< «Հայաստանի Հանրապետությունում տավարաբուծության զարգացման» (2007-2015թթ.) ծրագիր
27.02.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

Բալի տերևի բուժիչ հատկությունները

Բալենու տերևը պարունակում է մանրէասպան ֆիտոնցիդներ, կումարին, տանին, խեժանյութ, ամիգդալին։ Տերևն ավելացնում են թթուների, մարինադների մեջ։ Տերևի հականեխիչ հատկությունն օգտագործում են բալի հատապտղի պահածոյացման համար. տարայի հատակին և վերին շերտերում դրեք տերևներ, մնացած ցավալը լրացրեք շերտերով շարված պտղով և տերևով։ Պահեք հով տեղում։ Աթերոսկլերոզ, օստեոխոնդրոզ. Մանրացրեք, խառնեք 1-ական թ/գ բալենու, սալորենու (ցանկալի է` մամխենու), չիչխանի, խնձորենու, մասրենու տերևները, 10 րոպե թրմեք 800 մլ եռջրում, քամեք։ Խմեք 200-ական մլ` օրը 3-4 անգամ, ուտելուց 1 ժամ հետո, 1 թ/գ մեղրով։ Շարունակեք 28 օր, կրկնեք 2 շաբաթից։ Երիկամների հիվանդություններ. Խառնեք մորու և բալի տերևներ, տարկավանի, երեքնուկ կարմիրի ծաղիկներ (1։2։2։15)։ 1 ճ/գ հումքը 20 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց առաջ։ Սակավարյունություն. Խառնեք արոսենու և բալի տերևներ, ուրցի խոտ, վաղենակի ծաղիկ (1։4։8։14)։ 1 ճ/գ հումքը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք փոքր կումերով` 50-ական մլ, օրը 4 անգամ, ուտելուց առաջ։ Մրսածություն. Խառնեք բալենու տերև, երիցուկի ծաղիկ (1։1)։ 1 ճ/գ հումքը լցրեք 300 մլ եռջրի մեջ, 15 րոպե եփեք թույլ կրակի վրա, քամեք։ Կատարեք ինհալացիա։ Դեղնախտ. 5 գ տերևը եփեք 100 մլ կաթի մեջ։ Խմեք 1-ական ճ/գ օրը 3 անգամ։ Ժողովրդական դեղատոմսեր Անգինա, ստոմատիտ, պարոդոնտոզ. 2ճ/գ բալենու ծաղիկը 2 ժամ թրմեք ջերմապահի մեջ, 200 մլ եռջրում, քամեք։ Լուծեք թուրմի մեջ 50 մլ կիտրոնի հյութ, խմեք 20-50-ական մլ` օրը 4-5 անգամ, անկախ ուտելուց։ Հիպերտոնիա, աղմուկ ականջներում. Գարնանը հավաքեք մատղաշ ընձյուղները, մանրացրեք, 20 օր թրմեք օղու մեջ (1։1), մութ, տաք տեղում, քամեք, առանձնացրեք ոգեթուրմը։ Հումքը կրկին թրմեք օղու նոր չափաբաժնի մեջ, 12 օրից քամեք, խառնեք ոգեթուրմերը, խմեք 1-ական ճ/գ` նախաճաշից և ընթրիքից 30 րոպե առաջ։ Ֆիբրոմա. 1 ճ/գ ընձյուղը (թարմ կամ չորացրած) լցրեք 200 մլ եռջրի մեջ, 3 րոպե եփեք, 1 ժամ թրմեք, քամեք։ Խմեք օրը 200-400 մլ, շարունակեք 28 օր, ընդմիջեք 7 օր, կրկնեք 4-6 անգամ։ Երիկամների հիվանդություններ. Մանրացրեք բարակ ճյուղեր` բողբոջի հետ (կարելի է չորացնել)։ 100 գ հումքը 30 րոպե թրմեք սառը ջրում, 10 րոպե եփեք 2 լ ջրում, 30 րոպե թրմեք։ Խմեք 200-ական մլ` օրը 4-5 անգամ։ Շարունակեք 10 օր, ընդմիջեք 10 օր, կրկնեք 3 անգամ։ Նևրոզ, կարկամություն. 3 ճ/գ կեղևը մանրացրեք, 5 ժամ թրմեք 600 մլ ջրում, 5 րոպե եփեք, քամեք։ Խմեք 200-ական մլ` օրը 2 անգամ։ Շարունակեք 14 օր։ Ստամոքսի, 12-մատնյա աղիի խոց. Աշնանը կամ վաղ գարնանը հավաքեք բալենու կողային (մացառների) արմատները։ 30 գ հումքը 5 ժամ թրմեք 400 մլ սառը ջրում, 10 րոպե եփեք, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Շարունակեք 14 օր։ Ստամոքսի խոց. Արմատը 14 օր թրմեք օղու մեջ (1։10), քամեք։ Խմեք 25-ական կաթիլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ, ջրի հետ։ Միզաքարային հիվանդություն. Հավաքեք բալենու կամ կեռասենու խեժը։ Թրմեք խաղողի գինու մեջ` մինչև խեժը լուծվի։ Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։



To top