ 3000 4000 5000 Կենդանի զանգվածը, կգ 400 500 400 500 500 600 Կերի միավոր 6.8 7.7 7.9 8.8 9.9 10.7 Էներգետիկ կերի միավոր 8.0 8.9 9.2 10.5 11.6 12.5 Փոխանակային էներգիա, ՄՋ 80 89 92 105 116 125 Չոր նյութեր, կգ 9.4 10.5 9.6 11.0 11.6 12.5 Հում պրոտեին, գ 1115 1310 1310 1450 1675 1810 Մարսելի պրոտեին, գ 725 820 850 970 1090 1175 Հում թաղանթանյութ, գ 2350 2750 2305 2640 2670 2900 Օսլա, գ 640 750 750 850 1175 1270 Շաքար, գ 580 655 680 775 930 1000 Հում ճարպ, գ 200 230 245 280 335 365 Կերակրի աղ, գ 40 50 45 55 60 70 Կալցիում, գ 60 80 70 90 95 110 Ֆոսֆոր, գ 35 45 40 50 55 65 Կարոտին, մգ 295 345 385 440 495 535 Այս նորմաները նախատեսված են միջին սնվածություն ունեցող կովերի համար, եթե կովը նիհար է, ապա պետք է ավելացնել 1-2 կերի միավոր և համապատասխան քանակի մյուս սննդանյութեր: Աղյուսակ 1-ում բերված կերանորմաների հիման վրա անասնատերը կազմում է կերաբաժին: Հղի-ցամաք կովի կերաբաժինը պետք է բաղկացած լինի հիմնականում տնտեսությունում արտադրված կոպիտ և հյութալի կերերից: Օրինակ` 3000կգ կաթնատվություն ունեցող, 500կգ կենդանի քաշով հղի-ցամաք կովի կերաբաժնի մի տարբերակ: Այստեղ կերաբաժինը բաղկացած է 6 կգ խոտից, 4 կգ ծղոտից, 10 կգ սիլոսից, 4 կգ արմատապտուղներից և 1.5 կգ խտացրած կերից: Այն պարունակում է 7.8 կերի միավոր, կամ 9.36 էներգետիկ կերի միավոր, 11.4 կգ չոր նյութեր, 796 գ. մարսելի պրոտեին և այլ սննդարար նյութեր, որոնք նախատեսված են կերակրման նորմաներով: Անասնատերը ելնելով իր տնտեսության կերերի առկայությունից մեկ կերատեսակը կարող է փոխարինել մյուսով, պահպանելով կերանորմաներով սահմանված սննդանյութերի քանակը կերաբաժնում: Հղի-ցամաք կովերի նկատմամբ պետք է լինել ուշադիր, նրանց կերակրում և ջրում են օրական 3 անգամ նույն ժամերին, զբոսանքի հանում ամեն օր առնվազը 3 ժամ տևողությամբ: Նրանց անորակ կերեր, ասենք փչացած, սառած սիլոս, ճակնդեղ ինչպես նաև մզուկ /ժոմ/, տկուցք /բարդա/, գարեջրի դիրտ չի կարելի կերակրել, քանի որ դրանք կովերի վիժման պատճառ կարող են դառնալ: Կթու կովերի սննդանյութերի պահանջը որոշելիս հաշվի են առնում նրանց օրական կաթնատվությունը, կենդանի զանգվածը, սնվածությունը և լակտացիայի շրջանը: Աղյուսակ 2-ում բերվում են կթու կովերի կերակրման նորմաները: Այդ նորմաները նախատեսված են միջին սնվածություն ունեցող, ինչպես նաև առաջին և երկրորդ ծների կովերի կերակրման դեպքում անհրաժեշտ է այդ նորմաները բարձրացնել շուրջ 10 տոկոսով: Կերակրման նորմաներ լիատարիք կթու կովերի համար /օրական մեկ գլխին/ Աղյուսակ 2 Ցուցանիշները Օրվա կիթը 3.8-4.0 % յուղայնությամբ, կգ 8 10 12 14 16 18 20 Կենդանի զանգվածը` 400 կգ Կերի միավոր 8 9 10 11 12 13.1 14.2 Էներգետիկ կերի միավոր 9.5 10.6 11.7 12.7 13.8 14.9 16.8 Փոխանակային էներգիա, մջ 95 106 117 127 138 149 168 Չոր նյութեր, կգ 10.7 11.6 12.5 13.3 14.1 14.9 15.7 Հում պրոտեին, գ 1170 1355 1540 1700 1845 2015 2200 Մարսելի պրոտեին, գ 760 880 1000 1120 1220 1360 1470 Հում թաղանթանյութ,գ 3000 3200 3480 3590 3670 3750 3790 Օսլա, գ 900 1100 1300 1500 1700 1900 2120 Շաքար ,գ 600 740 880 1020 1160 1300 1440 Հում ճարպ, գ 225 225 310 350 390 430 475 Կերակրի աղ, գ 52 60 68 76 84 92 100 Կալցիում, գ 52 60 68 76 84 92 100 Ֆոսֆոր,գ 36 42 48 54 60 66 72 Կարոտին, մգ 320 385 450 495 540 590 640 Կենդանի զանգվածը` 500 կգ Կերի միավոր 8.6 9.6 10.6 11.6 12.6 13.6 14.6 Էներգետիկ կերի միավոր 10.4 11.5 12.6 13.7 14.8 15.9 17.0 Փոխանակային էներգիա, մջ 104 115 126 137 148 159 170 Չոր նյութեր, կգ 12.3 13.2 14.1 14.9 15.8 16.5 17.3 Հում պրոտեին, գ 1260 1445 1610 1780 1980 2140 2320 Մարսելի պրոտեին, գ 820 940 1060 1185 1310 1435 1560 Հում թաղանթանյութ, գ 3450 3650 3850 4030 4080 4130 4150 Օսլա, գ 970 1200 1435 1665 1895 2125 2355 Շաքար,գ 645 760 880 1000 1125 1250 1400 Հում ճարպ, գ 240 290 340 385 435 485 535 Կերակրի աղ, գ 57 65 73 81 89 97 105 Կալցիում, գ 57 65 73 81 89 97 105 Ֆոսֆոր, գ 39 45 51 57 63 69 75 Կարոտին, մգ 345 410 475 520 565 610 655 Ելնելով կերային նորմաներից /աղյուսակ 2/ և հաշվի առնելով տվյալ տնտեսությունում առկա կերերի քանակը և տեսականին անասնատերը կովերի համար կազմում է կերաբաժին: Օրինակ 12 կգ օրական կաթ տվող 500 կգ կենդանի զանգվածով լիատարիք կովերի կերակրման համար առաջարկվում է հետևյալ կերաբաժինը` խոտ 8 կգ, ծղոտ` 4 կգ, սիլոս` 15 կգ, ճակնդեղ` 5 կգև խտացրած կեր` 3 կգ: Այդ կերերի սննդարարությունը կազմում է 10.65 կերի միավոր, 12.78 էներգետիկ կերի միավոր, 16.9 կգ չոր նյութեր 1142 գ. մարսելի պրոտեին և անհրաժեշտ այլ սննդանյութեր, որոնք նախատեսված են կերակրման նորմաներով և բավարարում են կովի պահանջը սննդանյութերի նկատմամբ: Անհրաժեշտ է ճշտությամբ պահպանել կթու կովերի կերակրման և խնամքի ընդունված կանոնները: Ծնելուց հետո առաջին օրը կովին տալիս են լավ որակի խոտ և գոլ աղաջուր, իսկ 2-րդ օրվանից նաև լափ պատրաստված 1-1.5 կգցորենի թեփից, ալյուրից, 4-րդ օրվանից կերաբաժնում աստիճանաբար ավելացնում են մյուս կերերը` հյութալի, խտացրած կերերը և 7-8-րդ օրերին հասցնում նորմայով սահմանված չափի: Այդ ընթացքում ուշադիր հետևում են կրծի վիճակին, եթե այն կոշտացած է կթում են հաճախակի և կատարում կրծի մերսումներ: Առանձնակի ուշադրություն պետք է դարձնել կովերի կերակրմանը լակտացիայի առաջին ամիսներին, երբ կենդանի հորմոնալ •ործոնների ազդեցությամբ ֆիզիոլոգիապես հնարավորություն ունի տալ առավելա•ույն քանակով կաթ: Այդ ժամանակաշրջանը տևում է շուրջ 100-120 օր և կոչվում է լիակթման շրջան: Լիակթման շրջանում նորմայով առաջարկված սննդարար նյութերը չեն կարող ապահովել էներգիայի այն քանակությունը, որն անհրաժեշտ է այնքան կաթ սինթեզելու որքան կովը ընդունակ է: Կենդանին ստիպված օգտագործում է իր օրգանիզմում կուտակված սննդանյութերի մի մասը, որի հետևանքով նիհարում է: Որպեսզի հնարավոր լինի մեղմացնել սննդանյութերի այդ պակասը անհրաժեշտ է ծնից 10-12 օրից հետո նորմայով նախատեսված սննդանյութերի քանակին ավելացնել շուրջ 2-3 կերի միավորին համարժեք կերեր, որպես ավանս: Միաժամանակ հետևում են թե կովը որքանով է ավելացնում կիթը երբ այն ավելացնում է, կերը /ավանսը/ նորից են ավելացնում շուրջ 1-1.5 կերի միավորի չափով և այդպես շարունակ, քանի դեռ կովը կիթը ավելացնում է, իսկ երբ կերը ավելացնելով կիթը այլևս չի ավելացնում հարկավոր է կերը աստիճանաբար պակասացնել և հասցնել նորմայով նախատեսված մակարդակին: Կաթնատվության /լակտացիայի/ երկրորդ շրջանում կովը պետք է ստանա նորմայով /աղյուսակ 2/ սահմանված սննդանյութերը, որպեսզի հնարավոր լինի վերկանգնել դրանց պաշարը որը ծախսվել է լակտացիայի առաջին ամիսներին կաթի ինտենսիվ սինթեզի նպատակով: Բացի դրանից լակտացիայի երկրորդ շրջանում կովի օր•անիզմում արդեն սկսում է զարգանալ պտուղը, որի համար սննդարար նյութեր են պետք: Կովերին լակտացիայի առաջին ամիսներին /3-4 ամիս/ ցանկալի է կերակրել և կթել օրական 3 անգամ, հետագա ամիսներին 2 անգամ` առավոտյան և երեկոյան: Կովերին տրվող կերերը պետք է նախապատրաստել կերակրման: Խոտը կարելի է կերակրել առանց նախապատրաստելու, ծղոտը անհրաժեշտ է մանրացնել, թրջել 2%-անոց աղաջրով, արմատապտուղները` լվանալ, մանրացնել և խառնել կտրտված ծղոտին: Հատիկային կերերը կենդանիներին պետք է տալ խոշոր աղացված ձևով, խառնել մյուս խտացրած կերերին: Կերերի կերակրման հերթականությունը տավարի համար քիչ նշանակություն ունի, քանի որ դրանք խառնվում են իրար սակայն աշխատանքի կազմակերպման տեսանկյունից նպատակահարմար է տալ նախ խտացրած, ապա հյութալի և վերջում կոպիտ կերեր: Մսուրային շրջանում կովերին ջրով ապահովման ամենալավ միջոցը ինքնախմոցներն են: Այդ դեպքում նրանք օրական 8-10 անգամ ջուր են խմում, բայց եթե ինքնախմոցներ չկան կովերին պետք է ջրել օրական 3 անգամ կթելուց անմիջապես հետո: Կովերին պետք է պահել լուսավոր, չոր գոմերում, օդի ջերմաստիճանը այնտեղ պետք է լինի 8-10օC, իսկ ծնարանում` 14-16օ C, օդի հարաբերական խոնավությունը 70-75%: Ձմռան ամիսներին կովերի ամեն օր պետք է հանել զբոսանքի, առնվազը 3 ժամ տևողությամբ:   Խ. Սիմոնյան գ.գ.դ. Ա. Սիմոնյան գ. գ. թ.



To top