< Բալի տերևի բուժիչ հատկությունները
27.02.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Այցելություններ գյուղեր

Արմավիրի մարզում գարունը շուտ է բացվում,կարելի է ասել փետրվարի սկզբից, քանի որ բուն գարանան սկսվելուց առաջ գյուղացին պետք հողը նախապատրաստի գարնանային աշխատանքներին: ՙԻնչ վերաբերմունք ցույց տաս հողին, համապատասխանն էլ կստանաս՚.-ասում են արմավիրցի հողագործները: Այսօր պարապ մարդ քիչ կտեսնես Արամավիրի ու Վաղարշապատի տարածքի գյուղերում: Մեծամասնությունը դաշտերում է, մի մասը աճեցրած կանաչեղենն է շուկա հանում, մյուս մասն էլ ջերմոցներում լոլիկի ու վարունգը թաղարներն է սածիլում: Տարին բարեբեր է ջերմոցային տնտեսությամբ զբաղվողների համար, այս տարի ավելի քիչ են վառելիք օգտագործել,ուրեմն սպառված վառելիքի համար քիչ ծախս են արել: Դեռևս միակ ու հուսադրողը դա է: Մնացած աշխատանքները անցած տարիների նման է, նույնն հոգսերն են ու նույն դժվարությունները: Արմավիրի ԳԱՄԿ-ի մասնագետները գյուղատնտեսության խորհրդատունների հետ միասին փետրվար ամսին կազմակերպել են շրջայցեր մարզի տարբեր համայնքներ կատարվող աշխատանքներին ծանոթանալու և ֆերմերներին անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվույուն տալու համար: Առաջին այցը մարզի Շահումյան գյուղում է, որտեղ բնակիչների մեծամասնությունը զբաղվում է թռչնապահությամբ և անասնապահությամբ: Համայնքի ղեկավար Հ. Նավասարդյանը նշում է, որ այդ երկու ճյուղերը գյուղի համար ավելի եկամտաբեր են, քան հողագործությամբ զբաղվելը: Չնայած այն բանին, որ հողերը բերրի են ու գրեթե ոռոգման խնդիր չունեն, բայց գյուղում առկա մի մեծ բաց կա՝ գյուղը սեփական տրակտոր չունի: Այն ձեռք բերելու համար անհրաժեշտգումարգյուղապետարանը չունի, սպասում է կառավարության կողմից դոտացիայի: Վաղարշապատի տարածքում հիմնականում զբաղվում են ջերմոցային և բանջարաբոստանային մշակաբույսեր մշակությամբ, որոշ մասը խաղողի այգիների մշակությամբ, շատ քչերը՝ պտղաբուծությամբ: ԳԱՄԿ-ի մասնագետները լինելով տարածքի Մրգաստան, Նորակերտ, Աղավնատուն, Այգեկ, Բաղրամյան և այլ համայնքներում, զրուցեցին ֆերմերների հետ, ծանոթացան խնդիրներին: Հովտամեջ գյուղում, ֆերմեր Աշոտ Մխիթարյանի այգում կատարեցին խնձորի ծառերի ցուցադրական էդ, ներկա ֆերմերների հետ զրուցեցին առաջիկա գարնանային աշխատանքների մասին: ԳԱՄԿ-ի աշխատակիցները Գրիբոյեդով համայնքում ջերմոցատերերին ներայացրեցին ինչպես ժամանակակից տեխնոլոգիաներով ու ավելի արդյունավետ մշակել ջերմոցները, որպեսզի խուսափեն ավելորդ ծախսերից, ժամանակին իրականացվող պայքարի կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ մշակաբույսերը զերծ պահեն հիվանդություններից և վարակներից : Արմավիրի մարզի մի քանի համայնքներում ֆիլոքսերայի պատճառով քանդվել են խաղողի այգիները և այդ տարածքներում սահմանվել է կարանտին, որպեսզի վնասատուն չտարածվի: Չնայած կանխարգելիչ միջոցառումներին, ֆիլոքսերայով վարակվել է Նորապատ համայնքի 6,5 հա խաղողի այգի, որոնք ամբողջովին քանդման են ենթակա: Հանդիպելով այգետերերի հետ ԳԱՄԿ-ի մասնագետները մանրամասն ներկայացրեցին վարակի մասին տեղեկատվություն, նշելով վտանգները, այգետերերի հետ բացատրական աշխատանքներ տարան, այնուհետև բաժանեցին տեղեկատվական թերթիկներ: Քանդման ենթակա այգիների տերերը երեք տարվա համար կստանան փոխհատուցում, միանվագ մեկ հա-ի համար տարեկան 1,5 միլիոն դրամ: Հաջորդ այցը Բամբակաշատ գյուղում էր, որտեղ խաղողի այգիներում իրականացվում էին խաղողի այգեբաց և էտ: Գյուղխորհրդատու Սարգիս Ղարաէմիշյանը ցույց տվեց, ինչպես ձևավորել խաղողի վազը, որպեսզի այն նորմալ աճ ունենա և նորմալ բերք տա: Այգեվան գյուղում մասնակցեցին ծիրանի այգու ցուցադրական էտին, որտեղ ֆերմերներին նրկայացրեցին ծիրանի ծառի ձևավորման աշխատանքների: Խորհուրդ տրվեց գյուղացիներին պտղատու ծառերը սրսկել բորդոյան հեղուկի 3%-ոց լուծույթով, բները սպիտակացնել հանգած կրի լուծույթով, այգու մածուկով պատել կտրված կմախքային մասերը: Այցելությունները մարզի տարածքի գյուղեր շարունակվում են:



To top