< «Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման» ծրագիր
24.02.2015 Կատեգորիա ՀԱՅՖԵՐՄԵՐ Ամսաթերթ (Արմավիրի ԳԱՄԿ)

«Հայաստանի Հանրապետությունում տավարաբուծության զարգացման» (2007-2015թթ.) ծրագիր

«Հայաստանի Հանրապետությունում տավարաբուծության զարգացման» (2007-2015թթ.) ծրագիրը նպատակ ունի որակապես բարելավել տավարաբուծության ուղղությամբ իրականացվող տոհմասելեկցիոն աշխատանքները, աջակցել տոհմային տնտեսությունների ձևավորմանը, նպաստել գյուղատնտեսական կենդանիների մթերատվության բարձրացմանը և խթանել հայրենական սելեկցիայի արդյունքում ստեղծված «կովկասյան գորշ» ցեղի գենոֆոնդի պահպանման գործընթացը։ Ծրագրի շրջանակում հանրապետություն են ներկրվում տոհմային բարձր արժեք ունեցող կենդանիներ, որոնք տրամադրվում են տնտեսվարող սուբյեկտներին: Ներկրված կենդանիները հատկացվում են տարաժամկետ վճարման պայմանով` 4 տարի մարման ժամկետով: Ընդ որում` առաջին տարում տնտեսվարողը վճարվում է կենդանու արժեքի 10, 2-րդ տարում` 20, 3-րդ տարում` 30, 4-րդ տարում` 40 %-ը` ամբողջությամբ մարելով գումարը: Կենդանիներ ձեռք բերելու համար շահառուները կարող են դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարություն` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը` - Համապատասխան հայտ (դիմում)` նշելով ձեռք բերվող կենդանիների գլխաքանակը և ցեղատեսակը, - Տեղեկանք սեփականության կամ վարձակալության իրավունքով տնօրինվող անասնագոմի և հողատարածքների վերաբերյալ:



To top