< ՀԱՆՔԱՅԻՆ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԵՐԸ ԲԱՐՁՐ ԲԵՐՔԻ ԵՐԱՇԽԻՔ
03.03.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

ՙ<<Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորում>>

<<Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի սուբսիդավորման՚>> կարգի համաձայն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում գյուղատնտեսությունում տնտեսավարողներին տրամադրվում են մատչելի տոկոսադրույքներով վարկեր: Վարկերը տրամադրվել են առավելագույնը 14 տոկոս փաստացի տոկոսադրույքով, որից 4 տոկոսային կետը սուբսիդավորվել է պետության կողմից, իսկ հանրապետության առավել կարիքավոր 225 համայնքների վարկառուների դեպքում սուբսիդավորվել է վարկի տոկոսադրույքի 6 տոկոսային կետը: Արդյունքում` վարկառուները հնարավորություն են ստացել ձեռք բերել շուկայականից անհամեմատ ցածր(համապատասխանաբար 10 և 8 տոկոս) տոկոսադրույքով վարկեր: 2015 թվականից սկսած սուբսիդավորումը իրականացվելու է 6 տոկոսին համարժեք մասով, ևարդյունքում` տնտեսավարողը վարկը ստանալու է փաստացի 8 % տոկոսադրույքով: Յուրաքանչյուր գյուղացիական տնտեսությանը տրամադրվող վարկի մայր գումարը կազմում է մինչև 3 միլիոն դրամ, Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով և մինչև 2 տարի մարման ժամկետով, Մայր գումարի և տոկոսների վճարման համար արտոնյալ ժամկետը վարկի տրամադրման պահից սահմանված է առնվազն վեց ամիս (վարկի տոկոսների վճարման պարտականությունը վարկառուի մոտ առաջանում է վարկի տրամադրման պահից սկսած վեց ամիս հետո): Նշված կարգին համապատասխան մինչ այժմ հիմնականում վարկավորում իրականացրել են հետևյալ բանկերը՝ ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկ Կոնվերսբանկ Արդշինբանկ Պրոկրեդիտբանկ   Վարկ ստանալու համար շահառուները կարող են դիմել վերոնշյալ բանկերին` ներկայացնելով համապատասխան գործունեության համար ծրագրի առաջարկ և բանկերի կողմից պահանջվող այլ անհրաժեշտ փաստաթղթեր:



To top